Աքերմանի դաշտերում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Աքերմանի դաշտերում

Ադամ Միցկևիչ

Թարգմանությունը՝ Հովհաննես Թումանյանի (թարգմանությունում 6 տող բաց է թողնված)


ԱՔԵՐՄԱՆԻ ԴԱՇՏԵՐՈՒՄ


Լողում եմ գարնան դալարի ծովում։
Մըթնում է օրը... ոչ ձայն, ոչ շըշուկ։
Ես լսում եմ օձն ինչպես է սողում,
Թիթեռը խոտում շարժվում կամացուկ...

Այնպե՜ս հանգիստ է, կարող էի ես
Լըսել ըղձալի կանչը Լիտվայից...
Բայց... հառա՜ջ... այնտեղ հանգիստ է
նույնպես...
Ձայն չէ տալիս ինձ ոչ ոք այնտեղից...