Jump to content

Դեպի Վան

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Դէպի Վան
Պատերազմի դաշտում
Հրապարակվում է ըստ՝ «Հայրենի երգեր, Հայրիկ Մուրադյանի ձայնից վերծանոց և կազմեց Ալինա Փահլևանյան: Երևան, Սովետական գրող, 1980», էջ 111

ԴԷՊԻ ՎԱՆ


Պատերազմի դաշտում դատը վերջացաւ,
Մեր քաջ հայոց սրտեր յոյսով լեցուեցաւ:

Արշաւենք, սիրելի, դէպի սիրուն Վան,
Արշաւենք, նազելի, դէպի անուշ Վան:

Մեր հայկական մի խումբ Կոտոլէն անցաւ՝
Մէջքերնին պատրոնտաշ, ձեռքին հրացան:

Հայդուկների ճամբան Թաւրիզ-Հաւթուան,
Կանցնեն կուռ շարքերով, կանցնեն դէպի Վան:

Առաջ գնանք անվախ, վառուած սրտերով,
Թշնամուն հալածենք՝ խրոխտ շարքերով:



ԴԷՊԻ ՎԱՆ (վարիանտ)


Պատերազմի դաշտում դատը վերջացաւ,
Մեր հայ մարդկանց սրտեր, հույսով լեցուեցաւ,
Հայկական մեր խումբը Կոտոլէն անցաւ,
Արշաւե՛ք, սիրելի՛ք, դէպի սիրուն Վան:

Հայդուկների ճամբան Թաւրիզ-Հաւթուան,
Կանչեցէ՛ք հայ տղերք, պատասխան մեզ գան,
Մեջքերին պաատրոնտաշ, ձեռքին հրացան,
Արշաւե՛ք, սիրելի՛ք, դէպի սիրուն Վան:

Եկէք դուք, հայ տղերք, վառուած սրտերով,
Յառաջ գնանք անվախ, խրոխտ շարքերով,
Թշնամուն հարուածենք հզօր զէնքերով,
Արշաւե՛ք, սիրելի՛ք, դէպի սիրուն Վան: