Էջ:Թյուրիմացության մութի մեջ 1.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՄՈՒԹԻ ՄԵՋ

Շուլավերցի իմ մի բարեկամը մի անգամ ինձ հետևյալ պատմությունն արավ.

— Բեհբութովի կռվի տարին[1] Ղարս տանող ռազմական ճանապարհը մեր գյուղովն էր անցկենում։ Զորանոց չկար, և մեր գյուղում գիշերող զորքը բաժանում էին գյուղի վրա, ամեն մի տան մի կամ մի քանի զինվոր էին տալի պահելու։

Երեխա էի։ Մի իրիկուն մեծ ախպերս հանդիցն եկավ, կրկենի արավ (բաղարջ), գցեց կրակը։ Կրակի չորս կողմը կտրած նստել ենք, սպասում ենք կրկենուն, մին էլ տեսնենք քյոխվեն մի զինվոր բերեց, թե գիշերը պետք է պահեք։ Ինչ ասել կուզի, շատ սիրով ընդունեցինք, շոր գցեցինք տակը, կրակի մի կողմն էլ նա նստեց։ Դե լեզու չգիտենք, բան չգիտենք։ Հիմի հերս չիբուխ է քաշում, մերոնք էլ զրուց են անում, թե ինչպես ռուսն եկավ մեր երկիրը խաղաղություն գցեց, ու օրհնում են ռուսին, ռուս թագավորի թախտը, ռուս սալդաթին…

  1. Ակնարկում է 1853-1856 թվականների ռուս-տաճկական պատերազմը, որին մասնակցել է հայ գեներալ Վասիլ Բեհբութովը (1791-1858)։