Էպիտաֆիա

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սովորական պատմություն Էպիտաֆիա

Եղիշե Չարենց

Լուսանկար


* * *


Աստ՝ Կոմիտասն է հանգչում՝ իբրև հող և աճյուն առհավետ։
Սիրտ մոխրացած, դարձած հող՝ երբեմնի անոթ ձայնածին։
Ա՛յր մահացու՝ աշխարհում նա եղել է դպիր, վարդապետ:
Այր մշտատև՝ ձայնապետ — ձայների արքա— ձայնագիր։