Էջ:Հաճի Մարկոս աղա 09.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ահավոր վիշտ մը թե՛ իր մոր, թե իր քույրերուն և թե՛ իրեն։ Հետո ի՞նչ ըներ իր փոքրիկ զավակը, ինչպե՞ս տաներ ձգեր իր մոր վրա երկու բեռով, որովհետև Մեսրոպի մեկնելեն 15 օր հետո հայտնի եղավ, որ հղի է անիկա։

Լեզուն քաշեց ներս, դադրեցուց գանգատները իր մոր, քույրերուն և զավակին ու զավակներուն սիրույն դիմագրավելով՝ կատարյալ խաչելության կյանք մը փուշերով, թուքերով և ֆիզիկական չարչարանքներով մռայլած։

Չարաշուք օր մը Աղավնիի հեռավոր ազգականներեն մեկը լսելով Հաճի Մարկոս աղայի վարմունքը հարսին հանդեպ, ուզեց տեսնել այդ հրեշը և զրուցել գալիք հետևանքներու մասին, եթե շարունակեր միևնույն կոպտությունը ի գործ դնել խեղճ աղջկա վրա։

Հաճի Մ արկոս աղա բոլորովին ստեց և ըսավ.

— Իմ հարսիս տեղը իմ գլխուս ու սրտիս վրա, չար մարդոց գործն է, որ այդպես բամբասանքներ ըրած են, մի՛ հավատաք, եթե կուզեք՝ եկե՛ք և Աննիկին հարցուցեք։

Աղավնիի ազգականը մտածելով, որ այդ ստախոսությունը կրնա զղջումի նշան մը համարվել, հավատալ ձևացուց և հարեց.

— Հաճի աղա, ես գիտեմ, որ դուն այդպես գազանություն չես ըներ, բայց չար լեզուները ըսին, ես ալ, մարդ եմ, հավատացի, ես կուգամ Աննա խաթունն ալ կը տեսնեմ, անիկա բարի կին մըն է։

Բայց Աննա խաթուն տան մեջ ավելի աննշան և անկշիռ էր, քան պատի վրայի գտնված ջանջյուլները։ Աննա խաթունն ալ իր հարսի նման անցած էր այդ թուքերեն ու մուրերեն, այդ ծեծերեն և օրերով, լացով ու արյունով իր երիտասարդությունը փչացնելեն։

Բայց Աղավնիի ազգականի այդ պաշտպանողական շարժումը շատ աղետաբեր կերպով անդրադարձավ հարսի ներքին կյանքին վրա։

Հաճի Մարկոս աղա մեկ քանի օր չի խոսեցավ, նույնիսկ որևէ դիտողություն մը չըրավ, այնպես որ՝ Աղավնին կարծեց, թե իր ազգականը ամենամեծ բարիքը գործած էր իրեն համար, բայց մեկ քանի օրեն հետո Հաճի աղան, գտնելով առիթ մը,