Էջ:Այսպէս խօսեց Զրադաշտը.djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
ՄԱՀ ՔԱՐՈԶՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ․

Կան մահ քարոզողներ, և երկիրը լիքն է նրանցով, որոնց պէտքէ կեանքից խուսափ ել քարոզել։

Աւելորդներով լի է երկիրը, փչացել է կեանքը «շատ-շատերի» պատճառով։ Թո՛ղ «յաւիտէնական կեանքով» մոլորեցնեն, հեռացնեն դրանց այս կեանքից։

«Դեղիններ»․ այսպէս են ան սանում մահ քարոզողներին, կամ «սևեր»։ Բայց ես կամենում եմ նրանց ձեզ այլ գոյներռվ էլ ցոյց տալ։

Կան սոսկալիները, որ կրում են իրենց մէջ մի գիշատիչ գազան և այլ ընտրութիւն չունեն, բայց եթէ—հաճոյքներ կամ ինքնաձաղկումն։ Եւ նրանց հաճոյքներն էլ ինքնաձաղկումն են։

Դրանք դեռ մարդ էլ չեն դառել, այս սոսկալիները, թո՛ղ քարոզեն կեանքից խուսափել և իրենք էլ հետն երը գնան։

Կան և հոգով թոքախտաւորներ. հազիւ դեռ ծնւած՝ սկսում են մեռնել և ծարաւի են յոգնածութեան ու զրկանքի ուսմունքների։

Նրանք սիրով կամենում են մեռած լինել՝—բարի թո՛ղ լինի նրանց կամքը։ Զգուշանանք այս մեռածներին արթնացնելուց և այս կենդանի դագաղները վնասելուց։

Հենց որ նրանց մի հիւանդ կամ մի ծեր է պատահում՝ ասում են նրան․ «կեանքը հերքւած է»։