Անա թաքավորի հեքիաթը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ղուշ-Փարին Անա թաքավորի հեքիաթը

Հայկական ժողովրդական հեքիաթ

Աբգար թաքավոր

[ 40 ] Ժամանակով մի թաքավոր կար, կենում էր Անա քաղաքըմը։ Դրան իրեք հատ տղա ուներ. մենձ տղեն ու միչնեկ տղեն խնթրեցին հորը թե․ — Իրավունք տու մեզ՝ գնանք էրկու հատ ավ բերենք քեզ հըմար։

— Որթիք, գնացե՛ք, իրեք սար իրավունք ունեք ավ էթալու, համա չէթաք Ղարաբուլուտ Ղահրըմանի սարը, ո՛չ մի մրչիմ, ո՛չ մի օց իրավունք չունի էտ սարը նի'լլնի․ դա իրա ամարանոցն ա, էթաք էլ օքուտ չեք ունենալ։

Տղերքը հ'իրանց նետները վե կալան, հ'իրանց ձիանը նի էլան, գնացին։ Գնացին հասան էտ իրեք սարի կուշտը։

— Է՜, ախպեր,— ասեց մենձը,—արի էթանք էն սարը, որ թաքավորը ասըմ էր, տենենք մեզ ինչ կըլի։

Գնացին էտ սարը․ տեհան մարալը մի դըհիցն ա ման գալի, կխտարը մի դըհիցն ա ման գալի, ինչ ջուռա անասուն ասես՝ էտ սարըմը կար, ծաղկըներով, հ'ախպրներով լիքը։

— Դե՛հ, ախպեր,— ասեց,— նետդ վե կալ, տենենք քանի մարալ, կխտար ու ջեյրան կարանք վե քցիլ։

Մենձ ախպերը իրեքը վե քցեց, պուճուր ախպերը՝ էրկուսը. քաշ տալով բերին հ'ախպրի ղրաղին վե դրին։

— Դե՛հ, ախպեր, բե կրակ անենք, մի խորոված անենք, ուտենք։ [ 41 ] Մըն էլ տեհան մի ագռավ էկավ քարերին կաննեց ու ղըռռաց, ղըռռաց, ղըռռաց։

— Ախպե՛ր, մեր կերածը հարամ ա, որ սրան վե չքցենք, նետով տո՛ւ թող սատկի, մեր զահլեն տարավ,— ասեց մենձ ախպերը պուճուրին։

Պուճուրը նետը քցեց՝ դիպավ ոչ. ագռավը բանցրացավ, մի պուճուր սև ամպ դառավ, մի ընենց սելավ թափեց, որ հարիր փթանոց քարերը քաշեց ածեց ծովերը։ Տղեքանցն էլ սելավը քշեց տարավ. մընի փափախը մնաց քարի արանքը։

Թաքավորը տեհավ որ տղեքը չէկան, հինգ օր համփերեց՝ չէկան, ասեց,— Պուճուր տղա՛, իմ տակի ձին նի՚լ, գնա սարերը ման արի, տե՛ս քու ախպերտինքը ինչ տեղ են։

Պուճուր տղեն ձին նի էլավ գնաց էն իրեք սարը ման էկավ, զատ չտեհավ։

— Գնամ,— ասեց,— Ղարաբուլուտ Ղահրըմանի ախչկա սարն էլ ման գամ, տենեմ ինչ նշան կա։

Նի էլավ տեհավ, որ մենձ ախպոր քթակը քարի արանքըմը մնացել ա.— Հե՜յ վա՛խ,— ասեց,— իմ ախպերը ըստեղ վնասվել ա։—Վե կալավ քթակը, տարավ հոր կուշտը։

–Այ, որթի, ի՞նչ խաբար։

— Գնացի իրեք սարը ման էկա, հեչ բան չտեհա. գնացի Ղարաբուլուտ Ղահրըմանի ախչկա սարը՝ տեհա ախպորս փափախը քարի արանքըմն ա, վեր եմ կալել բերել քեզ շանց տամ։

— Շատ լավ ա է՛լել, որ ըտենց ա էլել,— ասեց հերը,— խի՞ չի ինձ լսեցին։ Դու էլ չլսես՝ ըտենց էլ դու կբլես։

Մերն իմացավ, շատ արտասունք թափեց, հեղեղի պես հ'աշկերիցը թափըմ էր, էտ ձենին պուճուր տղեն նի մտավ մոր օթախը.— Մե՛ր,– ասեց,— իմ հոքու պարտքը ըլի, որ էթամ էտ Ղարաբուլուտ Ղահրըմանի ախչկա շլինքը կտրեմ, բերեմ շանց տամ քեզ, որ դու հովանաս։ Համա, հորս չասես, ես պըտի թաքուն էթամ։

Պուճուր տղեն նի մտավ գոմը, ասեց,— Թավլաբաշի, ո՞ր ձին ա գլխավոր ձին, ինձ շանց տո՛ւր։

— Որթի ջա՛ն, ի՞նչ պըտի անես ձին։ –Քու ձի նի'լելու վախտը չի, հալա ջահել ես։

Առ հա մի սիլլա դրա սըֆաթին.— Անիրա՛վ ծերունի, ես քեզնից բան եմ ուզըմ, դու խի՞ ես խնահըմ։ [ 42 ] -Է՜, թաքավորի որթի, ես մեղ ասսու, քու պապի ձիու քուռակը կնի'լնես ու կէթաս, աստված քեզ հետ։ Դե՛, յավաշ, ես քեզ մի բան էլ ասեմ․ վե կալ պապիդ թուրը, վե կալ Հազարեն ղալխանը ու պապիդ գուրզը՝ կախ էլած ա, արի՛ տանեմ շանց տամ։

Օթախի դուռը բաց արուց թավլաբաշին, ասեց․ — Համեցե՛ք թաքավորի որթի, է՛ս թուրն ա պապինըդ, էս պապիդ ղալխանն ա․ էս էլ գուրզն ա։ Աստված քեզ ուժ տա, որ բանացընես։

— Դե գնա՛, թավլաբաշի, քուռակը թամքա ու դուս քաշա։

Տղեն գնաց խազնեն նի մտավ, իրա չափ փող վե կալավ դրուց խուրջինը, դուս էկավ, տեհավ թավլաբաշին ձին թամքել իրա ճամփեն ա պահըմ։

— Է՜, ծերունի,— ասեց,— ինձ չանիծես, ոտիդ մեռնեմ․ նրա համար եմ ասըմ, որ քեզ մի սիլլա տվի, ես քեղ մեղ ասսու. դե՛ փեշըդ բռնա։

Մի քանի բուռը ոսկի տվուց, պապի զենքերը վե կալավ ու նի'լավ ձին, գնաց։ Գիտի ոչ՝ ուր ա էթըմ։ Մի բարակ ճամփա ընկավ հ'առաչը՝ գնաց ու գնաց։

Իրիկունը թաքավորը հարցրուց թաքուհուցը թե․— Մեր տղեն հ'ո՞ւր ա, չի էրևըմ։

— Ես էլ չգիտեմ հ'ուր ա,— ասեց։

— Մի բինիշս բե՛ քցա վըիս, էթամ տենեմ էտ տղեն ի՞նչ էլավ։

Քառասուն հատ գոմ ուներ, եռեսուն իննը ման էկավ՝ տեհավ հեչ բան պակաս չէր, մտավ էն մի գոմը՝ տեհավ բոզ ձիու քուռակը չկա. կանչեց թավլաբաշուն.— Հալիվոր, հ'ամեն բան թամամ ա, բա մեր բոզ ձիու քուռակը հ'ո՞ւր ա։

— Թաքավորն ապրած կենա, դու գիտե՞ս ոչ, որ քու տղեն գնացել ա Ղարաբուլուտ Ղահրըմանի ախչկա գլուխը բերելու։

