Աբգար թաքավոր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Անա թագավորի հեքիաթը Աբգար թագավոր

Հայկական ժողովրդական հեքիաթ

Փետե ձին

[ 61 ] Ժամանակով մի թաքավոր կար, անըմը Աբգար էր, ուներ իրեք տղա: Աբգար թաքավորը ասսու կշտին հ'ուխտ էր արել, որ տղեքը չափը լքցնեն, իրեք տղեն մի հոր ախչիկ ուզեն, որ կնանիքը հ'իրար հետ վարվեն:

Տղեքանց չափը լքցրվեց, թաքավորն ասեց. – Գնացեք իմ մուրազը տեղը տվեք, իրեք քիր գտեք՝ հ'ամեն մինըդ մինը աոեք, վե կալեք էկեք:

Տղեքը վե կացան գնացին Արևշատ թաքավորի տանը վեր էկան: Իրեք տարի ըտեղ կացան՝ հեչ բան չասեցին:

Օրվա մի օրը թաքավորը կնկանը ասեց թե. – Մի հարցրու, տես էտ տղեքը խի՞ են էկել:

Կնիկը հարցրուց, տղեքն ասեցին թե. – Էկել ենք քու ախչկեքը ուզենք:

— Բա' էսքան վախտ խի՞ իք բանտ ըլում, խի չիք ասըմ:

— Ամանչըմ ինք:

Կնիկն էկավ թաքավորին ասեց, թաքավորը ռազի էլավ, հ'իրեն ախչկեքը տվուց դրանց: Պսակեց, հ'ամեն մի ախչկա բաժինք հ'իրա հետ դրուց, ճամփա քցեց: Վե կացան էկան էտ մարթիկը, էկան Արարստանու դուզը, պըտի էտ քշերը էտ դզըմը կենան: Ամեն տղա հ'իրա կնիկը վե կալավ հ'իրա չատրըմը քնեց: Լիսը բաց էլավ, տեհան որ պուճուր տղեն չկա: Դես տղա, դեն տղա՝ տղա չկա: Էտ ախչիկը քարերը կռծըմ ա՝ ձեռին իլլաճ չկա: [ 62 ] Թաքավորի մենձ տղեն ասեց.— Ախպերտինք, դա որ խալխի ախչիկ ա՝ մեր ախպոր հըմար ցավըմ ա, բա մենք ի՞նչ անենք. մենք էլ բերենք մեր կնանոնց բաժընքիցը մի զատ փոխ տանք մեր հարսին, որ դա էլ կառավարվի:— Բերին ամեն մեկը մի բան տվին էտ ախչկան:

Ախչիկը մտածեց թե.— Էթամ կեսառիս տունը՝ իմ հ'էրեսին ով թամաշ կանի, կասեն. «Սաբաբը դու էլար, որ մեր տղեն կորավ», թե էթամ իմ հոր տունը, պըտի ասեն. «Ի՜նչ բեբախտ ախչիկ իր, որ քու հ'էրեսիցը էն տղեն կորավ»: Լավն էն ա՝ ըստի մի ձեռք տուն շինեմ, էթող-էկողից խաբար առնեմ:

Վե կացավ մի ձեռք տուն շինեց, նստեց միչին, էթող-էկողից խաբար առավ. ինքն էլ տղամարթի շոր հաքավ:

Օրվա մի օրը մի քոռ, մի սաղ ման ին գալի: Էտ ձենն ընկավ աշխարքը, թե՝ ինչ մարթ էթըմ ա մի նաղլ ասըմ էտ տղին, մի ոսկի ա տալի:

Քոռն ասեց.— Արի՛ էթանք, էրկու նաղլ ես գիտեմ:

— Իրեքն էլ,— սաղն ասեց,— ես գիտեմ, հինգ ոսկին էրկու տարի կարալ չենք աշխատի:

Գնացին մի քիչ հաց կերան, ընկան ճամփա: Էկան գըղի կեսը, քոռը ծարավեց: Ասեց.— Ախպե՛ր, ես ծարավ էրվեցի, ասսու սիրու խաթեր ըլի, ջու՛ր:

Ասեց.— Ես ո՞րդիան քեզ ջուր բերեմ:

Ասեց.— Թամաշ արա՛, տես սարերըմը կանանչ տեղ կա՞:

Սաղը թամաշ արուց, տեհավ մի բանցր սար կա՝ փեշին մի քիչ կանանչ տեղ կա:

— Դե՛,— ասեց,— էթանք, ըտի ջուր կըլի:

Ընկնելով, կաննելով էտ քոռն ու սաղը գնացին հասան էտ սարը: Սաղը տեհավ, որ ըստի մի հատ խնձորի կա. ճխկանը մի մեռել դրած կա, մի հատ էլ հ'ախպուր կա, հ'ախպրի գլխին էլ մի բոդնոցով հաց կա, գինի կա, ամեն բան կա:

Քոռը ջուր խմեց.— Ա՛յ,— ասեց,— մի կտոր հաց էլ ըլեր՝ ուտեի:

Սաղն ասեց.— Ըստի հ'ամեն բան կա, նստի ուտենք:

Նստեցին կերան, վե կացան գնացին: Հասան էտ տունը: Նի էլան վերև, «Բար'աջողըմ, ախպեր ջան» ասեցին ու նստեցին: [ 63 ] Էրկու նաղլը քոռն ասեց, իրեք նաղլ էլ սաղն ասեց: Բերուց հինգ ոսկին տվուց դրանց:

