Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



Կարմիր խնձորը միասին կերան,
Եվ իրանց սրտի փափագին հասան։
Ձեզ էլ կցանկամ, սիրո՛ւն պատանիք,
Որ մուրազներիդ նրանց պես հասնիք.
Կըխնդրեմ միայն, որ ինձ էլ ներեք,
Եթե պատմածս ձանձրալի գտնեք.
Ձեր սիրո համար ես աշխատեցի,
Պատմեցի այնքան, ինչքան կարացի.
Կարծելով, որ դուք սիրով կըկարդաք,
Եվ խեղճ շայիրիս[1] ողորմի կըտաք…

  1. Շայիր - բանաստեղծ