Ծնկանը տվուց ու հ'ուշաթափ էլավ թաքավորը։

Խաբարը գնաց կնկանը, կնիկը ընչար ջուր բերիլը, ավատա՛, կես մահացավ։

— Թաքավոր,— ասեց,— ի՜նչ բանի ես, տղա ա, գնացել ա՝ կգա։

–Ա՞յ կնիկ, էտ անիծածը հազարավոր մարթիկ ա սըպանել, իմ տղեն նրան ինչ կարա անի։ Գնաց, էլ գալ չի, իմ իլլաճը ինչ կըլի։ Իմ թաքավորութունը ում պըտի հասնի։ [ 43 ] Ասեց ու սկսեց լաց ըլնիլ, հ'աշկերիցը սելավի պես արտասունքր թափվեց։

Կնիկը ասեց,— Ա՜յ մարթ, հո դու ջահել չես, տղա ա, գնացել ա կգա, ա՜յ քու տունը աստված շինի՛։

Տղեն գնաց մի նախրչու թուշ էլավ։

Տեհավ նախրչին նոթերը կիտել ա։

— Բարով քե, նախրչի,—ասեց։

— Ասսու բարին։

— Էտ խի՞ ես նոթերդ կախ արել։

— Թաքավորի որթի, գնա՛ քու բանին, ի՞նչ ունես ինձ հետ։

— Նախրչի, ինչ ուզես՝ կտամ, հըլա ասա տենեմ ընչի՞ հըմար ես նոթերդ կիտել։

— Թաքավորի որթի,— ասեց,— էս քաղաքի կեսը սելավը տարել ա։

— Ե՞փ, ա՛յ տղա։

— Բա գիտես ոչ, որ էս քաղաքը Ղարաբուլուտ Ղահրըմանի ախչկա քաղաքն ա. խարճի համար հինգ հրոպպա եդացրին, էկավ սելավը տարավ, հինքն էլ անխարճ առնիլ գնաց։

Թաքավորի տղեն ձիուցը վեր էկավ, խուրջինը բաց արուց, իրեք բոլոր ոսկի տվուց նախրչուն։

— Խի՞ ես տալի էս փողը ինձ։

— Ոտիդ մեռնեմ, էտ ախչկա տեղը ասա ինձ, ես դրա հետ բան ունեմ։

— Որ ըտենց փափագըմ ես նրա էրեսը տենելուն, էտ բանցր տունը տենը՞մ ես, ընտեղ մի հալիվոր մարթ կա, գնա նրա կուշտը, նա քեզ կասի։

Թաքավորի տղեն ձին քշեց գնաց, էտ դռանը վեր էկավ։

Նոքարն էկավ ձին քաշեց նեքսև, խուրջինը վե կալավ, նի մտավ օթախը։ Տեհավ մի հալիվոր մարթ, բամբակով չորս դիհը շինած, մեչը նստած ա։

— Բար՛աջողըմ, ափու ջա՛ն,—ասեց։

— Ասսու բարին, որթի ջա՛ն, հազար բարի ես էկել։

Ընկավ հալիվորի ոտը։

— Ի՞նչ խաբար ա, ջանըմ, որ դու իմ ոտն ես ընկնըմ։

— Ափու ջա՛ն, ես Անա թաքավորի տղեն եմ, կարելի ա ճանանչես [ 44 ] մենք էլ իրեք ախպեր ենք, էրկու ախպերս գնացին, որ հորըս հըմար ավ բերեն, գնացին՝ չէկան. իրեք սար ման էկա, գնացի Ղարաբուլուտ Ղահրըմանի ախչկա սարը, մենձ ախպորս քթակը քարի արանքըմը գտա։

— Հըմի բա դու հ'ո՞ւր ես էթըմ։

— Էկել եմ քու կուշտը, որ քեզնից ճամփա հ'իմանամ, էթամ իմ ախպորտանց հայիֆը[1] առնեմ։

— Է՛ որթի, շատ դժվար ա դրա տենիլը, թե տենես էլ՝ շատ դժար կտենես, լավն էն ա, որ ետ դառնաս գնաս, ափսոս ես։

Թաքավորի տղեն ըլեդ խնթրեց, աղաչեց, որ ճամփա շանց տա, էթա։

— Է՛, որթի,— ասեց հալիվորը,— վե կա՛ց էտ պղինձը վե կալ, մի լավ խաշիլ էփա՝ ես ուտեմ, ետո ամեն բան կասեմ։

Տղեն վե կացավ եգին-եգին կրակն արուց, խաշիլն արուց, եղն ածեց մեչը, դրուց հալիվորի հ'առաչը։

Լավ կերավ հալիվորը։— Շատ ապրիս, ա՜յ տղա, ըսդար վախտ ա՝ ըսենց անոշ խաշիլ կերել չի։ Դե հ'արի նստի՝ ես պատմեմ։

Տղեն նստեց։

— Ա՛յ տղա,— ասեց,— մի վե կաց, հ'արի կուռս բռնա, ինձ վե կացրու։

Կուռը բռնեց, հալիվորին վե կացրուց տեղիցը։

— Դե ինձ հետ հ'արի՛, ա՛յ տղա։

Գնացին, մի օթախի դուռը բաց արին։ Մի հատ ծովեղեն գյամ տվուց դրան, էկան ըլեդ հ'իրանց տեղը նստեցին։

— Դեհ պատմա, ոտիդ մեռնեմ,— ասեց թաքավորի տղեն։

— Որթի, էտ գյամը գիտե՞ս ինչ գյամ ա. կէթաս մեր սարը, մի բարակ ճամփա կընկնի հ'առաչդ, կքշես ու կէթաս, օխտն օր, օխտը քշեր որ էթաս՝ դեմ կառնես մի ծովի, որ դեմ առար ծովին՝ ձիուցդ վե կգաս, ձիգ կանես չայլաղը. ըստեդից վե կունես օխտը կտոր դմակ, մի սաղ ոչխարի կես ջանդակը, մի պուճուր դաստա էլ կանանչ խոտ վե կունես։ Էտ բոլորը կդնես խուրջընիդ մեչը, որ վեր էկար, ձիգ արիր չայլաղը, կտանես գյամը կքցես ջուրը, քաշելուն պես ծովեղեն ձին գաս կգա, դու քանի փախչես՝ ձին քամակիցդ կգա։ Ետ կդառնաս ձիուդ վրա, ձին կէթա ձիուդ կուշտը կռիվ [ 45 ] կանի, կէթաս կբռնես, կթամքես ու նի կըլես։ Կէթաս կհասնես ծովի էն դըհի տուտը, ձիու գյամը կհանես՝ կկապես միշկիդ, քու խուրջինը վե կունես․ ըդար տեղը գիտեմ, էլ ուրիշ բան չի գիտեմ։

Տղեն դառավ ասեց.— Հալիվոր, որ հասա, դրանից ետ իմ իլլաճն ի՞նչ կըլի։

— Որթի, ըդար տեղը գիտեմ, էլ զատ չգիտեմ։

— Դեհ մնաս բարո՜վ, հալիվոր, շատ շնորակալ եմ։

Աստված քու հետ ըլի մենակ՝ քեզ մուղաթ կաց, ափսոս տղա ես, ինձ որ լսել՝ էթալ չես։

— Ընչի՞ հըմար, հալիվոր։

— Քսանոխտը տարի ես Ղարաբուլուտ Ղահրըմանի կիրակուր էփողն եմ էլել, մենակ՝ ո՛չ հ'իրան եմ տեհել, ո՛չ ձին։

— Բա՛ դրա կիրակուրը ո՞նց ես տարել։

Տարել եմ դրել օթախը, հ'ինքն էկել նստել կերել ա։

— Դե՛հ գնա, աստված քու հետ ըլնի։

Տղեն ձին նստեց գնաց։ Գնաց, շատն ու քիչը աստված գիտի, գնաց հասավ ծովի ղրաղը, հալիվորի ասածին պես ծովեղեն ձին բռնեց ու նի էլավ, հ'անց կացավ ծովի էն դիհը։ Ետ թամաշ արուց՝ տեհավ ըտեղ մի ձեռք տներ կա. որ չուտես, չխմես, էտ տներին թամաշ անես։ Տղեն մնաց կաննած թամաշ անելով։ Հ'աշկը քցեց էս պատին, էն պատին՝ դարգյահ չտեհավ, որ նի մննի։ Խուրջինը ձեռին կաննած ա։ Անկարծ տեհավ մի ջահել ախչիկ, քսան հուս մեկ ուսին ա կախ էլած, քսանը՝ մեկ ուսին։