Քոռը սաղին ասեց.— Հըլա էտ մարթին հարցրու տես՝ ճամփի տեհած բանն է՞լ ա նաղլը:

— Հա՛, նաղլ ա, գիտեք՝ ասեցե՛ք, մին ա:

Սկսեցին ասիլը:

— Դե՛, քոռ ախպեր, դու ըստի կա՛ց, մենք ձի նի'լնենք էթանք, էտ տենենք,— ասեց ախչիկը:

Վե կացան գնացին սարը, քթան էտ հ'ախպուրը, էտ ծառը:

Ախչիկն ասեց.— Սաղ ախպեր, դե դու ձիանը քաշի գնա իմ ճամփեն պըհա՛:

Սաղը գնաց, ախչիկը ձեռը քցեց էտ մեռելը վե բերուց, տեհավ, որ ոտի բթից ընչար բուկը աչ ու ձախ կոճակ ա շարած: Սկսեց դուս ածելը[1]: Տեհավ, որ բկին ղայթանով քցած մի պուճուր, սև, ծակ քար կա. քարը հանեց շլնքիցը, տղեն սաբըր էկավ ու նստեց: Տեհավ, որ հ'իրա մարթն ա:

— Խի՞ էկար, ա՛յ կնիկ:

— Էկա՛, բա ի՞նչ անեի,— ասեց, ու լաց էլավ,— ոչ մահ կա՝ մահը տանի, ոչ էլ դու գալիս ես, ես ի՞նչ անեմ:

Դրանք փաթըթվեցին իրար, թեք ընկան:

Մի վախտ զարթնեց կնիկը, տղան ասեց.— Դե, կնիկ ջան, իմ պատանը հաքցըրու, կոճակները մեր քցա, քարն էլ քցա շլինքս, վե գնա՛, էլ չգաս, թե չէ հուրիքը կգան քեզ կվնասեն:

Ախչիկը վե կացավ գնաց տուն, հ'էքսի օրը սաղին ու քոռին ճամփու քցեց, հ'ինքը էկավ էլի էտ տղի կուշտը: Ըսենց մի հինգ-տասը օր էկավ, հ'իրար հետ ժամանակ անցկացրին:

Օրվա մի օրը հուրիքն էկան, տեհան որ տղի ռանգը քցած ա. հուրի մենձ ախչիկը տեհավ, որ էս տղի կոճակները աչ ա քցած, ասեց.— Հը՛, էն ղանճըղը էկել ա քեզ քթել, հա՜. դե՛ վե կալեք սրան տարեք Սև ծովն ու Սիպտակ ծովը անց կացրեք, տարեք անմահական ախպրի բախչըմը վե դրեք, որ օցը հ'իր պորտովը, ղուշը հ'իր թևովը էտ տեղը տեհած չի: Տենեմ դա էլ ոնց պըտի գա տենի դրան:

Հուրիքը վե կալան դրան, տարան Սև ծովն ու Սիպտակ ծովը անց կացրին, տարան անմահական հ'ախպրի բախչեն վե դրին: [ 64 ] Էն հ՚էքսի օրը ախչիկը էկավ՝ որ զատ չկա. լաց էլավ, մղկտաց:

Մնաց իննը ամիս, իննը օր, իննը հրոպպա, էտ կնիկը ազատվեց. բերուց մի տղա:

Տղեն դառավ չորս տարեկան, մորն ասեց. — Ա՛յ մեր, ըստի խի՞ ենք կենըմ, էս սարըմը. էթանք քաղաք, աշխարք տենենք, ըստի ի՞նչ կա:

Կնիկը տղին առավ, գնաց մի քաղաք: Գնաց, քաղաքը նի մննելու պես թաքավորի նազիրը պատահեց. համա շատ աչքից շոռ մարթ էր, մեր գեղի [2] Աթաբեկն էր [3]: Ասեց.— Է՜ս ինչ լավ էլավ. հ՚ինքս ի ման գալի էս տեսակ սիրուն օղլուշաղի, հ՚ինքը հ՚իրա ոտովը էկավ:

Ասեց.— Ա՜յ հարս, հ՚արի էթանք մեր տուն:

Ընկան նազիրի քամակը, գնացին: Հաց բերին կերան, քշերը տեղ քցիլ տվուց, որ քնեն: Քշերը վե կացավ, էկավ մտավ էտ հարսի ծոցը:

Ասեց.— Վե կաց, դու իմ ախպերն ես, ամոթ ա:

— Չէ՛,— ասեց,— յա իմ կուռը կտրա, յա քու փեշը:

— Վե՛, գնա՛, վե, մարթ հաց չի տա, հացին խայանաթ թամաշ անի:

— Որ ըտենց ա՝ դու իմ քիրն ես, ես քու ախպերը, քու էրեխեն կտամ հ՚ուսումնարան, ժամանակին մի կտոր հացի տեր կըլի, ինձ օղորմի կտա:

Էտ աղի մոր ձեռին թաքավորական լենտ կար, կըպցրուց տղի հ՚ուսին, շորերը հաքցրուց, ղրկեց հ՚ուսումնարան:

Էտ տղեն ընդար ղվաթով էր, որ ինչ էրեխու բրթում էր՝ տղեն ո՛չ տալիս էր, ո՛չ առնում, ալբիալը մահանըմ էր:

Գանգատ գանգատի վրա թաքավորին էկավ, թե էտ տղեն քաղաքըմը էրեխա չթողեց՝ սըպանեց:

Թաքավորը կանչեց էտ տղին: Տեհավ՝ ջանը դող ընկավ, հ՚ինքն հ՚իրան ասեց.— Էս ջանավարը իմ քաղաքի քոքը կկտրի, հ՚արի էնենց տեղ ղրկեմ, որ էթա ետ չգա:

Կանչեց նազիրին, ասեց — Էտ քու քվոր տղին ղրկա՛ մի խուրջին անգին քար բերի, բերուց՝ բերուց, չբերուց՝ գլուխը կկտրեմ: [ 65 ] Տղեն քեռուն ասեց թե.— Ինձ թողա նի մննեմ թաքավորի գոմը, մի հատ ձի հանեմ, նի'լնեմ, էթամ բերեմ:

Գնացին թաքավորին ասեցին, թե ըսենց ա ասըմ տղեն:

Ասեց.— Լա՛վ, թող էթա՛, որ ձին հավանըմ ա, նի'լլի էթա:

Տղեն նի մտավ գոմը, ձեռը ինչ ձիու միշկին դրուց, էն ձին կռացավ. գնաց շվաքի տակից մի քուռակ վե կալավ էկավ: Թամքը դրուց, նի էլավ, «Դե՛ մնաս բարով, քեռի», ասեց, քշեց:

Գնաց մի հալիվոր մարթի ռաստ էկավ: Տեհավ նստած գիր ա գրըմ:

Ասեց.— Որթի ջան, էտ հ'ո՞ւր ես էթըմ:

— Էթըմ եմ անգին քարի:

— Տեղը գիտա՞ս:

— Աստված մենձ ա:

— Դե որ ըտենց ա, որթի, հ'արի՛ քեզ մի տեղ ղրկեմ, գնա: Էտ սարը տենը՞մ ես, նի կըլես սարի գլուխը, ըտեղ մի հ'ախպուր կա. հ'ախպրի վրի սալը վե կունես, հ'ախպրի ամեն բղկալուց մի անգին քար կընկնի, կըլըքցնես խուրջինդ. քարը[4] կդնես բերնին, կգաս:

Տղեն գնաց, խուրջինը լքցրուց անգին քարով, ետ դառավ գնաց քեռու տունը:

Քեռին տեհավ, որ ձին անջախ երըմիշ ա ըլում[5]: Ասեց.— Ա՜յ տղա, էտ ի՜նչ ես բերել:

— Ընդար քար եմ բերել, քեռի՛, որ քեզ էլ թաքավորին էլ բոլ ա:

Քեռին խուրջինը վե կալավ տարավ թաքավորին: Թաքավորը տեհավ՝ զարմացավ, կանչեց վազիրին, ասեց թե.— Տղեն անգին քարը բերուց, դրա հնարն ի՜նչ կըլի, հ'ու՞ր ղրկենք, որ ետ չգա:

— Որ ըտենց ա,— ասեց վազիրը,— ղրկենք գնա՛ անմահական ջուր, անմահական խնձոր բերի: Ըտեղ էթողը ետ չի գալ:

Թաքավորը կանչեց նազիրին ասեց.— Ես շատ հիվանդ եմ, Լոխմանը ասել ա, որ եթե անմահական ջուր, անմահական խնձոր բերեն, կլավանամ, քվորդ տղեն պըտի էթա բերի, նրանից ղոչաղ տղա չկա: Բերուց՝ բերուց, չբերուց՝ գլուխը կկտրեմ: [ 66 ] Գնաց քվոր տղին ասեց թե.— Պատրաստվի էթա՜ս:

— Ո՞ւր։

— Պըտի գնաս անմահական ջուր, անմահական խնձոր բերես, թաքավորը ուտի՝ լավանա։

— Կէթամ, քեռի, դարդ մի անիլ, աստված ողորմած ա։

Ձին նի էլավ, քշեց։ Քշեց գնաց էլի էն հալիվորին ռաստ էկավ։

— Բար'աջողըմ, պապի ջան։

— Ասսու բարին, բալա ջան։

— Էտ ո՞ւր ես էթըմ:

— Էթըմ եմ անմահական ջուր, անմահական խնձոր բերեմ, որ թաքավորը ուտի՝ լավանա։

— Գիտե՞ս ինչ կա, բալա ջան, քու հերն ընտեղ ա:

— Ի՞նչ ա ասըմ։

— Բա՛ ընտեղ ա, անմահական հ'ախպրի բախչըմը, կէթաս նրան էլ կտենես։

— Պապի ջա՛ն, էտ բախչեն ո՞րդի ա։

— Սև ծովը հ՚անց կկենաս, Սիպտակ ծովը հ՚անց կկենաս՝ կէթաս էտ բախչեն։

— Բա էս սատկած քուռակովը ես ո՞նց հ՚անց կենամ Սև ծովն ու Սիպտակ ծովը։

— Բալա ջան, կէթաս, ծովի ղրաղը մի ցից քար կա, էն ցից քարը կպոկես, տակին մի հատ գյամ կա, էն գյամը կվերունես, կկոխես ծովը, ըտեղից մի հատ սև ձի դուս կգա, ընենց դուս կգա, որ կասես ինձ կուտի. համա վախիլ մի՛, ձեռդ քցա հ՚ուսն ու տու գեննովը, գյամա՛, նի՛լ։

