Էջ:Աշխարհացոյց.djvu/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԻԹ. Աշխարհ Պարսից։ Պարսից աշխարհ ընդ չորս բաժանի այսպէս. Քուստի Խորասան, որ է կողմ արեւմտեայ, յորում աշխարհք ինն. Մայմասպտան, Միհրանքատակ, Քարշկար, Պարմական, Երան, Սանքար-Կաւատ, Նոտարտայ, Շիրական, Մայձինըստեհ։

Քուստի Նմռոջ, որ է կողմն միջօրեայ որ է հարաւ, յորում աշխարհ իննեւտասն. Պադ, Խուժաստան, Ասպահան, Միեղնհագար, Անատրշիր, Կուրման, Տուրան, Մագւիան, Սնդասրման, Սպետ, Վաշտ, Սակաստան, Զապլաստան, Գեր, կղզի գոլով ծովուն. Մէշմակհիկ, եւ սա կղզի է. Մաազուն, Խուժիհրստան, Սպահլ, ՚ի Հնդկաց հանեալ, Դեբուհըլ՝ նոյնպէս ՚ի Հնդկաց հանեալ։

Քուստի Խորասան, որ է կողմ արեւելից. յորում է աշխարհ քսան եւ վեց, այսինքն զոր ասեմ. Ահմադան, Կոշմ, Վարկան, Ապրշահր, Մրվ, Մռոտ, Հրա, Կատաշան, Նսաի, Միանակաբժին, Տաղկան, Գոզկան, Անդապդ, Վեպտ, Հրու, Մազամբ, Պարոզ, Նահրճիր, Դզինազակ, Վարճան, Մաշան, Գճակստան, Բակլիբամիկ, Դրմատավարիման, Կանշէր, Իբամիկան, Գոզբոն։

Քուստի Կապկոհ, որ է կողմն Կաւկասու լերանց, յորում են աշխարհ երեքտասան. Ատրապատական, Արմն(որ է) Հայք, Վարջան՝ որ է Վիրք, Ռան՝ որ է Աղուանք, Բալասական, Սիսական. Առէ, Գեղան, Շանճան, Դլմունք, Դմբաւանդ, Տապրըստան, Ռւան, Ամլ, զոր պատմել առաջի կայ մեզ։

Լ. Աշխարհ Ասիոյ է Մարք, զոր ասեն ՚ի Մադեայ որդւոյ Կողքացւոց թագաւորին զաւակին սերեալ են, որոյ քոյր Մադա է. որ Յասոնի տռփեալ զոսկեկիզն մորթին մատնեաց. բայց պատճառ գալոյն այսր՝ ոչ ասի։ Այլ ասի թէ Արտաշէս Ոքող մասն ինչ ՚ի Հռոմայեցոցն եւ ՚ի Հրէից առեալ բնակեցոյց վրանօք առ Կասբից, որ այժմ ոչ է յայտնի. բայց Պտղոմէոս զՄարս յելից