Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/622
— Կը փավէագեի ես ևս շատ իսկ) Բա1ց Ի՞նչպես զինքն անհւսնգիստ ընեմ։
— Վստահ եղիր, Աղավնի, որ մեր եղբայրը չպիտի ներե ինձ եթե քու անզուսպ բաղձանքդ չհաղորդեմ իրեն։
— Ուրեմն կը հորդորե՞ս ղիս իմ բաղձանքս հայտնելու իրեն։
— ՌI միայն կը հորդորեմ այլ կապահովեմ քեզ որ եթե դու չգրես, ես քարտուղարություն պիտի ընեմՀ քու անվամբդ զինքն հոս հրավիրելով։
— Եվ սակայն դիանայիր որչափ մեծ Է կարոտս։
— Հապա ի՞մս, ես ալ քու պատճառավդ կօգտիմ։
Արմինե գրիչն ու թուղթը քրոշն անկողնին վրա դնելով,
մղեց զնա անհապաղ գրելու։
Հիվանդը դողդոշուն ձեռամբն գրիչն առավ, և ամենայն դժվարությամբ հաջողեցավ այս միակ տողերը գրելու»
«Սիրելիդ իմ եղբայր♦
Հ(Եկու շուտ, կուզեմ անգամ մի ևս զքեզ տեսնել, ղի կզգամ թե ժամանակս սուգ Էւ>։
Տկար արարածն ոգեսպառ եղած՝ հանձնեց զթուղթն յոլՐ քրոջ, որ անոր պարունակության վերահասու չլինելով՝ հան-չափս ուրախացավ զյուր եղբայր ընդհուպ տեսնելու հուսով։
Արմինե պահարանի մեշ դնելով նամակն հանձնեց սպա-սավորին որ ղայն թղթատարին հանձնե ինչպես սովոր Էր գործելու* զի տիկին Աբգարյան բնավ փույթ չէր ըներ թե յուր գստերք իրենց եղբորն հետ կը թղթակցին, և մանավանդ անտարբեր էր գիտնալոլ անոնց գրությանց իմաստն։ Հետևապես անհոգ մայրն անգիտացավ հրավերն յուր աղշկան առ ներսես։
ԳԼՈԻԽ ԾԸ.
Սիսակ գնաց ուրեմն տիկին Հարթմանյանի տունն և հարցնել տվավ Արաքսիա յի եթե ազա՞տ էր զինքն ընդունելու։
Աղջիկը կասկածեցավ անմիշապես թե յուր ազգականը գուցե կարևոր խոսք մ՚բնելոլ համար իրեն եկած էր ի տեսու–՝ թյուն, քանի որ առաջին անգամ էր որ կայցելեր իրեն» փութաց
000