Էջ:Հաճի Մարկոս աղա 24.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այս բանը ընել, մանավանդ որ իր հայրը այս խնդրին մեջ «հանցավոր» չէր։

Գնաց, աղաչեց, խնդրեց, որպեսզի իրեն քիչ մը ժամանակ տային այդ փոխգիրը կարենալ վճարելու համար, բայց փոխգրի տերերը չընդունեցին և բացարձակապես հայտարարեցին, որ եթե անմիջապես չի կրնա վճարել, ետ պիտի ուղարկեն և գանձեն դրամը քեֆիլ եղող մարդեն։

Մեսրոպ երբ այդ լսեց՝ անմիջապես վճռեց երթալ ձեռքե դրամ վերցնել և վճարել, որովհետև իրենց ամբողջ տունը ավերակ էր դարձեր քեֆիլ ըլլալու պատճառով, չուզեց, որ ուրիշ մ ըն ալ այդ անիծյալ ճակատագրին ենթարկվի։ Իսկ վազեց իր ծանոթներոլն մոտ 120 դոլար դրամ փոխ առավ և փոխգիրը վճարեց սպասելով Պողիկի գալուն, որ կարենա անոր դասը տալ։

Մեսրոպ կը մտածեր, որ Պողիկը առաջվան մանուկն էր։

Պողիկի բեղը մրեր էր, հասակը նետեր, բավական ուսում էր պաշարած Եփրատ քոլեճի մեջ։

Մեսրոպ կսպասեր տենդահույզ վիճակի մեջ տան մասին լիակատար տեղեկություն ստանալու համար։


Ժ

Պետք է ըսել, որ Պողիկը եկած էր Աղավնիի հետ որոշ հասկացողության, որպեսզի Ամերիկա հասնելեն ետքը ամեն բան պիտի պատմեր տեղն ու տեղը իր ամուսնին և պիտի ջանար, որ օր առաջ Մեսրոպ զինքը տաներ իր մոտ։

Աղավնին խոստում տված էր Պողիկի, որ պիտի համբերեր առաջվան նման, խնայելով իր կեսուրին, որովհետև օրեօր խեղճ պառավ կինը կը մաշեր և քթեն հողի հոտ կուգար, մինչև ինք հասներ Ամերիկա, Մեսրոպի հետ ձեռք-ձեռքի տար, դրամ վաստկեր և ուղարկեր ճամբոu ծախսի համար։

Պոxիկ նաև խոստացավ Հովհաննեսին դրամ վաստկելու և ղրկելու, որպեսզի ինք ալ ազատեր իր հոր ձեռքեն։

Պողիկի ճամբա ելլելեն ետքր Հաճի Մարկոս աղա տուն կանչեց իր բոլոր դևերը և սկսավ անոնց ահարկու ուժովը հալածեք հարսը։

— Ալ ջահիլ տագրդ այստեղ չէ, որ քու կողմդ բռնե, գիտի՜ սյուրթյո՛ւկ, ո՞վ գիտե ինչեր, ինչ շնություններ կընեիր