Էջ:Աշխարհացոյց.djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ընդոս գետոյ մինչեւ ցՍիւնացւոց աշխարհն։ Կոչի անդ գաւառ մի Ոսկի եւ գաւառ մի Արծաթի։ Եւ ՚ի թագաւորանիստ նոցա լինի կորանգսա եւ պապկաս սպիտակ, եւ աքաղաղս փետրամուրուս։ Եւ երկու գաւառք այլ են զոր կոչեն Ոսկի եւ Արծաթի, եւ մի Պղնձի գաւառ։ Եւ լինին եւ փեղք եւ վագերք, զոր ասեն դիւթութեամբ հնազանդեն ՚ի լուծ, որ երագ են որպէս հողմածինս։ Լինի պպել եւ ոռոմտոց, որ է բոաճառս, ախիրի-բոյեկ, գոզիբոյեկ, ագսիբոյեակ, կասիմոն, դըւաղակ, շահաւորսար, քակողակ, հալւա, փաղանգամուշկ, կափուր, ճանդան, նայիբոյեակ, եւ բազում դեղք, եւ բաժարք, եւ մկունք որ կոչին բէշմաշկ, որ յաղագս բիշ մահացու արմատ ուտելոյ՝ լինի անդեղեայք. եւ մեծ մրջմունք՝ ուր ոսկի փոշիքն լինին։ Լինի անդ գազան շաւարշան, որ լեզուաւն զփեղ սպանանէ, եւ բառնայ ՚ի ճանկն՝ զոր յողինն ունի եւ գնայ, զորոց զգոչիւն լսեն ամենայն չորքոտանիք եւ արիւն մզեն։ Լինի եւ միեղջերու, եւ գայ պասկուճ ՚ի Սիւնացոցն անդ, զոր բեռամբ սայլի եւ երկաթեղէն գառագղիւ սպանանեն. եւ զփագրէ ասեն թէ վազէ ՚ի պասկուճն, եւառ ՚ի չժուժալն՝ անկանին երկոքեանն ՚ի ծովն եւ հեղձնուն։ Եւ ասեն անդ վայրենի ազգ մարդկան, կաշիացեալ խտրատեալ, որ նետիւ ոչ խոցին։ Եւ Գնդանիարք որ ոչ երկու եւ երեք կոչին Հնդիկք, այլ եօթն. Դէպուխք, Սպահլաբաղորա, որ ասեն կարմիր յակունթ նրային. ապա Չնգղիբալոս, յորում դրտապոզ եւ մշկերէ չափով եւ ձեւով չորքամսեան ուլոյ այծեման, բայց՚ի ժանեաց. զի որպէս աղուեսու ասեն, զի մկնկեր է. եւ նափակ ասեն ոմանք թէ որձիքն են. եւ այլ ասեն առաջի ձուոցն է մուշկն։ Այլ աշխարհ ասեն զՔալա՝ յորս լինի էշ եղջերաւոր։ Այլ աշխարհ Հաքեր, ուր լինի գարիշատ, որ էփայտ անփուտ, եւ սնկրուեղ։ Կան բազում կղզիք մերկամարդք, մարդակերք. եւ առ Բաթիու կղզեաւ ոսկէշատ արծաթի մայրաքաղաքն, մինչեւ ցԿանաչուտծով, յորում զհալուախունկն ասեն. զոր Հոռոմք երեք (ազգ) ասեն. մին կոչի