Էջ:Գէորգ Դարֆի - Մի պատկեր Աւարայրից.pdf/4

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԳԷՈՐԳ ԴԱՐՖԻ 175

կուց ոսոխներ էինք, բախտը մեզ որոշել էր իրար ջնջելու։ Քո յաղթանակը իմ մահն էր արդէն և չթողեցի որ յաղթանակես։ Կատաղի գրոհդ սարսեց թշնամուն, և յաղթանակը թառում էր արդէն վահանիդ վրայ, պատմութիւնն էիր դու յեղաշրջում։ Արեաց բանակն արդէն պատրաստւում էր նահանջի փողերն հնչեցնել, և դառնում էիր դու աւելի մեծ քան բոլոր մեծ արքաները, նախանձը բորբոքւեց իմ մէջ, և ես կռնակիդ դաշոյնի դաւաճան հարւածն իջեցրի, իմ քաջ սիւնեցիք քո շինականներին հողմերի նման ցրիւ տւին, փոխեցի ռազմի բախտը, և հպարտանքով կարող եմ ասել, ես փոխեցի պատմութեան էջը, կասեցրի յաղթանակդ, որ հասնեմ գահին․․․ Արդե՞օք կը հասնեմ… Արքայական ծիրանին ծաձկելու է արդե՞օք տարիների իմ գործած չարիքը և հոգուս գարշութիւնները… Ճակատն է շփում յուսահատ։ Սակայն քո մահով իսկ ինձ փրկութիւն չը կայ, կրքերի անողոք յորձանքն ինձ քշեց դէպի խաւարը։ Մեռար դու դիտմամբ, որ ինձ յաւիտեան տապալես, մեռար որ մտնես հայութեան հոգու մէջ ու պաշտւես որպէս սուրբ, և ինձ դիմադարձ կանգնես և ընդմիշտ խափանես ճամբաս դէպի գահը, իմ դէմ հանես ամբողջ Աշխարհն Հայոց։ Յազկերտն է մնում իմ միակ յոյսը, թէ որ ցանկացաւ, արքայ եմ արդէն հակառակ ժողովրդիդ կամքին… բայց կը ցանկանայ արդե՞օք, գուցէ Արեաց արքայի հոգու մէջ էլ ես թառել, ինչպէս ծանր նստել ես Մուշկանի սրտում… Յուսահատ։ Ոչ քեզնից ազատում չկայ, սպարապե՛տ Հայոց, ա՜խ, եթէ կարողանայի քո հոգին բռնել, ճզմել ու ոչնչացնել..․ Բայց իմ կրծքի տակ էլ ծանր թառել ես ԴՈՒ, ուզում եմ քեզ դուրս նետել իմ հոգու միջից, սակայն չեմ կարողանում… Ձեռքով չանգռում է կուրծքը, գրեթե աղաղակով։ Բա՛ւ է, ինձ հանգիստ թող, հեռացի՛ր ինձանից, ի՞նչ ունես դու իմ հոգու հետ… Խորտակւած նստում է մ՛ի քարի վրայ, գլուխն առնում ձեռքերի մեջ։ Ոտքի թեթեւ ձայն է լսում, սթափւում է սարսափով, տեսնում է մի կին շրջում է մեռելների մէջ, զարհուրած նայում է նրան։ Նորից երեւում ե շուշանիկր աղօթք մրմնջալով եւ խունկ ծխելով։