Էջ:Այսպէս խօսեց Զրադաշտը.djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— 46 —

Եւ դո՛ւ, կարմիր դատաւոր, եթէ բարձրաձայն ասել կարողանայիր, ինչ որ դու կատարել ես արդէն քո մտքում՝ ամեն ոք կգոչէր, «թող կորչի՛ այդ գարշելի արարածն ու թունաւոր որդը»։

Այլ բան է սակայն միտքը և այլ բան գործը, և բսլորովին այլ բան—գործի պատկերը։ Հիմքի անիւը չի գլորւում դրանց միջև։

Մի պատկեր այս դժգոյն մարդին գունատեցրեց։ Հաւասար էր նա իր գործին, երբ այդ կատարեց, բայց դրա պատկերը տանել չկարողացաւ, երբ գործը արդէն կատարւած էր։

Միշտ ինքն իրեն մի գործի գործողն էր համարում։ Խենթութիւն եմ անւանում ես այդ․ բացառութիւնը նրա համար էութիւն դարձաւ։

Գիծը կախարդում է հաւին․ այն քայլը, որ նա կատարեց, կախարդեց նրա բանականութիւնը — գործից յետոյ երևան եկող խենթութիւն եմ անւանում ես այդ։

Լսեցէ՛ք, ո՛վ դատաւորներ, մի այլ խենթութիւն էլ կայ․ դա երևան է գալիս գործից առաջ։ Ա՜հ, դուք չէք կարողանում հարկաւոր չափով թափանցել այդ հոգու մէջ։

Այսպէս է խօսում կարմիր դատաւորը, «ի՞նչ է սպանել այս ոճրագործը․ նա կողոպտել էր կամենում»։ Բայց ես ասում եմ ձեզ․ նրա հոգին արիւն էր ուզում և ոչ կողոպուտ․ նա ծարաւի էր դանակի երջանկութեա՜ն։

Նրա խեղճ բանականութիւնը սակայն չըմբոնեց այս խենթութիւնը և համոզեց նրան։ «Ի՞նչ բան է արիւնը, ասաց նա, եթէ չես ուզում գոնէ մի կողոպուտ էլ անել, մի վրէժ առնել»։