Էջ:Ընկեր Փանջունի.djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Լսել է, թե հեղափոխական պայքարն առանց բռնության չի լինում և ուզում է անպայման Րես Սերգոյի տունը մտնել դուոը խորտակելով, եթե նույնիսկ դուռը բաց է և տանտերը խնդրում է՝ «…ի՜նչ հարկ կա բռնի մտնելու քանի որ դուռը բաց պիտի գտնեք»։ Եվ այս բոլորի հետ՝ Փանջունին ծայրահեղորեն միտումնավոր է՝ իր բնավորության գլխավոր հատկանիշներից մեկը, եթե իր հակառակորդն է զոհվում, ապա՝ «վատաբար փռվեցավ գետին», իսկ եթե համակիրը, ապա՝ «առյուծի պես ընկավ»։ Ոչինչ Փանջունուն այնպիսի հրճվանք չի պատճառում, որքան երբեմնի հաշտ ու խաղաղ գյուղի կործանումը. «Վերջապես մեր կորովի դասակարգային ազնիվ պայքարը անպայման տարավ հաղթանակը, անկեղծ հեղափոխական սկզբունքը փրկվեցավ, թեև Ծապլվար կործանվեցավ»։ Ու երթ հեղափոխական գործիչը նայում է իր եռանդագին գործունեության հետևանքով կործանված գյուղին («Գյուղին մեջ չկար ոչ մեկ շունչ… Ավերակ և ամայություն կտիրեր ամեն կողմ»), նա համակվում է խորին թավականությամթ. «Տեսարանը ցնցող և տպավորիչ էր։ Պաշտոնս ավարտած համարելով, որոշեցի անմիջապես հեռանալ գյուղեն»։ Ի՜նչն է այդպիսի բավականություն պատճառում ազգային գործչին։ Նա հիանալի բացատրում է իր սրբազան պարտքը կատարած մարդու հպարտությամբ. «Այսպես ուրեմն գաղափարային ազնիվ կռիվը տվավ իր անդրանիկ զոհերը, արյունը հոսեց և ոռոգեց դասակարգային պայքարի դաշտերը, որոնք իհարկե պիտի արգասավորվին ու պիտի տան իրենց արդյունքը։ Մենք կատարեցինք մեր պարտականությունը և այժմ խղճի հանգստությամբ կը սպասենք քաղելու մեր ջանքերուն պտուղը»։ Այսպես դատելիս նա արդեն հասել է մեկ ուրիշ գյուղ՝ Մաշկերտ. «Գյուղը ավելի բազմամարդ է, քան Ծապլվար։ Գործունեության մի նոր դաշտ կա հոս, նոր պրոփականտ, նոր կազմակերպություն, նոր պայքար, նոր արդյունք»։ Եվ իբրև անխուսափելի հետևանք՝ նոր ավերմունք, նոր արնահհղություն: Ծիծաղելի, բայց և խորապես ողթերգական։ Ահա ինչու Միքայել Կյուրճյանը՝ Օտյանի գրչակիցն ու համախոհը կարող էր գրել. «Կը խնդանք կուշտ-կուռ՝ գիրքը կարդալով, որովհետև անկարելի է դիմադրե| Օտյանի կատակերգական հրաշալի ավյունին, բայց եթե խնդալե դադրելով՝ փորձվինք պահ մը խորհիլ այդ գործունեության և փորձարկության արդյունքներուն — ըսել կուզեմ՝ դիզած ավերակներուն — նույնքան անկարելի կըլլա դիմադրել լալու փափագի մը…»[1]

  1. «Լնկ. Բ. Փանջունի. ի Ծապլվար», Մ. Կյոտճյան, «Ներածություն», Բեյրութ, 1962։