Էջ:Իմ խնամատարը.djvu/4

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

106

ԺՈՂՈՎԱԾՈՒ


Կարկուտ Գասպարի գլխաւոր արհեստն էր միջնորդութիւնը նաւատէերի եւ ապրանք ուղարկողների միջեւ։ Բայց նա պարապում էր եւ ուրիշ գործերով, օրինակ՝ գնում էր չոր մրգեղեն, բրինձ, փորթուգալ կամ ապխտած ձուկ եւ շահով վաճառումոտքի վրայ։ Երբեմն ես տեսնում էի նրան կռնատակին ապակիներով լի մի պահարան դէպի նաւամատոյց վազելիս։ Այնտեղ նաւերի վրայ նա ապակիներ էր գցում։

Օրն երկու երեք անգամ Կարկուտ Գասպարն անցնում էր մօրեղբօրս խանութի առջեւով։ Յաճախ կանգ էր առնում եւ հաղորդում նորութիւններ այնպէս արագ, որ խօսքերը իսկապէս կարկտի պէս էին տեղում։ Նա ինքը երբեք չէր ճամբորդում, բայց գիտէր բոլորը, ինչ որ անցնում էր Կասպից ծովի վրայ եւ նրա բոլոր նաւամատոյցներում, սկսած Բագււից մինչեւ Պարսկաստան եւ Հաշխարխան։

Մի օր Կարկուտ Գասպարն իւր բարեհաճ ուշադրութիւնը դարձրեց ինձ վրայ։

— Մի՞ տղան է,— հարցրեց նա քեռուս իւր սովորաան արագութեամբ։

— Քրոջս, — պատասխանեց քեռիս։

— Չի՞ համա էկել,— հետաքրքրուեց Գասպարը։

— Եկել է այստեղ գործի մտնելու։

Առանց երկար խորհելու, Կարկուտ Գասպարը խորհուրդ տվեց ինձ՝ ծովային ծառայութիւն մտնելու: Ոչ իբրեւ նաւաստի, այլ իբրեւ նաւի գործակատար: Եւ խոստացաւ այս բանում ինձ օգնել։

Քեռիս հակառակեց: — Դեռ թող ցամաքը վերցնենք, յետոյ ծովը կը գրաւենք,— ասաց նա իւր սովորական կատակով։

Բայց ես քեռուս հետ համաձայն չէի։ Աւելի լաւ էր ծովից սկսել։ Ես յափշտակուեցի Կարկուտ Գասպարի խորհրդով եւ այդ րոպէից սիրեցի նրան։

Հէնց որ նա հեռացաւ, դուրս եկայ քեռուս խանութից եւ վազեցի նրա ետեվից։ Հազիւ կարողացայ հասնել նրան եւ շունչս կտրուած հարցրի․

— Պարոն Գասպար, դուք կարո՞ղ էք ինձ համար մի պաշտօն գտնել որեւէ նաւի վրայ։