Գործակատարի հիշատակարանից/VIII

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
VII Գործակատարի հիշատակարանից

Ալեքսանդր Շիրվանզադե

IX

[70]

[71]
երկու հանք, մի ահագին նավթագործարան, մի տակառագործարան

և մի քանի նոր շինություններ, որոնք Բաքվի մեջ առաջնակարգ տեղ պիտի բռնեին։ Ճշմարիտը խոստովանած, առաջին անգամ մտնելով այդպիսի մեծ գործերի մեջ, մի տեսակ երկյուղ զգացի, որ միգուցե չկարողանամ կառավարիլ և Աբրահամ աղան, տեսնելով իմ անընդունակությունը, արտաքսի, թողնելով ինձ, ինչպես ասում են, չոր տափի վրա։ Բայց մտաբերելով իմ մինչև այդ ժամանակ ունեցած հաջողությունները, չվհատվեցի և աստուծո անունը տալով (նեղ ընկած ժամանակ ես դիմում էի նրան), սկսեցի գործել։

Սկզբում Աբրահամ աղան ինձ հետ վարվում էր մի փոքր մեղմ, այնպես, որ ես կարծեցի, թե նա ավելի համբերող մարդ պիտի լինի, քան Մակար աղան։ Բայց հետո մի բանում նկատելով մի չնչին սխալ, նա այնպես փոխվեց և կատաղեց ինձ վրա, որ ես իսկույն հասկացա, թե ինչ տեսակ մարդու հետ գործ ունիմ։

Քանի որ Աբրահամ աղան Բաքու էր գտնվում, ես գործերի կառավարության մեջ կատարում էի երկրորդական դեր, իսկ երբ նա ճանապարհվում էր Ռուսաստան, իմ գործերը բազմապատկվում էին, ես դառնում էի լիակատար կառավարիչ։ Հարկավոր էր մեծ հավատարմություն գործակատարի կողմից, որ աղա Գուլամյանցների նման զգույշ և խորատես մարդիկ հանձնեին նրան այդ գործերի կառավարությունը, ուր գործակատարը, եթե ուզենար, կարող էր նրանց գլխին լավ օյիններ բերել։

Ես ընդունում էի Ռուսաստանից եկած փողերը և հանձնում բանկը, կառավարում էի ֆոտոգենի գործարանը, հանքերը, տները և այլն, Բաժանում էի գործակատարների, մշակների և արհեստավորների ռոճիկներն ու վարձերը։ Մի խոսքով, ամեն ինչ իմ ձեռքումն էր։

Նավթային առուտուրի հաջող տարիներն էին։ Աղա Գուլամյանցները ճանապարհում էին Ռուսաստան մեծ քանակաթյամբ ֆոտոգեն։ Իմ շահասիրական ծարավը հագեցնելու համար պաշտոնս մի շատ հարմար ասպարեզ էր։

«Շատ հիմար մարդ կլինիս, Խաչի, եթե բաց թողնես այսպիսի

հաջող հանգամանքները։ Մի պատրաստի, քանդված, ոսկե
[72]
հոր է աղա Գուլամյանցների գործը քեզ համար, օգտվիր դեպքով և

քանի որ այս հորի մեջ ես, աշխատիր որքան կարելի է գրպանդ ամուր լեցնել»։ Բայց ինչպես լեցնեի գրպանս, որ աղա Գուլամյանցները չիմանային։ Մեծ անհեռատեսություն կլիներ իմ կողմից, եթե ես, հափշտակվելով հարմար առիթից, բանս դրստեի միանգամից, որովհետև աչքի առաջ ունեի մի ուրիշ նպատակ ևս․ ես ցանկանում էի Թամարին ձեռքից բաց չթողնել։ Աղա Գուլամյանցներին փեսա լինելը խիստ գրգռում էր իմ ինքնասիրությունը։ «Լավն այն է ոչխարին այնպես կոտել, որ նրան զգալի չլինի․ հարկավոր է մկրատը զգուշությամբ բանեցնել և թույլ չտալ, որ նա հասնի մինչև կաշին, եթե ոչ, Խաչի, անզգուշությունը կհասցնե քեզ վատ հետևանքների», — ասացի ինքս ինձ։

Միջոցներ շատ կային, ես նրանցից ընտրեցի այնպիսիները, որոնք հեշտ և ձեռնտու էին։ Ամսական մի անգամ ես բաժանում էի տակառագործների վարձն և մշակների ռոճիկները։ Ոչինչ այնքան հեշտ չէր, որքան սրանց հաշիվների մեջ խառնակություն մտցնելը։ Ես աղա Գուլամյանցների տված իմ ամսական հաշիվների մեջ ցույց էի տալիս մի մշակի փոխարեն երկուսը, ավելացնում էի տակառների գինը։ Գործակատարական բարբառով հաշիվների մեջ այդ կոչվում է «վերադիր», և ես, ամեն անգամ «վերադիր» անելով, երկու տարուց հետո հաշվեցի և տեսա, որ ինձ մոտ գոյացել է մի նշանավոր դրամագլուխ, որով կարող էի բոլորովին հեռանալ աղա Գուլամյանցներից և ինքնուրույն վաճառական դառնալ։ Սակայն ես չշտապեցի։ Հարկավոր էր առաջ գնալ, մի անգամ արդեն սկսել էի, այլևս հետ կանգնելն ինձ համար անհնարին էր։ Մանրավաճառ Թորոսի ասած գաղտնիքն այլևս ինձ համար պարզվել էր։

Բայց հանկարծ իմ վիճակը դարձյալ փոխվեց․ մի օր Աբրահամ աղան ինձ հրավիրեց յուր մոտ և հայտնեց, թե ես պիտի գնամ նրա հետ Ռուսաստան։ Այս տեղափոխության պատճառը գիտեի ինչն էր։ Աղա Գուլամյանցների ընտանիքն եկել էր Բաքու։ Ինձ հեռացնում էին Թամարից, որի մասին իմ տարածած լուրը քանի գնում այնքան զորություն էր ստանում, չնայելով, որ երկու տարի

էր նրան՝ չէի տեսնում։ Այս անգամ ևս ես հնաղանդվեցի

[73]