Էջ:Ահա թե ինչու 1.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱՀԱ ԹԵ ԻՆՉՈՒ
I

«Հորիզոնի» № 196-ում տաճկահայոց նոր սարսափների առիթով ես մի հոդված էի գրել «Մեր երեկվան պատմությունն ու այսօրվան իրականությունը» վերնագրով, որի մեջ, շատ թռուցիկ հայացք ձգելով մեր կյանքի ու պատմության վրա, մեր ներկա վիճակը նկատել էի անցյալի շարունակությունը և ասել էի.— եթե մեր բազմադարյան տառապանքի մեջ մի օգուտ ու օգնություն ենք տեսել՝ էդ եղել է Ռուսաստանից վերջին ժամանակներս, և հուսացել էի, թե դարձյալ նա օգնության կգա կոտորածի առաջ կարեկցություն ու պաշտպանություն աղերսող հայ ժողովրդին։