— Դե մնաս բարով, ափու ջան։

Տղեն ձին քշեց գնաց ծովի ղրաղը, գյամը հանեց, հրեղեն ձին բռնեց, նի էլավ քշեց։ Քշեց Սև ծովը հ՚անց կացավ, Սիպտակ ծովը հ՚անց կացավ, գյամը հանեց կապեց մեչքը, ձին բրախեց, հ՚ինքը գնաց դըբա բախչեն: Գնաց տեհավ, որ ծովի ղրաղին մի հասար կա քաշած. դուռը չէր էրևըմ, համա անմահական ֆոտ էր գալի էտ տեղից։ Գնաց վերև, տեհավ որ լեռ քարից մի դռան տեղ ա էրևըմ։ Ձեռով բրթեց, դուռը բացվեց․ նի մտավ նեքսև, ման էկավ բախչեն։ Գնաց մարմար հավուզի կուշտը, տեհավ մի ջահել տղա քնած ա, մանդր-մանդր քրտնած ա։ «Թո՛ղ, — ասեց, — հ՚էրեսս լվանամ, մի քիչ ջուր խմեմ, նոր գամ տենեմ ինչ մարթ ա»։ Հ'էրեսը լվաց, ջուր [ 67 ] խմեց, ետ թամաշ արուց, տեհավ որ մի բոդնոցով հաց՝ ամեն բան միջին: Նստեց հացը կերավ, բեղերը սրբեց, էկավ քնած մարթի կշտին նստեց:

— Ա՜յ մարթ, հերիք ա քնես, վե՛ր:

Էտ մարթը չիմացավ:

— Տո վեր է՜, — բրթեց:

Հերը վե կացավ ասեց.— Ա՜յ տղա, հրեղեն ես, հողեղեն ես, ասա տենենք ո՜վ ես:

— Վե՛ կաց, կոխ բռնենք:

— Ա՛յ տղա,— ասեց,— դու ի՞նչ ուժ ունես, որ ուզըմ ես ինձ հետ կոխ բռնես:

— Վե՛ր տենենք, շատ մի խոսալ:

Վե կացան էտ դղըմը կպան հ՚իրար, ինչ արուց՝ չկարացավ տալ գեննովը տղին, ընչար հ՚իրիկվա ժամի վախտը չարչարվեցին, ոչ մինը մինին չկարացավ տա գեննովը, գետինն էլավ վարած ֆող, ոնց որ գութանը քցես՝ վարես:

— Դե հ՚արի դինջանանք, նոր ամեն մարթ հ՚իրա գլխի էկածն ասի:

Նստեցին դինջացան, տղեն ասեց.— Դու ինձանից մենձ ես, դու հ’առաչ ասա, ետո ես կասեմ:

Ասեց.— Ինձ սիրտ չունեմ, դու ասա՛:

— Դե որ ըտենց ա, կասեմ՝ դու լսա՛:

Տղեն ասեց հ՚իրա գլխի էկածը, ասեց.— Ես Աբգար թաքավորի թոռն եմ, իմ հերը կորել ա, մերս կա, նազիրի տանն ա. թաքավորը հիվանդ ա, ինձ ղրկել են, որ գամ անմահական ջուր, անմահական խնձոր տանեմ, որ լավանա։

— Ա՜յ տղա,— ասեց,— դու իմ տղեն ես. Աբգար թաքավորը իմ հերն ա։ Քու մերը բոյով-բուսաթով, լավ մազերավոր կնիկ ա, հ՚աչու կողմը, հ՚էրեսին խա՞լ ունի։

— Հա՛, — ասեց տղեն,— ունի։

— Որ ըտենց ա, դու իմ տղեն ես, հ՚արի քեզ տանեմ պահեմ, որ հուրիքը չգան քեզ վնասեն:

Տարավ տղին պըհեց բախչըմը, մի քիչ հ՚անց կացավ՝ հուրիքն էկան:

— Ա՞յ տղա,— ասեց, ռանգդ խի՞ ես թռցրել, չըլի էն անզգամն էկել ա: [ 68 ] — Չէ՛,— ասեց։

— Բա ի՞նչ ա էլել:

— Էն կնկանից մի տղա է էլել, էկել ա ինձ հասել, խնթրեմ ինձ բախշեք, վնաս չտաք։

— Դե՛ գնա տղիդ բե՛ր, տենենք։

Գնաց, տղին վե կալավ բերուց․ հուրիքը տեհան, շատ հավանեցին:

— Մենք մի ախպեր ունենք, օխտը տարի ա բռնված ա. որ քու տղեն էթա բերի տա մեզ, մենք քեզ էլ, հ՚իրան էլ ազատ կանենք,— ասեց մեծ հուրին։

Տղեն ասեց.— Շատ լավ, ես կէթամ կբերեմ։

Հուրիքը վե կալան էտ էրկսին տարան հ՚իրանց հոր կուշտը, ասեցին.— Հե՛ր, էս տղեն ասըմ ա թե. «Կէթամ ձեր ախպորը կբերեմ»։

— Որ բերի՝ ինչ ուզի կտամ,— ասեց հերը։

Ըտեղ քշերը կացան հեր ու տղա, հ՚առավոտը քշերով ասեց.— Մի՛ ամաչիլ, տղա, ինչ ուզըմ ես, ուզա՛։

— Թաքավորն ապրած կենա,— ասեց տղեն,— ուզըմ եմ քու ձին, քու Հազարեն ղալխանը, քու շլնքի Ջհարգար թուրը, կմննեմ քու օթախը, ինչ գուրզ որ ուժս կպատի՝ վե կունեմ, կէթամ։

