Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



Հրդե՜հ, կրա՜կ,
Նավթահեղե՛ղ
Դժոխային
Թափվի գլխիդ,
Ո՛վ սև ագռավ,
Դահի՛ճ պառավ…
Քեզ զարկում եմ
Չա՛ր մահակով,
Դագանակո՜վ,
Որոտմունքի
Թո՛ւնդ մտրակով,
Կայծակների
Ահե՛ղ զարկով,
Անեծքս ա՛ռ,
Դարձի՜ր լեռ քար…


Ասաց ու զարկեց գավազանը, և պառավը դարձավ մի դաժանատեսիլ քարե արձան։ Հետո, դառնալով վեզիրին ու սպարապետին, ասաց Արեգը.

Հիմա ամառն է, բայց դուք չըգիտեք.
Այս շոգ կրակին մուշտակ եք հագել.
Ձմեռն է եղել, երբ քարացել եք,
Էնդուր[1] եք հիմա այդ ձևով եկել։

     Մա՛րդ ուղարկեցեք մի ուրիշ քաղաք,
     Որ գնա բերե ձեր տարեթիվը,
     Նրանով կիմանաք ձեր գլխի անցքը,
     Կուղղեք ձեր այժմյան սխալ հաշիվը։

Եթե ոչ՝ ես ձեզ էշեր կըշինեմ,
Կամ սև ագռավներ՝ երթաք կռկռաք,
Որ այնուհետև ձեր թագավորը
Ինչ որ ձեզ ասե՝ իսկույն հավատաք…


— Օ՜… ես հիմա հավատո՛ւմ եմ, հավատո՛ւմ,— ասաց վեզիրը,— այս բոլորը աչքովս տեսնելուց հետո՝ էլ չե՛մ կարող չհավատալ… Ճշմարիտ որ ձմեռն է եղել, իսկ հիմա… ամառն է… այո՛, ամառն է…

— Ես էլ եմ հավատում, ես էլ… ես չեմ ուզում ո՛չ էշ և ո՛չ ագռավ դառնալ, իսկ քարանալու ախորժակ բնավ չունիմ… իրա՛վ, ի՜նչ շոգ է այսօր, քիչ է մնում, որ այրվիմ…

— Տե՛ր արքա, ճաշը պատրաստ է, թագուհին ձեզ է սպասում,— ասաց մի պալատական՝ խոր գլուխ տալով թագավորին։

— Երթա՛նք, երթա՛նք, մի կտոր հաց ուտենք,— ասաց թագավորը։— Ահա՛ քառասուն

  1. Էնդուր - դրա համար, այդ պատճառով
141