Էջ:Ազգային վերածնությոն մեծ կոչը 1.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հայկական գրի ու գրականության մեծ տոնը հայությունը հավերժացնում է երկու ֆոնդով― դպրոցական և գրական։

Դպրոցական ֆոնդի հիմքը իր անձնական մի քանի հազար ռուբլով դրել է հանգ<ուցյալ> Իզմիրլյան կաթողիկոսը, իսկ գրական ֆոնդի խնդիրը մի քսան տարի առաջ առաջադրեց Թիֆլիսի ինտելիգենցիան ու մի քանի անգամ փորձ արավ իրագործելու, բայց անկարելի եղավ մինչև անցյալ տարի։

Անցյալ տարի երկուսն էլ, մինը Էջմիածնի, մյուսը Թիֆլիսի