Ասեց.– Ի՞նչ անեմ, թե ես անկարծ դրան բարով տամ, վայ թե բիրտան ինձ սըպանի։

Ախչիկն էլ անկարծ տեհավ ծովի ղրաղին արևի շողի[2] հետ մի տղա կաննած ա։

Ախպե՛ր, — ասաց էտ ի՞նչ բան ա, հրեղեն ես, թե հողեղեն։

— Չէ՛, քիր ջան,— ասեց տղեն,— ես հողեղեն եմ, էկել եմ քու կուշտը։

Դե՛ որ ըտենց ա՝ համեցե՛ք։ Դե՛ կաննի, ա՜յ տղա, թե քե մարիֆաթ ունենաս՝ ես կիմանամ, նոր կտանեմ իմ կուշտը։

Սկսեց թամաշ անել էտ տղին։ [ 46 ] Տղեն թամաշ արուց, որ մի ասլան պողպատի դռան քամակին կապած ա, ղափլանն էլ էն գիհն էր կապած զնջըլով։

Ասեց, «Լավ կըլի էս դմակի կեսը քցեմ ասլանին, կեսը՝ ղափլանին, տենենք ինչ կըլի մեր իլլաճը»։ Մինը մի ձեռն առավ, մինը՝ մի ձեռը, էն մի ձեռինը քցեց ասլանի հ'առաչը, էն մինը քցեց ղափլանի հ'առաչը։ Դրանք էտ դմակովն էլան, տղեն անց կացավ։ Ախչիկը տեհավ, որ տղեն խելքը գլխին տղա ա։

Տղեն գնաց հասավ մի հ'ուրիշ դարպաղի, տեհավ էրկու ղոչ կա կապած, ղոչ չեն՝ մի մին ասլան են։ Հանեց կանանչ խոտը, քցեց դրանց առաչը՝ անց կացավ։ Գնաց տեհավ մի դուռ հետ արած ա, էտ դուռը բաց արուց, էտ էլ անց կացավ, գնաց մի հ'ուրիշ դարպաղի կուշտ, թամաշ արուց, տեհավ մի հատ ալ ձի, որ խրխնջըմ ա՝ երկինք-գետինք դողըմ ա։

Ախչիկը էկավ ու տղի բիլակը բռնեց, ասեց․ — Հ'արի՛ էթանք իմ օթախը, ո՞ւր ես էթըմ։

Տեհավ տղեն շատ խամ տղա ա, ափսոսեց։ Տարավ իր օթախը, ասեց.– Ա՜յ տղա, էտ ու՞ր ես էթըմ անիմանալ, կամ ո՞ր դեհան ես գալի, կամ հ'ո՞ւր ես էթըմ։

Տղեն հ'իրան քցեց ախչկա ոտը։

Ախչիկը բռնեց տղի կուռը, ասեց․— Վե՛ր, վե՛ր, վե՛ր, ափսոս ես, էտ ինչ ես անըմ, քու ջահելութունին արժան ա՞։

— Դե՛հ, քեզ մեղա, քու աստծուն մեղա, ես կասեմ իմ ցավը, բալքի դու մի իլլաճ անես։ Երեք ախպեր ինք, Անա թաքավորի էլ տղեքն ենք. մի օր էրկու ախպերս գնացին որ հորս հըմար ավ բերեն, գնացին՝ էլ չէկան։ Ետո ես գնացի ման էկա, մենձ ախպորս քթակը քարի արանքըմը գտա։

— Ո՞ր սարն էր, ա՛յ տղա։

— Ղարաբուլուտ Ղահրըմանի ախչկա սարն էր։ Լսել եմ, որ էտ ախչիկը էլել ա՝ սելավ ա արել, իմ ախպըրտանցը քշել ա տարել, հըմի էկել եմ, որ հ'իմանամ սո՞ւտ ա, թե ղորթ ա։

Ախչիկը ծիծաղաց, ասեց․— Մենակ դո՞ւ ես, ա՛յ տղա, ըտենց հազարավորն ա պատահել։ Որ քեզ ճամփա շանց տամ՝ ինձ ի՞նչ կտաս։

— Դու իմ քիրն ես, կորուստ ունենաս՝ գտնեմ, բերեմ տամ քեզ։

— Որ ըտենց ա, ինձ մինուճար ախպեր ունեմ, բռնված ա, օխտը տարի ա, թե նրան բերես ինձ տաս՝ ես քեզ լավութուն շատ [ 47 ] կանեմ։ Քեզ իլլաճ անի՝ Ղարաբուլուտ Ղահըրմանի ախչկա տակի խալլու ձին իլլաճ կանի, գնա՛ ընենց մտի մսուրքը, որ ձին էլ չիմանա. կէթաս լաց կըլես, ձին քեզ կասի. «Իսան[3] օղլի, խի՞ ես լաց ըլըմ», դու նրան ցավդ կասես, նա քեզ իլլաճ կանի:

Տղեն գլուխ տվուց ախչկանը, շնորակալ էլավ, գնաց, գնաց, ուսուլով մտավ ձիու մսուրքը, մղկըտաց, գոռաց, ճչաց, հենց լաց էլավ, որ ձիու խիղճն էկավ, լիղու էլավ՝ ասեց. «Իսան օղլի, խի՞ ես լալիս, քու ցավն ի՜նչ ա»:

— Վիրե աստված, — ասեց, — ներքևը դու, իմ ցավից ազատողը դու պըտի ըլես:

— Ասա՛ տենեմ քու ցավն ի՜նչ ա:

Ասեց.— Ընդար տանջանքով էկել եմ հասել ըստի, որ էտ ախչիկն առնեմ։

— Տեհած կա՞ս էտ ախչիկը։

— Չէ՛, կաթիդ ղուրպան, տեհել չեմ։

— Դու ո՞ւմ տղեն ես։

— Ես Անա թաքավորի տղեն եմ։

— Դե որ ըտենց ա, վե՛ կաց, բոլ ա լաց ըլես։ Կէթաս քառասուն օթախ բաց կանես, քառասուն օթախը անց կկենաս, մի հատ օթախ կա՝ ոսկով զարթարած, ախչիկը էտ օթախըմը քնած ա, մենակ թե՝ վրա չպրծնես պաչես, կվեկենա միսդ կքրքրի: Էտ հասակի ախչիկ ա, նրա էրեսը իսան չի տեհել։ Եռեսուն ութը օր քնել ա, մնըմ ա էրկու օր, որ վե կենա։ Մի հատ թախտ կա էտ օթախըմը դրած, վրին մի բութուրգա կա, մի ըստաքան: Հազարեն դաստան բիլբուլը ծովի վրին կախ տված ա. որ նի կմննես օթախը՝ հ՚առաչինը գլուխ կտաս Հազարեն դաստան բիլբուլին, ետո կդառնաս բութուրգին. ետո ոնների տակի էրկու շամագանը վե կունես, կտանես գլխավիրևը վե կդնես։ Գլխավրինը կբերես ոնների տակը կդնես ու ձեռդ կառնես ըստաքանը, բութուրգից կլըքցնես:

Տղեն ասեց.— Կաթիդ մեռնեմ, էտ ջուրը ի՞նչ ջուր ա։

— Զահար ա, համա անվնաս ջուր ա։ Կխմես, կասես. «Օխա՜յ, էս ինչ լավ ջուր էր. ես իմ կլանքըմս ըսենց ջուր չի խմած»։

