Էջ:Գրականությանը ազգային պաշտպանություն պետք է լինի 1.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ


I

«Հորիզոնի» 89 և 90 համարներում պ. Գ. Չալխուշյանը սաստիկ վշտացած է էն տեղեկություններից, որ տվել է Տորոպովը Ռուսաստանում 1915 թվականին լույս տեսած հրատարակությունների մասին։ Էս հաշվետվությունից երևում է, որ հայերը, իրենց հրատարակած գրքերի թվով, իրենց հարևան ժողովուրդների մեջ վերջին տեղն են բռնում։