Ասեց.— Լավ։

Տղեն քաշեց թաքավորի հրեղեն ձին, թևը քցեց Հազարան ղալխանը, կախեց Ջհարգար թուրը, բերուց քառասուն փթանոց գուրզը. քշեց, աստղերի հետ հաղալոն գնաց։

Գնաց մի ջաղացի թուշ էլավ. էտ ջաղացպանը քնած էր. «Վե կացնե՞մ՝ ինչ անեմ, չվեկացնեմ՝ ինչ անեմ, պետք ա վե կացնեմ»,— ասեց, ձին կապեց դռանը, ուզեց նի մտնի՝ ձին խոսաց. ասեց. «Հո՜ւր ես էթում, ա՜յ տղա, հենց կսիլլի՝ քար կդառնաս, կա՛ց, կաց տեղիցդ ձեն տու»։

Տղեն գյամը պահեց ձեռին, բղավեց.— Ուստա՛, ուստա՛.— Մեկ էլ բոռաց.— Ուստա՛։

Ասեց.— Արի տենեմ ինչ ես ասըմ:

— Ուստա՛,— ասեց,— դե դուս արի, գործ ունեմ ինձ։

— Դու մեղավոր չես, ձիդ ա մեղավոր, գամ, էլ իլլաճ չկա՛:

Ձին ասեց․— Ձախու գիհս[6] կաննի: [ 69 ] Հ՚անց կացավ ձիու ձախու գիհը:

— Անասո՛ւն, հ’ամեն բան պըտի դրան սարվացնես դու: Հազար բարին ես էկել, ջահել տղա։ Դա՞ն ես բերել ջաղացը։

— Չէ՛, ուստա։

— Բա ի՞նչ ես ասըմ։

— Հուրի թաքավորի տղեն ի՞նչ տեղ ա բռնված։

— Հա՛, հա՜, հա՜, էտ ա ասը՜մ։ Դե ձեն տու՝ «Ալմաստ, դուս արի՛, բան եմ ասըմ», Ալմաստը կգա քե կասի։

Տղեն բղավեց,— Ալմա՛ստ, Ալմա՛ստ, դուս արի՛, բան եմ ասըմ։

Տեհավ մի հատ սիրուն ախչիկ դուս էկավ, հուրընքանց մեչ էլ չկա դրա պես, քառասուն հուսը աչ դըհից ա կախ էլած, քառասուն հուսը ձախ դըհից, բոլորն էլ ոսկեթել:

— Ի՞նչ կա, ա՛յ տղա։

— Ձեր Հուրի թագավորի տղեն ի՞նչ տեղ ա բռնված։

Ձին ասեց.— Հ՚աշկն ընկավ քեզ, բանըդ ալչու ա։

— Ա՛յ տղա, էթանք էրկու ըստաքան գինի խմենք՝ ասեմ, գնա՛ աստված բանըդ հ՚աչողա։

Ախչիկն ընկավ հ՚առաչը, տղեն քամակը, որ ձին քաշի. ախչիկը որ եբրմիշ էր ըլըմ, տղի հոքին քանդվըմ էր։

Ձին կապեց թավլու մեխիցը, նի մտավ նեքսև, նորից բարով տվուց դրան։

— Հազար բարին, հազար բարին ես էկել, մեր տունը քեզ փեշքա՛շ։ Բա ես քեզ ի՜նչ փեշքաշ տամ, որ էկել ես մեր տունը։ Ա՛յ տղա, առ հ՚անգաջիս մի հատ օղը տամ քեզ. հըմի դու ինչ կտաս՝ դու գիտես։

— Զատ մի տալ, ա՜յ տղա,— ասեց ձին։

Տղեն ասեց.— Ես ի՞նչ ունեմ, որ ինչ տամ։

Լքցրուց էրկու ըստաքան գինի, մինը հ՚իրա հ՚առաչը դրուց, մինը՝ տղի։ Վե կալավ ախչիկը ըստաքանը, ասեց.— Բարով էթաս, բարով գաս։ Համա շատ դժար տեղ ա, գիտե՞ս, ա՛յ տղա: Խմըմ եմ քու կենդանութանդ թասը, աստված քեզ կենդանի ետ դարցընի։

Տղեն վե կալավ.— Ես էլ քեզ սաղ տենեմ աշխարքի երեսին. գամ մնաս բարով անեմ էթամ։

Տոլապի դուռը բաց արուց ախչիկը, չորս հատ մուշամբա հանեց.— Ձիու ոտները կկոխես մեչը, կգաս։— Տղեն տարավ մուշամբեքը [ 70 ] ձիու ոնները հաքցրուց, ետ դառավ, էկավ ախչկա կուշտը։ Ախչիկն հ՚առաչ ընկավ.— Դե ձիդ ետ արա՛, նիլ, արի։

Ետ դառավ որ ձիու գյամը ետ անի, տեհավ ձիու հ՚աշկերից արտասունքը գըլտր-գըլտր թափվըմ ա.— Հը՛, ա՜յ ձի, խի՞ ես լաց ըլըմ:

— Է՞, բալամ,— ասեց ձին,— աշխարքի ընչի՞ցն ես խաբար, յա սաղ գամ, յա մեռած։

— Տենը՞մ ես էտ Սև սարը,— ասեց ախչիկը,— Ըտի մի հատ տղա կա, էտ սարը նրանն ա. աշխարի հ՚էրեսին անասուն, բանական, անբան չի կարա էտ սարը նի՚լնի, ա՛յ էտ սարը պըտի նի՚լլես։

— Դե՛, արի պռոշտի անենք, գնա՛, աստված քեզ հետ ըլի:

Պռոշտի արուց, ջիբիցը հանեց մի աղլուխ, տվուց տղին, ասեց.— Ինչ վախտ կռիվ կանես՝ աղլուխը կհանես հ՚էրեսիդ թամաշ կանես, էլի էն մարթը կդառնաս, կռվից բեզարիլ չես. մենակ աղլուխը չկորցնես։ Դե էթաս բարո՛վ։

Տղեն քշեց ձին, վեր էկավ ձորը ու նի էլավ սարը, ընչար սարը նի՚լլիլը՝ արին էկավ ձիու հ՚աշկիցը։ Նի էլավ դուզը, տեհավ մի հատ տղա նի էլած ձին՝ ընենց ա քշըմ հ՚իրեն ետևից, ոնց որ մի կրակ։

— Ա՛յ տղա,— ասեց ձին,— կաննի աչու դիհը, մահ կա, ետ դառնալ չկա։

Տղեն կաննեց աչու դիհը։

— Քեզ ո՞վ իրավունք տվուց, որ գաս էս սարը նի՚լլես,— գոռաց տղեն,— գիտեի՞ր ոչ որ էս սարը տեր ունի՞։

— Ես էկել եմ քեզ հըմար, գլուխդ մեզ հարկավոր ա,— ասեց տղեն։

— Կռվե՞նք։

— Կռվե՛նք։

— Սրեն ո՞ւմն ա։

— Քունն ա, ես ղոնաղ եմ։

Տղեն տեհավ սրա ձեռի քառասուն փթանոց գուրզը, սարսափեց, ասեց.— Ըտեղ կա՛ց, ես իմ գուրզը բերեմ։

Գնաց, ձեռի գուրզը վե քցեց, նի մտավ նեքսև, մի հատ գուրզ բերուց, որ մեր տղի գուրզից թեթև էր։

— Է՛հ,— ասեց մեր տղեն,— էտ գուրզով բան չի անիլ, վե կունենք։ [ 71 ] — Քցա՛ գուրզդ:

Գուրզը քցեց տղեն:

— Ա՛ռ գուրզդ ասեց,— հանաքի վախտ չի:

— Այ հա՜յ,— ասեց,— որ սա իմ տված գրզին դիմացավ, սրան հաղթել չի՚լի:

— Օխտը գուրզ ունիս քցելու, օխտը նետ ունիս քցելու, օխտը հատ էլ թուր ունիս քցելու, քցա՛, թեզ արա, սաղ ջանդակս եռաց իրարից, թեզ արա։

Տղեն հ՚ինքն հ՚իրան ասեց.— Զուր ա, սրա հ՚առաչից փախչիլ հարկավոր ա։

Վեց գուրզը քցեց, ըսկի բան չարուց։

— Նետը քցեմ, բալքի մի իլլաճ անեմ։

Ձին ասեց.— Տղա՛, հաշկս բռնում ա, նետը քցելուն պես ես հավալամիշ կըլնեմ, դու ղայիմ կաց։

Նետը քցելուն պես՝ ձին թռավ։

Տղեն ասեց.— Կա՞ս։

— Կա՜մ, բա չկա՜մ։

Ասեց հ՚ինքն հ՚իրան.— Փախչիլը լավ ա, սրան ես կարող չեմ իլլաճ անիլ։

Ձին ասեց.— Ուզըմ ա փախչի, վախենաս ոչ, եննուցը քշի:

— Մըն էլ,— ասեց,— մի թուր քցեմ, տենեմ ինչ ա ըլըմ։

Ասեց.— Կա՛ց, թուր եմ քցելու։

Ասեց.— Քցի՛, իրավունք ունես։

Ձին ասեց.— Քեզ ղայիմ բռնա՜, ես հավալամիշ եմ ըլնելու։

Քշեց, ասեց.— Կա՞ս, թե չկաս։

Ասեց.— Ըստի եմ։

Մըն էլ թամաշ արուց, որ տղեն ետ դառցրուց ձիու գլուխն ու՝ դե փախի։

Ձին ասեց.— Տղա՛, մի վեր արի, էս մուշամբեքը հանա ոններիցս, էլ իմ ոնները գետնին դիպչիլ չի. մնաց բիլակը քեզ։

Հ՚աշկը անշաղ կտրըմ էր, որ երևըմ էր՝ որ էթըմ ա։

— Դե՛, ղամշի տու փորատակիս։

Մի հատ ղամշի տվուց ձիու փորատակին, ձին հավալամիշ էլավ:

— Կալել եմ,— ասեց ձին,— թուրդ քցա՛։ [ 72 ] Տղեն թուրը քցեց՝ մեջտեղիցը կտրեց, գլուխը ընկավ մի դիհը, ջանդակը ընկավ մի դիհը:

Մըն էլ հ՚աշկ բաց արուց տղեն, որ էլի մուշամբի կշտին կաննած ա:

— Հ՚արի, հ՚անցկացրու մուշամբեն իմ ոնները,— ասեց ձին։— Ընենց անիծած ֆող էր էտ ֆողը, որ ոտը դնողը քար էր դառնըմ․ մուշամբեն դրա հըմար են հ՚անցկացնըմ։

Տղեն վեր էկավ ձիուց, մուշամբեն դրուց ձիու ոնները:

Ձին ասեց.— Ա՜յ տղա, որ նի կմննես, ոտդ կդնես նարդըվանի[7] մառմառ քարի վրին, որ գեննին դնես՝ քար կկտրես, նի կմըննես օթախը, հ՚իրեք օթախ հ՚անց կկենաս. Հուրի թաքավորի տղեն ընտեղ բարակ զնջլով կապած ա, ետ կանես, ետ չի թամաշ անես հա՜, էլի քար կկտրես, վե կունես կբերես։

Տղեն նի մտավ էտ տղի կուշտը, տղեն ետ արուց. ոռե-ոռ, ոռե-ոռ էկավ ձիու կուշտը։

— Աղլխիդ թամաշ արա, ա՛յ տղա,— ասեց ձին։

Տղեն բաց արուց, տեհավ քիչ քրտնած ա։

— Ձի՛,— ասեց,— աղլուխը քրտնած ա։

— Էլի փորցանք ունենք։

Թռավ ձիու քամակը, տղեն քաշեց թարքը, քշեց։ Էկավ էն տեղը, որ ախչիկը շանց էր տվել։

Տեհավ մի հատ ձիավոր բղավելով գալիս ա.— Ա՜յ մարթ, էտ եսիրը հ՚ո՞ւր ես տանըմ, կա՛ց, կռիվ անենք։

Ձին ասեց.— Տղա՛, վախիլ մի՛, դրա ֆողը հ՚անց կացանք։

Ետ դառավ, տղեն վե դրուց, տեհավ, որ էն ախչիկը՝ որ հետը պռոշտի էր արել, հրեսիկ արաբ տղի շորերը հաքին, ձին նի էլած էկավ։

— Հը՛, այ տղա,— ասեց,— էսօր կռվի սրեն իմն ա, բոլ ա դու կռիվ անես:

Ետո դարձավ էն կռվի էկող տղին ասեց.— Կաննի՛ր, կռիվ անենք:

— Անե՛նք։

— Սրեն ո՞ւմն ա քցելու,— ասեց տղեն:

— Քունն ա՛,— ասեց Ալմաստը։ [ 73 ] — Չէ՛, քունն ա, քանի որ դու ղոնաղ ես,— ասեց տղեն։

Ալմաստը գուրզը քցեց. քցելուն պես դիպավ ձիուն, հեչ բան չէլավ ձիուն: Մի հատ էլ թուր քցեց Ալմաստը, էլի բան չէլավ, չունքի հ՚աշկը ետ էր՝ տղեն էր: Մի հատ էլ նետ քցեց. ձին հավալամիշ էլավ, էլի բան չէլավ:

— Ախչի՛, համփերա,— ասեց Աբգար թաքավորի թոռը,— որ կարըմ չես՝ խի՞ ես մեյդան մտնըմ։

Ձին ասեց.— Տղա՛, ես ընենց կթռչեմ, որ կգամ ուսին մոտիկ, գուրզդ քցա՛, էրկու կտոր արա՛, համա մուղաթ կաց իմ մազը չկտրես հա՛, ինձ կբարկացնես՝ արևին դեմ կանեմ քեզ անձոխ կանեմ, վե կածեմ։

Հավալմիշ էլավ ձին, թուրը ընենց քցեց տղեն, որ ձիուց մի մազ էլ չկտրվեց, մեչտեղիցը տվուց էրկու կտոր արուց։

Վեր ընկող տղեն ձեն տվուց.— Ա՛յ տղա, մըն էլ։

— Իմ մորիցը մի հետ եմ էլել,— ասեց, առավ հուրի տղին թարքը, Ալմաստի հետ ձին քշեցին էկան: Էկան Ալմաստենց տունը, Աբգար թագավորի թոռը Ալմաստին խնթրեց, թե ձիդ տուր Հուրի թաքավորի տղեն նի՛լլի։

— Իմ ֆոքին էլ ուզես՝ խնահիլ չեմ, մենակ ինձ միտ բերես, այ տղա հա՛:

Վե կացան էկան Հուրի թաքավորի տունը. տղի թևիցը բռնեց, նեքսև տարավ, ասեց.— Համեցեք, թաքավոր, էս քու տղեն։

— Ա՛յ տղա, ուզա՛ տամ, ախչիկ ես ուզըմ, անգին քար ես ուզըմ, ուզա՛ տամ։

— Քու սաղութունն եմ ուզըմ, թաքավոր։

— Է՜հ, իմ սաղութունը քեզ օքուտ չի անիլ, ուզա՛ տամ։

— Որ ըտենց ա, քու ձին եմ ուզըմ, քու թուրն եմ ուզըմ, քու ղալխանը, քու գուրզը։

— Տվի՛, որթի, դու մեղավոր չես, ձին ա մեղավոր։

— Կխնթրեմ, որ մեզ ճամփու քցես, մեր ճամփեն պահող կա։

Կանչեց հորը, յանի Աբգար թաքավորի տղին, կանչեց իրա էրկու ախչկանը, ասեց.— Կէթաք վե կունեք անմահական ջուր, անմահական խնձոր, ոնց որ բերել եք էտ մեյիտը, ընենց էլ կտանեք ծովի ղրաղին վե կդնեք, կգաք։

Վե կալան անմահական ջուր, անմահական խնձոր, Աբգար [ 74 ] թաքավորի տղին դառցրին մեռել, ոտից մինը բռնեց, ձեռից՝ մինը, վե կալան տարան:

Տղեն հ՚իրա մադիանը նստեց, ծովերն հ՚անց կացավ: Գնաց էն դիհը, շատ ուրախացավ, ասեց.— Փա՜ռք քեզ Աստված, անջաղ հ՚անցկացանք սալամաթ:

Էկավ հոր կուշտը. Հուրի թաքավորի ախչիկը ասեց.— Քանդի՛ էդ կոճակները:

Քանդեց կոճակները, ճտի քարը հանեց, հերը սաբր էկավ ու նստեց.— Հը՛, որթի ջան,— ասեց,— կշտի՞ս ես:

— Բա ո՞րդի պըտի ըլեմ,— ասեց տղեն:— Հ՚արի նստի՛ իմ ձին, ես հ՚առաչդ կընկնեմ՝ կէթանք։

Հերը նի՛լավ ձին, տղեն ընկավ հ՚առաչ՝ գնաց, հասան հալիվորին։

— Բար՛աջողըմ, հալիվոր ջան, ես քու խելքին ղուրբան, բերի հորս, դու որ չըլեիր՝ ես կարալ չի գննիլ:

Հերը վեր էկավ, հալիվորի ձեռը պաչեց, էլի նի էլավ ձին:

— Գիտեք ինչ կա, Աբգար թաքավորի տղա,— ասեց հալիվորը,— բարով վայելես էտ թաքավորութունը: Համա կնիկդ շատ ա մենձացել. էտ ջրիցը, խնձորիցը կտաք՝ կջահիլանա:

— Դե՛, ափու ջա՛ն, ըտեղ կաց, ես էթամ իմաց տամ իմ մորը:

Տղեն հ՚առաչ ընկավ գնաց տուն, մի խնձոր ձեռին էր. տվուց մորը՝ կերավ ջահիլացավ, առավ էկավ հոր դեմը: Մարթ ու կնիկ հ՚իրար փաթըթվեցին, ուրախացան, էկան տուն: Էկան տուն որ՝ քաղաքը խառնվել ա հ՚իրար։

— Է՞ս ինչ ա, ի՞նչ ա ըլել։

Ասեցին, թե թաքավորը մեռել ա, Թառլան ղուշը քցել են, որ ում գլխին վե գա՝ էն ըլի թաքավոր: Մին էլ տեհան ղուշը պտտվեց, էկավ վեր էկավ Աբգար թաքավորի տղի գլխին:

Սաղ ժողովուրթը գոռաց թե.— Մեր թաքավորն ա, մեր թաքավորն ա:

Օծեցին, դրին թաքավոր: Նի էլավ թախտը: Հ՚ամեն բան կարքի դրուց։

Օրվա մի օրը թաքավորը հ՚իրա տղին ասեց.— Դե՛ գնա, որթի, պապիդ, Աբգար թաքավորին ու մորս, ախպորտանցս տե՛ս, հ՚արի։

Տղեն ձին հազրեց, նի'լավ, օխտը օր, օխտը քշեր ձին գնաց, [ 75 ] մի մենձ չայիրի հ’առաչ կաննեց. տեհավ մի հատ լավ տղա գալիս ա դբբա հ’իրան։ Բարով տվուց, բարով առավ:

— Ո՞րդիանց ես, ա՛յ տղա,— հարցրուց Աբգար թաքավորի թոռը:

— Լավ հարբ ու զոբբով ես խոսըմ, ա՛յ տղա, մի քիչ ղայդին խոսաս ի՞նչ կըլի,— ասեց էկող տղեն։

— Դե մեր ղայդեն ըսենց ա, ախպեր։

— Ես Աբգար թաքավորի միջնեկ տղեն եմ։

— Ոտիդ մեռնեմ, տա՜նես Աբգար թաքավորի տունը։

— Դե ըտենց ասա՛, ջանըմ։ Գանգատ ունե՞ս։

— Ետո կասեմ քեզ։ Մդար Աբգար թաքավորը սաղ ա։

Հասան հ՚իրա տունը. ձիուցը վեր էկան, գնացին Աբգար թաքավորի կուշտը:

— Էտ ի՞նչ մարթ ա, ա՜յ տղա,— ասեց Աբգար թաքավորը հ՚իրա տղին:

— Թագավոր,— ասեց թոռը, — ի՞նչ ես տալի մի հ՚աշկալիսեք ասեմ:

— Ասա տենեմ, որթի ջա՛ն։

— Ես քու թոռն եմ, հորս էլ բերել եմ. էթանք մեզ ղոնաղ, հորս էլ տես՝ ուրախացի։

Թաքավորն ընկավ թոռի ճտովը։

Առավոտը վե կացան, գնացին հասան հ՚իրանց տունը:

Հեր ու տղա փաթըթվեցին հ՚իրար, լաց էլան։ Մի վախտ ըտեղ կացան, ետո դառան հ՚իրանց տունը: Նրանք հասան հ՚իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին: Երկնքից հ՚իրեք խնձոր ընկավ, մինն՝ ասողին, մինը՝ լսողին, մինն էլ հ՚անգաջ դնողին:


  1. Արձակելը (ծանոթ․ բանահավաքի)
  2. Աշտարակի (ծանոթ․ բանահավաքի)
  3. «Մեր գեղի Աթաբեկն էր» համեմատությունը բանասացի միջամտությունն է (ծանոթ․ կազմողի)
  4. Պետք է լինի սալը․ կամ ասացողն է վրիպել, կամ բանահավաք-հրատարակիչը, (ծանոթ․ կազմողի)
  5. Քայլում է, (ծանոթ․ բանահավաքի)
  6. Կողմ, (ծանոթ․ բանահավաքի)
  7. Սանդուղ, (ծանոթ. բանահավաքի):