Բիլբուլը կասի թե. «Հազար բարի ես էկել», խոսալ չես։ Հա՛, [ 48 ] բիլբուլը կասի. «Գիտեմ քու միտքը, դու մեղավոր չես, ձին ա մեղավորը», էլի ձեն չես հանիլ:

Տղեն գլուխ տվուց ձիուն, ետ դառավ: Գնաց քառասուն օթախը բաց արուց, ընենց քրտինք ա թափել վրին, որ հ'աշկերի գիլեքից[4] էլ ա թափըմ սելավի նման։ Նի մտավ ախչկա օթախը, գլուխ տվուց Հազարեն բիլբուլին, ետ դառավ ախչկանը թամաշ արուց, տեհավ, որ ամեն մի ձեռի վրա տասը փթանոց ծակ քար կա. որ օյանմիշ էլավ՝ էն քարերը շխկացնի, նոր ձենին քնի, որ տենի մարթ չկա։ Էտ ախչկան որ տեհավ, տղի մազերը բիզ-բիզ էլան, համարյա օլրմի[5] դուռը գնաց։ Դառավ էկավ դըրա թախտը, գլուխ տվուց բութուրգին, ըստաքանը լքցրուց ու խմեց. ընենց դառն էր, ոնց որ օցի յաղու, ասեց. «Օխա՜յ, ինչ անուշ ջուր էր, իմ կյանքըմս ըսենց ջուր խմած չի»։ Նոր դառավ էկավ ղըբա ախչիկը. ոսկի աղլուխը էրեսը քաշած, վաթսուն հուս մազերը գլխատակը դրած։ Գլխավիրևի շամադանները վե կալավ ոնների տակը վե դրուց, ոնների տակինը տարավ գքխավիրե վե դրուց, թամաշ արուց, տեհավ էրկու շամադան կա՝ ոսկի, անգին քարով շարած, ընենց վառվըմ ա, ոնց որ կրակը: Էտ շամադանի մեչը մումը դրուց, մինն էն կողքին դրուց, մինն էս կողքին դրուց։ Էկավ ոնների տակին կաննեց. մի քիչ կացավ, ախչիկը եռաց ու քարերը շղշղկացրուց, էտ օթախը սաղ եռաց. ախչիկը դառավ մեկել կողքին՝ քնեց, Մըն էլ տեհավ սաբր էկավ ախչիկը. Տղեն ասեց.— Առողջութուն, թաքավորի ախչիկ։

Բիլբուլն ասեց.— Խեր ըլի, ա՛յ տղա, խի՞ ես էկել։

Տղեն ասեց.— Քեզ տենելու եմ էկել։

— Հա՛,— ասեց,— գիտեմ, ձին ա ասել քեզ, դուն մեղավոր չես։

Էտ քշերը տղեն ընչար լիս կաննած մնաց։ Էկավ էքսի օրը, էկավ էն ժամանակը, որ սաբր էր գալի, էլի էն ժամանակը սաբր էկավ։

— Առողջութուն, թաքավորի ախչիկ,— ասեց տղեն։

Էտ օրն էլ անց կացավ, տղեն կաննած մնաց։ Առավոտը լիսը բացվելուն պես բիլբուլը սկսեց խոսալը՝ շատ սիրուն, քաղցր խոսալը։ Էկավ սաբրը գալու վախտը՝ սաբրը էկավ։ [ 49 ] -Առողջութուն, թաքավորի ախչիկ։

Ախչիկը նստեց․ ոը պատկերն ընկավ տղի հ'էրեսին, տղեն ուշագնաց էլավ։ Մի հինգ րոպպեից տղեն օյանմիշ էլավ,

— Կյանքիդ ողջութուն, թաքավորի որթի, — ասեց ախչիկը։ — Իմ սեհրին կորավ իմ պատկերը տենող չէր էլել, որ դու տեհար՝ ես քունը, դու իմը։ Մենակ պաս պըտի մնանք, ընչար էթանք քու հոր կուշտը, քու էրկու ախպորը ես եմ վնասել, հերդ զապուլ կանի՝ ինձ առնելը։ Քանի օր մնանք ըստեղ՝ ո՛չ քու նաֆասը պըտի իմ նաֆասին դիպչի, ո՛չ իմը քունին դիպչի։

Բիլբուլը խոսաց թե.— Աստված կատարի, աստված կատարի։

— Դե, ա՜յ տղա, էստեղ արի, հ'ուշդ չէթա, իմ վաթսուն հուսանի տակին իրեք հատ բալանիք կա, տար էրկու օթախը բաց արա՛, իսկ էն մի օթախը բաց չանես։

Տղեն վեր կացավ, բալանիքը ետ արուց. մազերը բանցրացնելու ժամանակը հոքին էր տալի, ախպերտինքն էլ մտահան արուց, բալանիքը վեր կալավ, մի օթախի դուռը բաց արուց, տեհավ մի հատ ձիու թամք կա, մի հատ գյամ կա, մի ապրշումի ծածկոց կա. էտ իրեք կտոր բանը արևի նման փայլըմ էր։ Դուռը շինեց, գնաց էն մի օթախը, տեհավ բաց չի ըլըմ՝ բոթեց[6] զոռով բաց արուց, տեհավ մի մենձ օթախ՝ լիքն անգին քարով, ոսկով։ Ըտեղից էլ ետ դառավ, էլի դուռը շինեց․ էկավ էն մեկել օթախի կուշտը. «Ես որ բաց անեմ, նա ինձ ի՞նչ պըտի անի, մի բան որ առել, պրծել ա»։ Սկսեց օթախի դուռը բաց անիլը։ Բաց արուց, տեհավ զատ չկա. թամաշ արուց պատին, տեհավ մի հատ ճտի հուլ, դեղին ղայթանով կապած, կախ ընկած, մըն էլ տեհավ, որ էտ հուլի ղայթանը հ'իրան-հ'իրան երկարեց՝ դիպավ էս պատին, դիպավ էն պատին, ջարթեց ծովի ղրաղի շուշեն, ընկավ ծովը։ Ետ դառավ էտ դուռը շինեց, փոր ու փոշման էկավ թաքավորի ախչկա կուշտը։

— Հըմի ո՞նց ես շլինքդ դուս քաշեմ,— գոռաց ախչիկը։

Տղեն ծպտուն չհանեց։

— Հըմի վե կենա՞մ հ'աշկերդ հանեմ, իմ պատկերը տեհել ես, անհնար ա, կարալ չեմ հանիլ, հ'աշկդ դուս գա, էքուց ինձ հըմար «ախ» կանես, ձեռդ չեմ ընկնիլ։ Օխտը տարի պըտի դու ման գաս ինձ, որ նորից ձեռ բերես։ Ինամ չունեմ[7] էթաս ձիու մսուրքը [ 50 ] ընկնես, ոնց որ լաց ես էլել՝ ընենց լաց ըլես, իցե թե[8] ձին իլլաճ անի քեզ, թե չէ քու բանը չի ինձ գտնիլը։

Էտ ծովը Արևելքի թաքավորի սահմանըմն էր. էտ Արևելքի թաքավորը հ'իրա տոնը կատարըմ էր, ձկնապաններին կանչեց, տասը թոռչու, ասեց.— Որթիք ջա՛ն, ըսօր ինձ ձուկ կբռնեք՝ կբերեք ինձ, ինչ որ ձեր վարձն ա՝ մեկին էրկու ինձանից կստանաք։

Ձկնապանները գլուխ տվին, ետ դառան. վե կալան հ'իրանց թոռերը, գնացին դըբա ծովը, հ'առավոտվանից ընչար հ'իրիկնապահ հեչ բան չկալան, մի թոռչին շատ սամթին թոռ քցող էր.— Տղե'ք,— ասեց,— մի տարի ըստեղից մի ձուկն եմ հանել, որ մի թաքավորութուն արժեր, կաննեցե՚ք, մըն էլ պըտի քցեմ։

Թոռը քցեց, քաշելուն պես մի ոսկե ձուկ դուս էկավ։

— Տղե՚ք,— ասեց,— էս ձկնից ո՛վ ա տեհել։

— Շատ արթար ես ասըմ, ըտենց ձուկը մենք տեհել չենք մեր կյանքի մեչը։

— Սրա փորըմը զատ կա, տենը՞մ եք իժդար ա ուռած։

— Տղե'ք, բերեք մորթենք էտ ձուկը։

— Է՜, ափսոս ա ձուկը, բերեք տանենք թաքավորին տանք, մի քանի մանեթ կառնենք՝ խարջլըղ կանենք։

Ձկնապանը գնաց դալալի կուշտը, ասեց.— Ախպեր, գնա՛ թաքավորի ոսկե բոդնոցը, մեկել հ'իրա թամուզ աղլուխը վե կալ բե՛ր։

Դալալը գնաց աղլուխը և ոսկի բոդնոցը բերուց, կանանչ խոտ քաղեցին դրին ձկան տակը, աղլուխը քաշեցին հ'էրեսը, տարան տվին թաքավորին։

Թաքավորը տեհավ, որ էտ տեսակ ձուկը հ'իրա կյանքի մեչը տեհած չի, ասեց.— Նազի՛ր, էս տեսակ ձուկը տեհած կա՞ս։

— Չէ՛, թաքավոր, էս հ'առաչի անգամն ա։

— Դե տա՛ր, իմ ալմազ դանակովը մորթա, տես փորինը ինչ ա, վե կալ բեր։

Նազիրը ձեռները քշտեց, ձուկը առավ, տարավ մորթեց, փորը բաց արուց, տեհավ մի հատ հուլ՝ գեղին ղայթանով, բերուց թաքավորին տվուց։

— Ա՛յ տղեք,— ասեց թաքավորը,— էս ի՞նչ բան ա։ [ 51 ] — Թաքավոր,— ասեց վազիրը,— ինձ մի հեր ունեմ՝ հարիր եռսուն տարեկան ա, թե իմանա՝ իմ հերը կիմանա։
Գնացին բերին հալիվորին, մտիկ տվուց, ասեց,— ճանանչըմ չե՜ս, թաքավոր։
Ասեց,—Ըսենց բան ես չեմ ունեցել, ի՜նչ ճանաչեմ։
Ասեց, —մի թամուզ աղլուխ բերիլ տուր, հուլը սրբա՜. ա՜յ տղա, էս հուլը Ղարաբուլուտ Ղահրըմանի ախչկա հուլն ա, էս հուլն ա, ո՛ր ախչիկը տենես ինչ տեսակ ա՝հ՚ուշրդ կէթա քառասուն օր։
— Ես էտ ախչիկը ձեռք կբերեմ,—ասեց թաքավորը,—որ ձեռք բերի՝ քեզ լավ կշահեմ։ Դե՛, հալիվոր, գնա՜ քու տունը։
Թաքավորը դալալը քցեց քաղաքի մեչը թե,— Ւ՜նչ մարթ, ի՜նչ կնիկ կարենա Ղարաբուլուտ Ղահրըմանի ախչիկը գտնի բերի, լեզուն ինչ պըտըտի՝ կըտամ։
Ընտեղ կար մի հոքեվախ կնիկ, էկավ թաքավորի կուշտը:
— Հը՜, պառավ,— ասեց թաքավորը,— կարա՞ս ձեռ բերիլ։
Ասեց.— Ի՜մ բանն ա, որթի ջան, ես տարվա գլուխ էկած բանը մի սհաթըմը քանդըմ եմ. իմ բանն էլ էտ ա։
— Դե ուզա՛ տամ։
— Քեզանից կուզեմ տասնէրկու բութուրգա օխտը տարվա գինի, մի հատ ղայըղ՝ էրկու մարթ նստելու տեղ, մի հատ տավարճուղ[9] մեչր լիքր հաց. օխտը օր թող ղայըղչին ղայըղը քշի, որ ես սարվեմ, ետո մենակ գնամ բերեմ։
Թաքավորը պառավի ուզածները տվուց, պառավը օխտն օր ման էկավ ծովի հ՚էրեսին, սարվեց հ՚ամեն բան, ղայըղչուն ճամփու դրուց, հ՚ինքր մենակ նստեց ղայըղը՝ քշեց։ Քշեց էկավ ծովի էն հ՚էրեսը։ Էտ տավարճուղը պահեց ավաղըմը, ղայըղն էլ պահեց ավազըմը, հ՚էրեսը ավազոտ արուց պառավը, ծովի ղրաղին նստեց։
Գանք Անա թաքավորի աղի կուշտը։
Էտ հուլը կորցնելուց ետո տղեն խնթրեց ախչկանը, թե,— Ձին նստեմ, ծովի ղրաղը ման գամ՝ սիրտս բացվի։
— Այ տղա,— ասեց ախչիկը,— քեղանից ձին ո՞վ ա խնայըմ, նիլ ման արի իժդար կուզես, մենակ իմ թամքը չդնես, ուրիշ թամք կա գոմըմը, էն դի՛։
Մաղախ, (ծանոթ. բանահավաքի): [ 52 ] Թաքավորի տղեն գնաց ման գալու, էկավ տեհավ մի ծեր կնիկ ավազըմը խրված լաց ա ըլըմ։
— Բարով քեզ, նանի՛,— ասեց,— Հուր ես, հրեղեն ես, ի՞նչ մարթ ես։
— Հողածին իսան եմ, որթի՛։
— Բա ըստի ի՞նչ ես անրմ, ա ՛յ նանի։
— Նանը քե ղուրպան ըլի, իմ ցավերիցը վազն արի, որթի՛։
— Ասա՛ տենեմ քու ցավը ի՞նչ ա, ես քու ցավին իլլաճ կանեմ։
— Որթի, էս ա օխտն օր ա ըստեղ ես լաց եմ ըլըմ, ո ՞վ ա իմ տերը։
— Ախր ինչի՜ հըմար ես լաց ըլըմ։
— Դե, որթի, ձիուդ վրիցը ցած արի, ասեմ։
Ուզեցավ որ ձիու վրից վեր գա, ձին գոռաց, ճչաց, երկինք-գետինք դողաց։ Ձիու փորատակին մի ղամշի տվուց, ջիգյարը փորի մեչը վառեց։
Ձին ասեց.— Ա՜խ, երախտամոռ իսան։
Տղեն վեր էկավ ձիուց։
Պառավն ասեց,— Մենք էթըմ ինք Երուսաղեմ, էտ իմ անիրավ ընկերտինքը ինձ թողին ըստեղ, ձիս տակիս որ սատկեց, ես էլ ծեր կնիկ՝ ոնց էթայի հ՚ընգերտանցս, ձիու հետ մնացի ըստեղ վեր ընկած։ Աստված քեղ զորացնի, որթի՜, դու չըլեիր՝ ես սովից կմահանայի։
Տղեն ասեց,— Վե՝ կաց, վե կաց, էթանք մեր տուն։
Պառավն ասեց.— Յավաշ, տավարճուղս վեր ունեմ, էթանք։
Տավարճուղը վե կալավ, նստեց տղի թարրը՝ գնացին։ Գնացին տուն, ախչիկն ասեց.
— էս ի՞նչ, ա յ մարթ, կենտ գնացիր, ջո՜ւխտ էկար։
— Վնաս չունի, կնի՜կ, ծեր կնիկ ա, ի՞նչ պըտի անի մեզ, թող մի քանի օր մնա, ճամփա կքցենք՝ կէթա։
— Ինձ որ լսես,— ասեց ախչիկը,— դրան դուս կանես:
— Է , դրա էլածն ինչ ա, մնըմ ա՝ թող մնա, դրա ձեռից ի՞նչ կգա։ էտ պառավը մնաց։ [ 53 ] Մի քանի օրից ետո պառավը սկսեց օթախները մաքրել, թամըգացնել:

