Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կը վերադասեմ առանձնությունս, թեև այս, բնական վիճակ մի չըլլա մարդուս համար և չի համապատասխանե անշահասեր ճաշակացս։ Այո՛, կը նախադասեմ իմ անձնական ընկերությունս, և ընտիր հեղինակներս որոց գաղափարներով կը սնանիմ, իմիններովս կ՚ապրիմ, զանոնք ամեն կողմ կը դարձնեմ, կը քննեմ, կը զննեմ, և այս օգտակար միակերպությունն ավելի հաճելի է ինձ քան թե զանազանություններն աննշան և անիմաստ խոսակցությանց․ թեև ստույգ է որ գաղափարաց ընդհարումեն միտքը կը սրի, կը կենդանանա․ սակայն եթե անկարող եմ զայն զարգացնելու, գոնե յուր աստիճանը չեմ վար իջեցներ տկար գլուխներու մերձավորությամբ։

Քեզի հետ թղթակցությունս ճշմարիտ բարիք մ՚ է ինձ համար․ եթե անձամբ չեմ տեսներ զքեզ, գոնե հոգևին հաղորդակցություն պիտի ունենամ քեզի հետ։ Սիրելի Է ինձ առաջնորդել քեզ ի հեռուստ եթե ոչ ի մոտո․ աչքերս պիտի հետամտեն առաջին քայլերուդ այն նոր ասպարիզին մեջ ուր մտար դու արդ․ պիտի ջանամ նշանակել ահագին ժայռերն որք պիտի վիրավորեն ոտքերդ։ Զգուշացիր առատախոս բարեկամություններե․ շատ բառերն զգացման և գաղափարի աղքատություն կը հայտնեն։ Երբ սիրտը կը գործե, երբ միտքը կ՚զբաղի, մին կը ծնանի զգացումն, և մյուսն իմաստը։

Երիտասարդուհի մ՚ես գեղեցկությամբ օժտված, հեռացո՛ւ քեզմե անօգուտը, սիրե միայն բարին և ճշմարիտն, ընկերացիր միշտ ասոնց առանց նախապաշարմանց ազդեցութենեն զգածվելու։ Մի՛ զարմանար եթե կրկին և կրկին անգամ կը խոսիմ քեզ նախապաշարմանց մասին, այսինքն այն ահագին վերքին վրայոք ուսկից կը կորսվի ընկերության կենսական ուժն՝ ի թշվառություն մարդկության։


Մայտա առ Տիկին Սիրա

Սահեցան օրերն և ամիսներն․ ահա երկու տարի է որ կենաց աշխատավորներուն բանակը մտա։ Պարտուցս սկզբան և կրոնքի մեջ գտա ուժս, կորովս և հարատևությունս։ Ժամանակս

27