Էջ:Աշխարհացոյց.djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

գետով. թէպէտ եւ աստի ցԿուր զամենայն սահմանս հանեալ է ՚ի Հայոց։ Բայց մեք ասասցուք զբուն աշխարհն Աղուանից որ ընդ մէջս է մեծի գետոյս Կուրայ եւ Կովկաս լերինն։ Նախ առ Վրօք, Եխնի գաւառ առ Աղուան գետովն, եւ Քամբէճան առ Կուրաւ. եւ ըստ հարաւոյ նորա բերդն Վարազմանաւառ, հանդերձ Կուդրաթ գեղաքաղաքաւ, եւ վայրքն անապատ մինչեւ ցԿուր գետ. յորոյ յելից կողմանէ Գըւգաւ քաղաք, առ Աղուան գետով, եւ Բիխ գաւառ առ Կաւկասաւ, եւ յելից նորա, Շաքէ, եւ Դէդառու գետ. առ որով հոմանուն գաւառ՝ առ Սանի գետով։ Այս ամենայն հոսին ՚ի Կովկասայ, եւ խառնեալ ՚ի յԱղուան գետ՝ անկանին ՚ի Կուր գետ. իսկ ՚ի յելից կուսէ Քավաղակ քաղաք Աղուանից մերձ ՚ի Կաւկաս. ընդ որոյ մէջ գետն Սէբոջ դէպ ՚ի հարաւոյ ըստ փոքր (?) Հայոց։

ԻԲ. Ունին Մեծ Հայք շուրջ զիւրեւ գաւառս հնգետասան, որք են այսք։

Առաջին աշխարհ Բարձր Հայք, այսինքն Կարնոյ քաղաք. երկրորդ աշխարհ՝ Չորրորդ Հայք. երրորդ՝ Աղձնիք առ Տիգրիս գետով. չորրորդ՝ Տարուբերան որ է Տարօն. հինգերորդ՝ Մոգք որ առ Ասորեստանեաւ. վեցերորդ աշխարհ՝ Կորճէք. եօթներորդ աշխարհ՝ Պարսկահայք, որ առԱտրպատականիւք. ութերորդ աշխարհ՝ Վասպուրական, որ ըստ մտիցհիւսիսոյ նորա է. իններորդ աշխարհ Սիւնիք՝ որ առ Երասխաւ, տասներորդ՝ Արձախ որ յերի նորա կայ. մետասաներորդ աշխարհ՝ Փայտակարան քաղաքով որ առ եզերբն Կասբից, ՚ի մուտս Երասխայ. երկոտասաներորդ աշխարհ՝ Ուտէացոց, որ առ Աղուանիւք եւ Կուր գետով. երեքտասաներորդ աշխարհ՝ Գուգարք՝ որ առ Վրօք. չորեքտասաներորդ աշխարհ՝ Տայք, որ առ Եգերբ. հնգետասաներորդ աշխարհ՝ Արարատ, ՚ի մէջ նոցա։

Արդ ունի առաջին աշխարհ գաւառս ինն. Դարանաղի, Աղիւն, Մզուր, Եկեղեց, Մանանաղի, Դերջան, Սպեր, Շաղգամք, Կարին. եւ բարձր ոչ միայն քան զՀայք, այլ եւ քան զամենայն երկիր. վասն որոյ Կատար երկրի կոչեցին զնա, զի ՚ի չորս կողմ աշխարհի ջուր արձակէ. զի բղխէ չորս գետս զօրեղս, զԵփրատ՝