Ամեն մե մըտիկ տալով

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ամեն մե մըտիկ տալով

Սայաթ-Նովա


ԱՄԵՆ ՄԵ ՄԸՏԻԿ ՏԱԼՈՎ


Ամեն մե մըտիկ տալով տարար խիլքըս, քամալոս,
է՜յ, նազանի, ռահմ արա, դուն մի՛ դառնա աջալըս.
Հենց ձեռովըդ կապեցիր, էնպես բաց էր իղբալըս,
էշխեմեդ հիվանդացա, չիս հարցընում իմ հալըս.
Քիզիքիզ մըտիկ արա, փոշմա՚նիլու վախտըն է։

Իմ թալնիլը քու բանն էր, չասացիր ի՞նչ իս անում.
Սըրտով սիրածըս դու՛ն իս, էլ ինչի՞ իս արմանում,
Ուրիշնիրու խոսկիրով կապած յարես յիդ անում.
Աճկըս ճանապարիդ է, ինչի՞ իս շատ ուշանում.
Մե խալվաթ օթախումը բարիշիլու վախտըն է։

Քու պատվական գըլուխըդ դուն ավարա մի՛ անի.
էս իմ խունի ջիգարըս հազար փարա մի՛ անի,
Իմ ու քու սըրտի բանը դիփ աշքարա մի՛ անի,
Արութինի շախ սիրտը մեկ էլ յարա մի՛ անի.
Կամով ու ճիտ անելով փաթաթվիլու վախտըն է։