Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շողյուն խեցանոթներ)։ Մոնղ․ տիրապետությունը XIV դ․ արագացրեց հայ ժողովրդի զանգվածային արտագաղթը։ Անեցիների մի հատվածը հաստատվեց Կուտինայում՝ իր հետ բերելով արհեստագործ․ շնորհքի գաղտնիքներն ու ավանդույթները։ Կուտինան հռչակվեց իր Հ-ու արտադրանքով և այդ մենաշնորհը պահպանեց մինչև XIX դ․։

Հայաստանում Հ-ու արտադրությունը XX դ․ նոր վերելք է ապրել։ 1947-ին Երևանում հիմնադրվել է հախճապակու գործարան, որը թողարկում է տնտ․ ամանեղեն, դեկորատիվ իրեր և հուշանվերներ։ Տես նաև Խեցեգործություն։

Գրկ․ Ղաֆադարյան Կ․, Դվին քաղաքը և նրա պեղումները, Ե․, 1952։ Առաքելյան Բ․, Քաղաքները և արհեստները Հայաստանում IX-XIII դդ․, հ․ 1-2, Ե․, 1958-64։ Ժամկոչյան Ա․, Միջնադարյան Հայաստանի հախճապակին IX-XIV դդ․, Հայաստանի հնագիտական հուշարձանները, հ․ 10, Ե․, 1981։ Шелковников Б.А., Керамика и стекло из раскопок города Двина, Труды ГИМА/ Государственный исторический музей Армении/, т. IV, 1952; Նույնի, Поливная керамика из раскопок города Ани, Е․, 1957․


ՀԱԽՆԱԶԱՐՅԱՆ Կարապետ Վարդանի [28․1․1894, գ․ Արտաշատ (այժմ՝ Վերին Արտաշատ, ՀՀ Արարատի մարզում) - 8․2․1980, Կրասնոդար, թաղված է Վերին Արտաշատում], հրետանու գեներալ-մայոր (1944)։ Ավարտել է բարձրագույն սպայական հրետ․ դպրոցը (1930), Մ․ Ֆրունզեի անվ․ ռազմ․ ակադեմիան (1941)։ Մասնակցել է առաջին համաշխ․ պատերազմին (1917-ին), Հայաստանում 1921-ի քաղաքաց․ կռիվներին։ ԽՍՀՄ հայրենական պատերազմի ժամանակ եղել է Բրյանսկի ռազմաճակատի 8-րդ հրաձգ․ դիվիզիայի հրետանու հրամանատար (1941-43), 1-ին մերձբալթ․ ռազմաճակատի 43-րդ բանակի հրետանու հրամանատարի տեղակալ (1943), ապա՝ նույն բանակի 1-ին հրաձգ․ կորպուսի հրետանու հրամանատար (1944-ի հուլիս - 1945-ի մայիս)։ Հետպատերազմյան տարիներին (մինչև զորացրվելը՝ 1953-ը) վարել է հրամանատարական պաշտոններ։


ՀԱԽՆԱԶԱՐՅԱՆ Հմայակ Նիկողոսի (Նիկոլայի) (31․10․1898, Նախիջևան - 7․6․ 1987, Մոսկվա), ինժեներական զորքերի գեներալ-մայոր (1944)։ Ավարտել է Լենինգրադի Ֆ․ Ձերժինսկու անվ․ ռազմատեխ․ ակադեմիան (1930)։ 1918-ին կամավոր կռվել է հայ-թուրք․ ռազմաճակատում (Իգդիր, Սարդարապատ)։ 1931-38-ին աշխատել է կարմիր բանակի հրետանային գլխ․ վարչությունում։ 1939-ին եղել է ԳՀԻ գլխ․ կոնստրուկտորի տեղակալ։ 1944-ի փետրվարից՝ գլխ․ կոնստրուկտոր։ Հետպատերազմյան տարիներին (մինչև 1954-ը) շարունակել է աշխատանքը ռազմ․ տեխնիկայի կատարելագործման բնագավառում։


