Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 96.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Թոաֆ[1] երկիր է եղեր Ամերիկան, հա՜․․․

Մի օր հայրս ինչ-որ բանից ջղայնացած՝ հայտարարեց.— «Հիմա կխենթանամ», ես սարսափեցի, անմիջապես պատկերացրի, որ հայրս էլ կարող էր ընկնել փողոց․․․

Խենթերը․․․ ինչքա՜ն շատ էին։

Մեկը կար, որ երևութապես խելոք էր, բայց ի՜նչ խենթ — յոթ տարի նա ձեռները գրպանից դուրս չէր հանել, բռունցքի նման ծալած՝ կոխել էր գրպանները։ Մի անգամ մի քանի ուժեղ տղամարդիկ հավաքվեցին և բռնի կերպով դուրս բերին ձեռքերը․ ամբողջովին բորբոսնած էին, ամբողջովին բամբակ կապած՝ հողի տակ մնացած դիակի նման։ Նրան կերցնում էին իր երկու աղջիկները և միակ դժբախտ որդին։

Մի ուրիշ խենթ յուրաքանչյուր օր բարձրանում էր մի բարձր կտուր, նստում էր քիվի վրա, ոտները կախելով ներքև և սպառնում էր ընկնել։ Ոչ ոք չէր կարող մոտենալ — միգուցե իսկապես իրեն գցեր ներքև։ Վերջ ի վերջո մի օր, կորցնելով հավասարակշռությունը, ընկավ երեք հարկանի կտուրից և տեղնուտեղը տափակացավ։ Ես տեսա, որ նրա ուղեղն ամբողջ դուրս թափվել։

Պատահում էր, որ մի որևէ գժված մարդ ընտանիք և ազգականներ ունենար։ Նրանք չէին թողնում, որ խենթը դառնար փողոցի սեփականություն, պահում էին տանը և «խնամում»։ Ի՞նչ էին անում։ Կապկպում էին նրան, մի ուժեղ և անգութ մարդ վարձում, որ ձգեր դժբախտին տան ներքնահարկը — փայտանոցր կամ ածխանոցը — և սկսեր փայտով անվերջ ծեծել։

— Բաշխա բիչիմ[2] խելքը գլուխը չի գար— ասում էին «խելոքները»։

Եվ արաղով և ուտելիքով հյուրասիրում էին այդ վարձկանին, որպեսզի ավելի սիրտ առնի ու եռանդով ծեծի։

— Դուք ընծի ցած աչքով մի հայեք, կխելոքցընեմ, — հայտարարում էր վարձկանը և իջնում ներքնահարկը նոր եռանդով։ Ներքնահարկն իջնելուց հետո՝ սկսում էր անասնական

  1. տարօրինակ
  2. ուրիշ տեսակ, տարօրինակ