— Մարթ, էս կնիկը շատ լավ կնիկ է, որ բերել ես,— ասեց ախչիկը։

Մի օր ախչիկը հրամայեց հ’իրա աշչուն.— Տասներկու ռանգ կիրակուր կէփես. մեզ պառավ ունենք, կղրկենք՝ կտաս կբերի։

Կիրակրները պատրաստեց, բերուց օթախը։ Գնաց տավարճուղիցը վեց բութուրղա գինի հանեց, բերուց դրուց սուփրեն։

— Նանի՛, էս ի՞նչ բան ա։

— Սա երկնային գինի ա, որթի ջան, խմողը շատ ուրախ հաց կուտի:

Ըստաքանները լքցրուց պառավը, տվուց տղին, տղեն էլ տվուց ախչկանը: Հ’ամենքը մի ըստաքան խմելուց ետո,— Նանի,— ասին,— շատ լավ բան ա, էտ բիրատի մենք կխմենք:

Նանի ուզածն էլ էտ էր. խմեցին, ախչիկն էլ խուրդ ընկավ, տղեն էլ: Պառավը բռնեց ախչըկա ոննից, քաշեց դըբա ծովը, քցեց ղայըղը ու քշեց։

Օխտն օր անց կացավ, ախչիկը հենց իմացավ՝ հ’իրա տեղը քնած ա, հ’աշկերը բաց արուց, տեհավ ծովի վրին՝ ղայրղումն ա։

— Նանի՛,— ասեց,— ինձ ու՞ր ես տանըմ։

— Չարբղ տանեմ, արի քեզ տանեմ ընենց մի թաքավորի տղի տամ, որ օրական ինձ օրհնես, ի՞նչ ես էն դառցըվորին առել, նստել։

Խաբարը գնաց Արևելքի թաքավորին.— Աչքդ լիս ըլի՛, պառավն ախչիկը բերուց։

Թաքավորը ղրկեց քառասուն ախչիկ, ըտեղից ուրախութունով տարավ հ’իրա տունր։

Թաքավորը մտածեց թե. «Ես ի՞նչ ընծա տամ էս թավուր ախչըկանր»։

Վեզիրն ասեց.— Ա՛յ տնաշեն, քթածդ հուլը տուր հ’իրան։

Թաքավորը տվուց։ Ախչիկը շատ ուրախացավ, որ հ’իրա հուլը գտավ։

— Ինձ տար մի ջոկ օթախի մեչ դի,— ասեց,— էլ իմ հ’էրեսը մարթ չգա, դու էլ չգաս ընչար քառասուն օր, քառասուն օրից ետո կէթանք կպսակվենք։ [ 54 ] Գանք տղի կուշտը:

Օխտը օրից ետո տղեն հ՚աշկը բաց արուց, տեհավ մազերի քոքն էլ ա ցավըմ. վե կացավ դես ման էկավ, դեն ման էկավ, գտավ ոչ Թաքավորի ախչիկը: — Հե՜յ վախ, — ասեց, — պառավը տարել ա իմ անգին քարը։ Բա իմ իլլաճը ի՞նչ պըտի ըլի։ Թեզ գտա, թեզ կորուցի իմ ակն ու արեգակը, — ասեց ու աչքերիցը վեր ածեց։

Գնաց դըբա կիրակուր էփող ախչկա կուշտը, լաց էլավ, աղաչեց:

— Ջանըդ դուս գա, — ասեց ախչիկը, — էտ քեզ քիչ ա, որ հ՚ամեն մարթի հավատըմ ես։ Գնա՛, էլի ընկի ձիու մսուրքը, բալքի ձին քեզ իլլաճ անի։

Գնաց ընկավ ձիու մսուրքը, շատ լաց էլավ, շատ մղկտաց։

— Հըմի ի՞նչ ա, բեբախտ իսան, — ասեց ձին։ — Հըլա տված ղամշուդ տեղը չի սաղացել։

— Ի սեր ասսու, ես արի՛ դու մի՛ անիլ, ինձ հասցրու իմ տեղը։

— Դե վե կաց շորերդ հանա՛, ընե՛նց կթիմարես ինձ, որ իմ քրտինքը ինձ վեր օղողի: Վե կա՛ց, դռնաղս ու հ`աշկերս պաչա՛, ես կբաշխեմ, բան չկա։

Տղեն վե կացավ, հ՚աշկերն ու դռնաղը պաչեց, ձիուն ընենց թիմար տվուց, որ ձին քրտնքըմը կորավ։

— Դե գնա՛, — ասեց ձին, — Ղարաբուլուտ Ղահրըմանի ախչկա ղութըմը մի սև աղլուխ կա, վե կալ բե՛ր։

Գնաց բերուց։

Դե գնա՛ էն օթախի մաքուր թամքն էլ բեր։

Թամքն էլ գնաց բերուց, դրուց ձիու վրա։

— Ղոլան ղուշղունս էնպես կձգես, որ փորս էրկուտակվի։ Դե արի նիլ ինձ։

Տղեն նստեց ձին, աղլուխը կապեց հ՚իրա հ՚աշկերը, ձին թռավ։

— Տղա՛, — ասեց, — հ`աշկերդ բաց արա, հասել ենք տեղ։

Տղեն հ՚աշկերը բաց արուց, տեհավ որ ծովի էն ղրաղը, մի քաղաք են վեր էկել։

Քշեց ձին, գնաց մի պառավի թուշ էլավ:

— Բարով քեզ, նա՛նի ջան։

Ձին սկսեց մի գոռալը, որ գոռաց՝ էտ քաղաքը թնդոցն ընկավ։

— Նանի՛ ջան, կըլի որ էս քշեր մեզ տեղ տաս:

— Որթի. — ասեց, — քե տեղ կտամ, մենակ ձիուդ տեղ չունեմ: [ 55 ] — Որ ըտենց ա, արի քեզ փող բախշեմ, ձիուս էլ տեղ տուր։

Տղեն մի բուռը ոսկի տվուց, պառավի հանգը[10] թիլացավ, քաշեց ձիուն էլ տեղ տվուց:

— Դե, որթի ջան, նստի մի քիչ հաց դնեմ կե՛ր, ճամփից էկած ես, սոված կըլես:

— Նանի՛, բա ձեր քաղաքը խի՞ ա ըսենց տխուր։

— Է՜, որթի ջան, դրա նաղլը շատ ա։

— Ւ՞նչ ա նաղլը, նանի ջան։

— Էս մեր հարևան քավթառ պառավը գնացել ա մի հատ ջահիլ ախչիկ ա բերել մեր թաքավորի հըմար, ախչիկը կաննել ա, թե չեմ առնի:

— Նանի՛, ես որ քեզ մի մատանիք տամ, կարա՞ս տանի էտ ախչկան տա, ու ինչ որ ասի` գաս ինձ ասես։

Թե՝ Լա՜վ։

Պառավը վե կալավ մատանիքը, գնաց դըբա ախչիկը. «Դենե՛ք, դենե՛ք» անելով մատը ցըցեց։

Ախչիկը տեհավ, որ դրա մատը մի մատանիք կա, կանչեց կուշտը, ասեց.– Էս ո՞վ տվուց քեզ էս մատանիքը։

— Ախչիկ ջան, դրա տերը մեր տանը ղոնաղ ա։

— Ձին ի՞նչ ռանգ ա։

— Կապիտ խալլու, ընենց ա գոռըմ, որ երկինք-գետինք եռըմ ա։

— Հա՛,– ասեց,– ես էս քշեր նրա ձենը իմացա։ Կէթաս կասես էն տղին՝ հ՚առավոտը քշերով ես թաքավորին պատվեր կտամ, որ համամը պատրաստի, ինչդար զորք կա, իրեք ղաթ կաննացնի ընչար համամի դուռը, ձին նի՚լլի գա իմ օթախի դուռը, ասի. «Էս ձին ծախըմ եմ», թաքավորը կասի. «Ւ՞նչ տամ», հ՚ինքն ասի. «Փեշքաշ ա»։–Չէ՛,– կասի,– գինն ասա։ Էն վախտը ես դուս կգամ կասեմ։

