Էջ:Աշխարհացոյց.djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կան Երեկորնական պարտէզքն. ունի գաւառս մետասան. յորոց մինն Լուք կոչի. ունի եւ կղզիս երկու. գետս երիս, որ ՚ի մի եկեալ անուանին Ալաթոն, եւ մտանեն ՚ի ծով. եւ լիճ մի որ կոչի Լիւառիա. ունի եւ քարայրս Լասինիկացւոց, յորում են նորակերպ գազանք, որք են մարդակերք, կենոռոս՝որոյ ագին թռչնոյ նման է. լինգնաս, սպուռինք, արջամկունք եւ այլ բազում սքանչելի գազանք։

Ե. Մարմառական Լիբիա եւ ամենայն Եգիպտոս ՚ի մի աշխարհ է համարեալ. յելից կայ Կեռինականին, հոմանուն պեղագոսին, ցԱնթիթոն քաղաք, որ կայ ՚ի մէջ ծովեզերն Ռինոկորուրայ եւ Ասկալոնի. եւ անդի յարեւմտեայ խորշն երկճիղ Կարմիր ծովուն հանդէպ Քաջաց քաղաքի։ Ունի լերինս երկոտասան, յորոց մինն կոչի Ծիրանական. ունի գուբս երկու շինուածոյս, եւ լիճս երիս ինքնեղս. են եւ երիս լիճս այլ զոր Նեղոսի վտակքն առնեն. յորոց մինն հուպ է ՚ի մեծն Աղեքսանդրիա, որ կոչի Ռաւանիտենիա, զոր կարծեմ զՄարեայ լիճն լինել։ Բայց գետ ունի Եգիպտոս մի՝ զՆեղոս որ է Գեհոն, բղխէ ՚ի Լուսնի լեռնէ, առ Անծանօթ երկրի հարաւոյ. եւ դէպ ուղիղ գնալով ՚ի յԵգիպտոս, առնէ ՚ի նմա չորս կղզիս. եւ բաժանի ապա ՚ի բազում վտակս, որք դարձեալ միացեալ առնեն կղզիս բազումս, եւ զառաջասացեալ լիճսն. եւ մին զատուցեալ անգանի յԵռոպոլիտիտոս ծոց, որ է արեւմտային խորշ Կարմիր ծովուն. եւ զայլ վտակսն ՚ի Յունաց ծով։ Ունի Եգիպտոս գաւառս քառասուն եւմի. միւսն Տանիա կոչի. եւ առ Կարմիր ծովովն Արաբացւոց ծոցովն բնակեն Ձկնակեր ազգն, որ կոչին Արաբ-Եգիպտացիք. ունի Եգիպտոս կղզիս մանունս մետասան՝ Յունաց ծովուն, յեզեր հոմանուն պեղագոսին։

Զ. Աշխարհ ընդհանուր Լիբիոյ է Ենդոս-Լիբիա, որ թարքմանի ներսագոյն Լիբիա, յելից կալով արեւմտեան Ովկիանոսի, առեալ յԱտաղոս մեծ լեառնէ, առ երի կալով երկուց Մաւրիտանացն եւ Ափրիկոյ. ձգի մինչեւ ցԹէոքայիմայ լեառն որ ասի Աստուածոց աթոռք, որ ըստ հիւսիսոյ է կարմրագոյն… Ունի