ՀԱԽՎԵՐԴՅԱՆ Լևոն Հովհաննեսի [ծ․ 26․12․1924, Ղարաքիլիսա (այժմ՝ Վանաձոր)], գրականագետ, թատերագետ, թարգմանիչ, հրապարակախոս։ Բանասիր․ գիտ․ դ-ր (1967), պրոֆ․ (1987)։ ՀՀ արվ․ վաստ․ գործիչ (1972)։ ՀՀ ԳԱԱ ակադ․ (1996)։ Ավարտել է ԵԹԻ (1949)։ 1955-59-ին՝ «Խորհրդային արվեստ» ամսագրի պատ․ քարտուղար, 1956-ից՝ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստ-ի աշխատակից (1965-ից՝ թատրոնի և կինոյի բաժնի վարիչ), 1987-ից՝ նույն ինստ-ի տնօրեն։ 1980-ից դասավանդում է։ Հ-ի հոդվածներն ու գրքերը վերաբերում են լեզվի, հայ դասական և ժամանակակից գրականությանը (Թումանյանի աշխարհը, Ե․, 1966, Թումանյան, Ե․, 1969, նաև անգլ․, ֆրանս․, գերմ․, Մտորումներ, Ե․, 1984, Զրույցներ լեզվի մասին, Ե․, 1993, Թումանյանը և իր ժամանակը, Ե․, 1995), թատրոնի հարցերին (Մեր օրերի հայ դրամատուրգիան 1945-55, Ե․, 1955, Սուրեն Քոչարյանի արվեստը, Ե․, 1959, Հայ թատրոնի պատմություն․ 1901-1920 թվականներ, Ե․, 1980, Տաղանդ և բնավորություն․ Վարդան Աճեմյանը կյանքում և արվեստում, Ե․, 1989), ուր հեղինակի վառ արտահայտված անհատականությունը համադրվում է գիտ․ ստույգ իմացությանը։ Թարգմանել է Ն․Կունի, Ա․Չեխովի, Ս․Ցվայգի, Յու․Յուզովսկու և այլոց երկերից։ ՀՀ պետ․ (1983), Նալբանդյանի անվ․ (1988) մրց-ներ։

Երկ․ Թատերագիտական բառարան, Ե․, 1986։ Պարույրը (խոհագրություն), Ե․, 1997։ Жизнь и дело Исаакяна, М․, 1975․


ՀԱԽՎԵՐԴՅԱՆ Հովիկ Հովհաննեսի (ծ․ 13․5․1936, Երևան), կինոռեժիսոր։ Լ․Հ․ Հախվերդյանի եղբայրը։ Ավարտել է ԵՊՀ (1959)։ 1959-61-ին՝ Հայֆիլմի, 1961-71-ին՝ հեռուստապետկոմի ռեժիսոր, 1971-ից՝ «Երևան» ստուդիայի կինոռեժիսոր։ Կինոնկարներից են «Վարդան Աճեմյան» (1972), «Հայաստանի կամերային նվագախումբ» (1973), «Վասպուրական» (1973), «Ավետիք Իսահակյան» (1975), «Գորանի» (1977), «Համո Սահյան» (1981), «Ով, Հայոց աշխարհ» (1998), «Լուսավորչի կանթեղը» (1999) վավերագր․, «Ճանապարհին» (1976), «Սերոբի ծառը» (1978, կարճամետրաժ) գեղ․ ֆիլմերը։ 1983-ից նկարահանում է «Մատենադարան» ֆիլմաշարը (I-XVIII կինոնկարները, 1983-94-ին, սց․ Հ-ի և Կ․ Բակշիի)։ ՀՀ պետ․ մրց․ (1988)։


ՀԱԽՎԵՐԴՅԱՆ Ռուբեն Լևոնի (ծ․ 3․12․ 1950, Երևան), ռեժիսոր, երգահան։ Լ․ Հ․ Հախվերդյանի որդին։ Ավարտել է ԵԳԹԻ (1975)։ Հայաստանում հեղինակային երգի սկզբնավորողներից։ 1968-1987-ին աշխատել է հայկ․ հեռուստատեսությունում։ Առաջին հեռուստաբեմադրությունն է Շտոկի «Սատանայի ջրաղացը» (1975, հայկ․ առաջին գունավոր տեսագրությունը, երգերի հեղինակ՝ Հ․)։ Այլ հեռուստաբեմադրություններից են Մետեռլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշագործությունը», Շվարցի «Վիշապը», Յանչոշեկի «Պաշտոնի բարձրացում»։ Պիեսներ է բեմադրել Երևանի Սունդուկյանի անվ․ (Դրուցեի «Սրբություն սրբոց») և դրամատիկ․ (ըստ Հ․ Մաթևոսյանի «Կայարան») թատրոններում։ Հեղինակ է մի