Պառավը գնաց տղին ասեց։ Հ՚առավոտը լիսը բացվեց, տղեն սարքեց ձին, գնաց մեյդանի գլխին կաննեց: Խաբարը գնաց թաքավորին, թե թաքուհին ասըմ ա. «Իրեք ղաթ զորք կաննացրու ընչար համամի դուռը՝ էթամ համամ, գամ քեզ առնեմ»։

Թաքավորը շատ ուրախացավ, հրամայեց՝ քոմմա զորքը էկան կաննեցին ըտեղ։ [ 56 ] Տղեն ձին քշեց, էկավ զորքի մեշտեղը կաննեց։ Թաքուհին որ դուս էկավ` ձին մի գոռաց։

Թաքավորն ասեց.— Էս ի՞նչ ձի ա:

Ասեցին.— Ծախու ա:

Ասեց.— Ի՞նչ տանք, ա՛յ տղա:

Ասեց.— Քեզ փեշքաշ ա, թաքավոր, իմացել եմ քու հարսանիքն ա, քեզ փեշքաշ եմ բերել:

— Չէ՛, ես փեշքաշ չեմ ուզըմ, գինն ասա՛, տամ:

Թաքուհին հ’առաչ էկավ, ասեց.— Էտ ի՞նչ խոսք ու զրից ա:

— Էս ձին ծախու ա, թաքուհի. գնահատա` առնենք։

— Մի նիլ տենենք ինչ ջուռա ձի ա,— ասեց թաքուհին թաքավորին։

Տղեն վեր էկավ, թաքավորն ուզեց որ նի’լլի, ձին քամակը շուռ տվուց, մի քացի տվուց թաքավորին՝ հ’ուշը գնաց:

Ախչիկն ասեց.— Է՞տ էր քու տղամարթութունը, մի ձի էլ չես կարում նի’լնիլ. ձին մի ինձ տո՛ւր:

Ձեռը քցեց ձիու յալր՝ թռավ ձիու քամակը, ասեց.— Ա՛յ տղա, էտ ղալխանը տուր դեսը, էտ գուրզն էլ տո՛ւր, թուրն էլ տո՛ւր:

Տղեն քոմմա տվուց:

Ասեց.— Գնացեք մի շատ լավ ձի էլ բերե՛ք:

Թաքավորն ասեց.— Ի՞նչ ես անըմ:

Ասեց.— Էս տղեն նի’լլի մի քիչ հաղ անենք, դու թամաշ արա:

Գնացին մի լավ ձի բերին, տղեն թռավ՝ նի էլավ:

— Ա՜յ տղա,— ասեց,— դու էս ճամփով գնա՛ դըբա ծովը, տես ես ինչ եմ անըմ:

Տղեն գնաց: Ախչիկը թուրը քաշեց, Հազարեն ղալխանը ձեռն առավ աչ ու ձախ կոտորեց, էկավ թաքավորի գլուխն էլ թռցրուց ու գնաց:

Գնաց ծովի ղրաղին հասավ էտ տղին:

— Այ տղա,— ասեց,— վեր արի ծովի ղրաղին:

Մարթը օրղանգուն բռնեց՝ կնիկը վեր էկավ։

— Գիտե՜ս,— ասեց,— ես էս ա քառասուն օր քնահարամ եմ, նստի, գլուխս դնեմ ծնկանդ, մի քիչ քնեմ, վե կենամ էթանք, համա տես՝ ինձ չպաչես, թե չէ՝ կտամ պինչ ու բերանդ կջարթեմ:

Տղեն նստեց, ախչիկր գլուխը դրուց ծնկին՝ քնեց։ Արեգակի ուժը դիպավ ախչկա հ’էրեսին, սկսեց քրտինք գալը: Տղեն բուռը [ 57 ] բռնեց քրտնքի տակը, լցվեց, խմեց, ասեց.— Օխա՜յ, ջանս դինջացավ:— Աշկը քցեց ոսկե մազերին, կամար ունքերին, ֆինջան աշկերին, ղավթ չէլավ՝ կռացավ պաչեց: Որ պաչեց՝ ախչիկը վէ կացավ.— Էս ի՜նչ արիր, ա տղա՛,— ասեց ու տարավ բերուց մի հատ սիլլա տվուց: Տղի ուշքը գնաց, հ’ինքը նի էլավ ձին հ’էլավ գնաց:

Իրեք օր անց կացավ, տղեն օյանմիշ էլավ. տեհավ ո՛չ կնիկ կա, ո՛չ ձի, ո՛չ բան: Ծովի քամին փչըմ ա, հազարավոր ձեն հետը․ սկսեց լաց ըլիլ, գնաց ծովի էն գլուխը, էկավ էս գլուխը: Տեհավ որ մի իլխըչի ձիանը բերուց արուց չայլըղը:

— Ա՜յ տղա,— ասեց,— խի ես լաց ըլըմ, ի՞նչ ա էլել քեզ։

— Ա՜յ ջանըմ, ղրաղ կաց, իմ ցավը շատ ա:

— Ա՛յ մարթ, մի ասա տենեմ ինչ ցավ ունես քեզ, բալքի մի իլլաճ եմ անըմ:

— Ես Ղարաբուլուտ Ղահրըմանի ախչիկը առել ի, ընենց մի անկարգութուն արի՝ խռովեց, վե կացավ գնաց, հըմի մնացել եմ ծովի էս հ’էրեսին, ձի չունեմ նի’լնեմ էթամ:

— Ա՜յ տղա, քու կնկա ձիու մերը էս իլխու միչին ա, էս օխտը տարի ա գալիս ա ըստեղ լաց ա ըլըմ․ տամ քեզ՝ նի’լ, տար հասցրու հ’իրա քուռակին, թող կարոտները առնեն. էլեդ կբերես, կտաս ինձ։

Տղեն նի էլավ ձին՝ քշեց ծովը, մկրատի պես ձին կտրեց անց կացավ, գնաց գոմի դռանը կաննեց։ Տղեն թամքը վե կալավ, ձին քաշեց նեքսև։

Ձին որ տեհավ հ’իրա մորը, ուրախացավ, ասեց.— Էն ղամշին որ տվել իր փորիս տակին, քեզ բախշեցի, գնա՛։

Տղեն գնաց ախչկա հ’առաչը կաննեց։

— Էլեդ էկա՜ր, սևերես,— ասեց ախչիկը:

— Մեղ’ասսու, ես սխալվեցի։

— Դե լավ,— ասեց,— բախշեցի, արի նստի՛:

Էտ քշեր ըտեղ մնաց, հ’առավոտը ախչիկն ասեց․— Դու մեր ախչկան խոսք ես տվել, որ գնաս նրա ախպորը բերես, կարա՞ս բերի։ Ես էրկու հետ գնացել եմ, չեմ կարացել բերիլ։

Տղեն ասեց.— Հույս աստված, կբերեմ։

— Դե, վե կաց գնա բե՛ր։

Տղեն գնաց, քուռակի մորը քաշեց դուս, նի էլավ գնաց։ Ծովն հ’անց կացավ, գնաց մի սըղլուտ[11] սարի վրա կաննեց։ Տեհավ մի [ 58 ] ձեռք տուն կա ըտեղ, բուխարուցը մուխը ցից դուս ա գալի, մարթ էլ չկա:

Ձին ասեց.— Տղա, ինձ քշա, գնա՛ էն գլուխն ու արի էս գլուխը, գուրզդ քցա, փորցենք տենենք ուժ ունե՞ս։

Ձին քշեց էն գլուխը, ձիու սաղրու[12] հետ դզվեց, թամքի միչին կաննեց ու գուրզը քցեց։ Քցելուն պես պատի մի դիհը փուլ էկավ։

— Ապրի՛ս, տղա,— ասեց մադիանը,— գիտեմ որ հըմի կհաղթես։

Ձեն տվուց.— Տների տեր ախպե՛ր, դուս եկեք, կռվի վախտն ա։

Քսան հոքի դուս էկան։

— Ա՛յ մարթ, դու մի մարթ, մենք՝ քսան, կենտ-կենտ պըտի կռիվ անենք, որիս բախտը կկտրի՝ թող կտրի:

