Էջ:Այսպէս խօսեց Զրադաշտը.djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— 62 —

Երբ ձեր հոգին մեծանայ․ նա խիզախ պիտի լինի, ե ձեր վեհութեան մէջ չարութիւն կա։ Ես ճանաչում եմ ձեզ։

Չարութեան մէջ խիզախը հանդիպում է թոյլին։ Բայց նրանք իրար չեն ճանաչում։ Ես ճանաչում եմ ձեզ։

Պէտք է թշնամիներ ունենաք ատելու համար, բայց ոչ թշնամիներ արհամարհելու համար։ Դուք պէտք է հպարտանաք ձեր թշնամիով, որովհետև ձեր թշնամու աջողութիւնները և ձեր աջողութիւններն են։

Ընդվզել — ահա՛ սարկի ազնւութիւնը․ ձեր ազնւութիւնը թո՛ղ հնազանդութիւն լինի։ Զեր հրամաններն իսկ թո՛ղ հնազանդութի՜ւն լինեն։

Լաւ ռազմիկի համար «դու պարտաւոր ես»-ը աւելի հաճելի է հնչում քան «ես կամենում եմ»-ը։ Եւ այն ամէնը, ինչ ձեզ համար սիրելի է, պէտք է թողնէք, որ դեռ ձեզ հրամայեն։

Ձեր կեանքի սէրը պէտք է ձեր ամենաբարձր յոյսի սէրը լինի, և ձեր ամենաբարձր յոյսը կեանքի ամենաբարձր միտքր պէտք է լինի։

Իսկ ձեր ամենաբարձր միտքը — թողէ՛ք, որ այդ ձեզ հրամայեմ․— մարդս մի բան է, որ պէտք է յաղթահարել։

Այսպէս ապրեցէ՛ք ձեր հնազանդութեան ու կռւի՜ կեանքը։ Ի՞նչ բան է երկար ապրելը։ Ո՞ր ռազմիկը կուզի խնայւել։

Ես ձեզ չեմ խնայում, ես սիրո՛ւմ եմ ձեզ սրտիս խորքից — պատերազմի ի՛մ եղբայրներ։

Այսպէս խօսեց Զրադաշտը։