Էջ:Ամբողջ քաղաքը մատ խածավ 02.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


Ավետիսը մեծն էր, Սողոմոնը՝ փոքրը, երկուքն ալ ամուսնացած, մեկ քանի զավակներ ունեին։

— Եղբայր, Կ…֊ցի կըսեն ամմա, ի՜նչ ինատ, ի՜նչ բան, շենքով շնորհքով մարդիկ են, քեմիլ[1], նստվածքնի՜ն, կայնվածքնի՜ն,— կ՚ըսեին այս ընտանիքի հետ ծանոթացող Խարբերդցիները։

Իսկապես ալ համառ մարդկանց կասկածի ստվերն անգամ չկար այս մարդոց վրա։

Արշնի մարդիկ էին, ապրանք կստանային Կ…֊են և կը ծախեին։

Ավետիս և Սողոմոն եղբայրները պարտեզ մը ունեին տանը ետև, որ պատ չուներ, միայն ցանքսով մը բաժնված էր տան ետևի փողոցներեն։

Օր մըն ալ լսվեցավ, որ Ավետիսի և Սողոմոնի խանութը գոց է։

— Թերևս բան մըն է պատահեր,— ըսին դրացիները։

Հաճի Պաղսարը իր մեծ տղան ղրկեց Պողոսյան Ավետիս և Սողոմոն աղաներուն տունը հարցնելու, թե ի՛նչ է պատահեր։

— Հայրս բարև ըրավ, ըսավ քի ի՞նչ կա, որ Ավետիս և Սողոմոն աղաները խանութնին գոց են պահեր,— հարցուց հաճի Պաղսարի մեծ տղան դուռը բացող Ավետիս աղայի կնոջ։

— Պաղսար աղային բարև ըրե և ըսե քի բան չիկա, վաղը կը բանան։

Բայց մյուս օրը նորեն խանութը գոց մնաց։

Դրացիները նշմարեցին, որ Ավետիս և Սողոմոն աղաները պարտեզին մեջ նստած էին, մեկը խոշոր ծառի մը մեկ կողմին զարկած էր իր կռնակը և մյուսն ալ մյուս կողմը։

Օրական երեք անգամ ճաշերնին այդտեղ կստանային, հոն կը քնանային՝ գետնին վրա և տեղերն են չէին շարժեր։

Վերջապես հետաքրքրությունը այնքան բռնկվեցավ, որ դրացիները միջամտեցին և ուզեցին հասկնալ, թե ի՞նչ էր պատճառը, որ Ավետիսն ու Սողոմոնը նույն իսկ գիշերը չէին երթար անկողնո մեջ քնելու, կը մնային ծառին տակ և իրարու

  1. լուրջ, բարեկիրթ