Էջ:Կյուրեղ աղայի մահը 05.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրա բարկության պողպատը և հալվեց․․․ Պառավն սկսեց դառնորեն արտասվել։ Ո՛չ քսան տարի առաջ մեռած հոր համար և ո՛չ էլ մի քանի տարի առաջ մեռած ամուսնու և նրանից հետո մեռած մի հատիկ որդու համար այնպես այրող արցունքներ չէր թափել, որքան հիմա, այդ չարաբախտ առավոտը, երբ, չիմացավ ինչպես, որոշեց գալ փոքր եղբոր մոտ, որի տունը չէր մտել և երեսը չէր տեսել հորը մահվանից հետո, և պահանջել այն քառասուն և երկու ոսկին, որ իր արդար իրավունքն էր իբրև հայրական ժառանգ։

Հազարխան խաթունը, իբրև իր մեծ տալոջը հարգող և սիրող հարս, փաթաթվեց նրան, իր անկեղծ և դառն արցունքները խառնեց բարի պառավի տաք արցունքներին և ասաց․

— Հաջի՛ Քորո, դուն ընծի լսե՛, ոսկիներս ա՛ռ, ախպորդ ինատին (ջիգրու) խարջե (ծախսե) ու կեր։

— Չէ՜, օղո՛ւլ, չէ՛, անոր փարան բաբա (վերք, խոց) կըլլի փորիս մեջ, ես իմ պապուս փարան կուզեի,— անկեղծորեն պատասխանեց Հաջի Քորոն։

Կյուրեղ աղայի երեխաները՝ տասը տարեկան Գրիգորը և տասն և չորս տարեկան Սրբունը, ապշահար և միաժամանակ դողահար, կանգնել էին պատի տակը և դիտում էին և ոչինչ չէին հասկանում։

Որքան որ Կյուրեղ աղան և Հաջի Քորոն իրար տուն չէին գնում-գալիս և իրար երես չէին տեսնում, բայց երեխաները գրեթե ամեն օր Հաջի Քորոյի տանն էին։ Հաջի Քորոն սիրում էր երեխաներին, թեև աղքատ և տխուր, բայց միշտ զվարթադեմ և շաքարեղենի մի կտոր գոգնոցի գրպանում, նրանց դիմավորում էր և գրկում, գգվում և կրծքին սեղմում։

Երբ Հաջի Քորոն նորից յազման քաշեց գլուխը և սկսեց գնալ, երեխաները նրա ետևից աղաղակեցին լացով և գուրգուրանքով.

— Հաջի՛ Քորո, Հաջի՛ Քորո, կեցի՛ր, ո՞ւր կերթաս։

Հաջի Քորոն այս անգամ սիրտ չուներ որևէ ձայն լսելու, առանց ետևը դառնալու, գնաց երերուն, դողդոջ քայլերով և յազմայի տակ բուռ-բուռ արցունք թափելով։

Կյուրեղ աղան, խանութ չհասած, մտաբերեց ամբողջ անցյալը,— Հայրը, Հաջի Սուքիաս աղան, մեռավ քսան տարի

— 125 —