Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ժան վճիռը, թե իր դուստրը չի կարող կին դառնալ մի աննշան «համբակի», թե իր ազնվական կոչումը չի կարող խորտակվել «սեր» հորջորջվող ինչ-որ սնամեջ զգացման համար և իր դուստրը պետք է ամուսնանա ազնվական ծագմամբ, պետական պաշտոնյա Դարեհյանի հետ։ Ծանր էր հարվածը Սիրանույշի համար․ միանգամից խորտակվում են սիրո և հավատարմության այն խոսքերը, որ նա շշնջացել էր Երվանդին, և նա գնաց թախանձելու հորը, որ սա հրաժարվի իր որդեսպան վճռից, քանի որ ինքը չի կարող ապրել առանց սիրո։ Բայց հայրը մնաց անդրդվելի․ «Այսինքն կուզես, որ հաճիմ բոկոտն նկարչի մի տալու զքեզ ի հարսնություն, գործավորի զավակի մի, ուրիշի ողորմությամբ սնած անանուն սրիկայի մի, որ հյուրընկալությունես օգուտ քաղեց զքեզ զգլխելու, մինչև անվանս, մինչև հարստությանս հասնելու համար։ Մի՛ հուսար երբեք թե հաճությանս կստանաս, ո՛չ, ո՛չ, զի այդ աստիճանի չեմ նվաստանար»։

Զգալով, թե ի՛նչ հետևանքների կարող է հասցնել կամակոր հոր սպառնալիքը, կամազուրկ աղջիկը հնազանդվում է իր բախտին և կարճ ժամանակ անց ամուսնանում Դարեհյանի հետ։ Այսպես էլ սկսվում է նրա կյանքի ողբերգությունը։ Զգացմունքներից և մտերիմ հոգիներից զերծ ընտանիքը նրա համար դառնում է մի բանտ և նա անտարբեր ամեն ինչի հանդեպ մի տեսակ մեկուսանում է և տվայտում իր լավ երազների կործանումը։ Շքեղություններին, հանդեսներին, պերճաշուք վայելքներին անտարբեր, նա մարմնով գոյում էր ամուսնական ապարանքի ծառուղիներում, բայց մտքով թռչում դեպի հեռավոր Իտալիայի եզերքը, ուր գտնվում էր սիրած երիտասարդը, սրտի բաբախումով սիրո հարազատ մրմունջներ որոնում այն ափերից եկող ծովի ալիքների խոխոջյունի մեջ։ Իր հորինած երազների ու պատրանքների աշխարհում, սիրազեղ մոր գուրգուրանքներն ու անկեղծ զգացմունքների անխախտ հավատը նրան համակերպում էին իր վիճակի հետ և, նա, կարծես, ստեղծել Էր իր հոգու խաղաղությունը, բայց Դարեհյանի վարքն ու ճղճիմ բարքերը կանխում են այդ միակ սփոփանքը ևս։ Կարճ ժամանակ անց Դարեհյանը անձնատուր է լինում անառակ կյանքին, ոտնատակ տալիս Սիրանույշի կանացի ինքնա-սիրողությունը, իսկ բանսարկու մարդիկ, նեխած բարքերի ասե-կոսության սիրահարները գաղտնի դավեր Էին լարում՝ ապացուցելու Սիրանույշի անբարոյականության առասպելը։ Խախտվում Է Սիրանույշի հոգու անդորրը, Իտալիայից վերադարձած Երվանդի հուսախաբ մորմոքը վերստին բորբոքում է նրա մարած վշտերը և ստեղծում ողբերգական մի հանգույց, որից դժվար էր ելք որոնել։ Եվ այն, ինչ չէր կարող անել նա, կատարում է մի չարազուշակ անակնկալ։ Սիրանույշը հիվանդանում է տիֆով և մահը կասեցնում է նրա հոգու տառապանքը։ Դրան հետևում է Երվանդի խելագար քրքիջը։

Հերոսների ճակատագիրը հանգեցնելով ողբերգական ֆինալի, Տյուսաբը նորից աոաջադրել է նույն հարցը՝ ի՞նչն է այդ բոլորի պատճառը, ինչու՞ Սիրանույշի և Երվանդի երջանիկ սիրո խաթարումը պետք է հասցներ նրանց կործանմանը։ Հեղինակը նորից հանգես է գալիս հասարակական բարոյականության. կնոջ ստրկական վիճակի անողոք քննադատու–

XI