Ձին ասեց.— Տղա՛, ինձ մի ղամշի կքաշես, որ ջիգյարս փորիս մեչ վառվի, ես ինձ կքցեմ․ թուրդ ընենց քցես, որ իմ մի մազը կտրի ոչ, որ կտրվի՝ դեմ կանեմ քեզ արեգակին, կշինեմ քեզ անձող, վե կածեմ։

Բանցրանալու պես ընենց թուրը քցեց տղեն, որ քսանի գլուխն էլ կտրեց, հ’իրենք էլ չիմացան։

Ձին ասեց.— Ա՜յ տղա, վեր արի, իմ զոլան ղուշղունը բոշացրու, մի քիչ նաֆաս առնենք, ետո կռվենք։

Տղեն վեր էկավ, ղոլան ղուշղունը բոշացրուց, ձիուն նաֆաս տվուց, խուրջնից էրկու կտոր դմակ հանեց, տվուց ձիուն կերավ, մի քիչ ման ածեց՝ քրտինքը ցամաքեց, էլի զոլան ղուշղունը ղայիմացրուց, նի’լավ։

— Տղա,— ասեց ձին,— էս էկող տղեքը շատ ղոչաղ մարթիկ են, քեզ լավ մուղաթ կաց։

Տղեն տեհավ, որ քսան տղա էլ էկան։

Թամաշ արուց հ’իրա մադիանին, տեհավ աչու աշկիցը արտասունք ա թափըմ։

— Ա՜յ տղա,— ասեց ձին,— ինձ վրա հողածին չէր նստած քեզանից զայրը, ես քեզ հըմար եմ ցավըմ, թե չէ ինձ հըմար մին ա:

Մըն էլ տեհան քսան հոքին էկան, Ազրելի[13] պես։ [ 59 ] — Հը՛,— ասին,— մեր քսան ախպորը կերար դու, մենք պըտի քու օսկոռները հալենք ուտենք:— Ասեցին ու ձին քշեցին։

Տղեն ղամշին քաշեց ձիու ջանին, ձին քցեց իրան. իժդար թուր քցեցին՝ մի մազը չկարացան կտրեն թե՛ տղի, թե՛ ձիու։

— Ա՜յ տղա, սրեն քունն ա,— ասեցին,— քցի թուրդ։

Տղեն թուրը քցեց՝ տասնը իննը աղի գլուխները կտրեց․ ուզեց մին էլ քցի՝ էն մընի գլուխը կտրի, տեհավ Ղարաբուլուտ Ղահրըմանի ախչիկն էկավ։

— Հը՛,— ասեց,— էկա՜, վախիլ մի։ Հաստատ տղամարթ ես դու, առա որ առա։ Դե թող էդ մընի շըլինքն էլ ես կտրեմ։

Ոնց որ ղրրղին[14] հասնի ղըշին՝ ընենց էլ էտ ախչիկը հասավ էտ տղին․ գլուխը թռցրեց, թուրը դրեց ճակատին, գլուխ տվուց տղին։

— Ներողութո՛ւն,— ասեց,— ես սղալված եմ էլել, որ քեզ պես կտրիճին սիլլով տվել եմ։

— Ներողն աստված ա։

— Դե՛, էս ես թուրը կքաշեմ, ըստեղ կկաննեմ, դու մտի նեքսև, տղին դուս բե։

Տղեն թուրը քաշեց, նի մտավ հարամու տունը, տեհավ զնջըլով կապած ա տղեն, սկսեց զնջիլը ետ անիլը։

Հըմի ի՞նչ գիտի էտ տղեն՝ թե ազատող ա, թե սըպանող ա, ընկել ա ոնները աղաչըմ ա. «Ինձ մի՛ սըպանեք, մի հոր ճրաք եմ»։

Տղեն զնջիլը քանդեց, տղին դուս բերուց: Տղեն որ Ղարաբուլուտ Ղահրրմանի ախչկան տեհավ՝ ուրախացավ ասեց,— Էլ ինձ՝ չեն սըպանիլ։

Մի ձի էլ գոմիցը հանեցին, էտ տղին նստացրին, քշեցին գնացին։

Հասան ծովի ղրաղը, կնիկն ասեց մարթին.— Էս մարթի ձին խամ ձի ա, չի կարա ծովը հ’անց կենա, ես կնիկմարթ եմ՝ ընդար ուժ չունեմ, որ դրան պահեմ, դու կարա՞ս էտ տղին պահիլ:

Ախչիկը էլի փորցըմ էր տղին. ուզըմ էր տենի, թե կռներըմը հունար կա՞, թե՝ չէ:

Տղեն ասեց.— Է՛ս սըհաթը։— Ձեռը քցեց տղի ղոլթուղը, վե [ 60 ] կալավ՝ ոնց որ մի առյուծ վեր ունի մի ղըշի, դրուց թամքի առաչն ու քշեց ձին:

Ծովիցը դուս գալուն պես ախչիկն ասեց.— Ա՜յ տղա, դու գլուխ ես՝ ես ոտը, հ’արի՛ հ’առաչ ընկի:

Տարան տղին տվին քվորը, ասին.— Է՞ս ա քու ախպերը։

Թե.— Հա՛, երկնքից-գետինք շնորակալ եմ։ Քիր ու ախպեր փաթըթվեցին հ’իրարու:

Մի քանի օր ըտեղ մնացին. Ղարաբուլուտ Ղահրըմանի ախչիկը կանչեց էտ ախչըկան հ’իրա կուշտը, ասեց.— Ես գնալու եմ, թե որ ետ էկա՝ էկա. թե չէկա՝ իմ հոր թաքավորությունը քեզ։

Վե կալավ հ’իրա Հազարեն դաստան բիլբուլը, տղի հետ ձի նստեցին գնացին: Ծովիցը դուս գալուց ետո ախչիկն ասեց.— Ա՜յ տղա, հ’առաչ ընկիր, իրավունքը քունն ա, ձեր տունն ենք էթըմ։

Քշեցին գնացին Անա թաքավորի քաղաքին մոտացան։

— Դե՛ ձիս բռնա, ա՜յ տղա,— ասեց ախչիկը,— թուրը քցեց շլինքը, գնաց կաննեց թաքավորի հ’առաչը։

— Ես եմ,— ասեց,— Ղարաբուլուտ Ղահրըմանի ախչիկը, ես սըպանեցի քու էրկու տղեն, հալալ կա՞նես, որ առնեմ քու պուճուր տղիդ։

-Հալալ ա քեզ, որթի ջա՛ն,— ասեց Անա քաղաքի թաքավորը, վե կացավ ախչկա ճակատը պաչեց, ձեռիցը բռնեց տարավ նեքսև։

Օխտն օր, օխտր քշեր հարսանիք արին, էտ տղին ու ախչկանը պսակեցին: Մի վախտ հ’անց կացավ, թաքավորը մեռավ, էտ աղեն դառավ թաքավոր։

Սրանք հասան իրանց մուրազին, մենք էլ հասնենք մեր մուրազին։ Երկընքիցը իրեք խնձոր վեր ընկավ, մինը՝ ասողին, էրկուսը՝ լսողներին։


  1. Ոխը
  2. Ցող
  3. Մարդ
  4. բիբ
  5. Մահվան
  6. Հրեց
  7. Իցե թե
  8. Բալքի թե
  9. Մաղախ, (ծանոթ. բանահավաքի)
  10. Երակը (ծանոթ. բանահավաքի):
  11. Ցից (ծանոթ. բանահավաքի):
  12. Քամակ (ծանոթ․ բանահավաքի)։
  13. Ազարիել (ծանոթ․ բանահավաքի)։ Պետք է կարդալ՝ Ազրայիլ (ծանոթ․ կազմողի)։
  14. Բազե (ծանոթ․ բանահավաքի)։