Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/327

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Վ․ Ք․ Փափազյան Վ․ Մ․ Փափազյան Ռուս, բեմում Փ․ բազմիցս տարբեր խմբե– րի հետ կրկնել է իր Օթելլոն և ճանաչվել որպես դասական խաղացանկի վարպետ։ 1932-ին Փ․ ՌՍՖՍՀ լուսժողկոմատի գոր– ծուղումով մեկնել է արտասահման, ֆրան– սերենով խաղացել Օթելլո, Տամլետ, Դոն ժուան՝ Ռիգայի, Տալլինի, Կաունասի ռուս, թատրոններում։ Նույն թվականին մեկնել է Փարիզ, ներկայացումներ տվել Փարիզի Հայ դրամատիկի հետ, հանդի– պել ռեժիսոր Դ․ Բատիին և «Օդեոնի» դերասանական խմբով ֆրանսերեն ներ– կայացրել Օթելլոն։ Փարիզի թատեր․ քննադատությունը Փ–ի Օթելլոն համարել է բեմարվեստի բացառիկ երևույթ, ուշա– դրություն հրավիրելով դերասանի ինք– նատիպ խաղաոճի, ցայտուն արտահայտ– չականության, ներքին տարերքի և պլաս– տիկական ներդաշնակության համադըր– ման վրա։ 1933-ին Փ․ եղել է Ոեռլինում, մոտիկից շփվել Մ․ Ռայնհարդի հետ, ուսումնասիրել դերասանական խաղի գերմ․ դպրոցը։ 1934–35-ին շրջագայել է Անդրկովկասի քաոաքներում, 1936– 1941-ին՝ ռուս դերասանների մի խմբով՝ Ռուսաստանում և Ուկրաինայում։ 1941-ին Օթելլոյի դերով հանդես է եկել Մոսկվա– յի Գորկու անվ․ Գեղարվեստական թատ– րոնի մասնաճյուղում, ապա խաղացել Լե– նինգրաղի Մեծ դրամատիկական թատրո– նում։ Այս շրջանում է պատրաստել Լիր արքայի դերը (Շեքսպիրի «Լիր արքա»)։ 1942–44-ին Փ․ եղել է Լենինգրադի Պուշ– կինի անվ․ թատրոնի դերասան, 1946– 1954-ին իր կազմած ռուս, թատերախմբով կամ միայնակ ելույթներ է ունեցել Ռու– սաստանի, Ուկրաինայի, Միջին Ասիայի ու Անդրկովկասի հանրապետությունների բեմերում, հաճախ և երկար ժամանակով եղել Երևանում, խաղացել Համլետ, Օթել– լո, Արբենին, Պրոտասով (Լ․ Տոլստոյի «Կենդանի դիակ»), Լիր արքա։ 1954-ից Փ․ հաստատվել է Երևանի Գ․ Սունդուկ– յանի անվ․ թատրոնում։ 1956-ին Օթել– լոյի դերակատարումով մասնակցել է Տայ արվեստի և գրականության մոսկովյան երկրորդ տասնօրյակին։ 1957-ին Լենինա– կանի թատրոնում բեմադրել է Մոլիերի «Դոն ժուան», 1958-ին Սունդուկյանի անվ․ թատրոնում՝ Գուցկույի «Ուրիել Ակոստա» պիեսները։ 1963-ին խաղացել է Մեք Գրե– գորի դերը (Սարոյանի «Իմ սիրտը լեռ– ներում է»)։ Կյանքի վերջին տարիներին զբաղվել է գրական գործունեությամբ, գրել է «Հետադարձ հայացք» երկհատոր հուշերը (1956 – 57), ապա՝ հուշեր արև– մտահայ գրական–մշակութային գործիչնե– րի մասին («Սրտիս պարտքը», 1959), ապա՝ «Իմ Օթելլոն» (1964), «Համլետը ինչպես տեսա» (1968), «Լիր արքա» (1971) դերասանական վերլուծությունները։ Փ–ի արվեաւն իր գեղագիտական և գեղարվեստա–ւ^ճական սկզբունքներով պատկանում է XX դ․ 1-ին կեսին, կրում է դասական դԱլրոցի հարստությունը՝ լու– սավորված դարասկզբի նեոռոմանտիզ– մով և հոգեբանական ռեալիզմով։ Դերա– սանական արվեստի հին և նոր ուղղու– թյունները նա ենթարկել է իր անհատա– կան տարերքի՛ ւ ու ազգ․ մտածելակերպին, ստեղծել իրեէ հատուկ բեմ․ բնավորու– թյուն՝ պւաււտիկորեն ամբողջական, պարզ, պոռթկումների շեշտվածությամբ, ներքուստ հւեվասարակշիռ, խաղը կա– ռուցելով ոչ այնքան խոսքերի ու առան– ձին մտքերի, ւ!րքան զգացմունքների տրա– մաբանության1 վրա։ Շեքսպիրյան կեր– պարները Փ․ դիտել է մի կողմից անտիկ ողբերգության և իտալ․ Վերածննդի լույ– սով, մյուս կողմից հաղորդել նրանց նա– րեկյան խորհրդապաշտության ոգին և իր ժողովրդի քաղաքակրթական պատմու– թյան բեռն զգացող ու նոր դարի տագ– նապները վերապրած հայ մտավորականի աշխարհայացքը։ Փ–ի կերպարները ար– տաքինով ու ներքին կոփվածքով արտա– սովոր անհատներ են՝ միջավայրից վեր, ողբերգական և հեգնական, շոշափելիո– րեն մարդկային, կենսական մեծ լիցքով, զգացմունքների մեջ զուսպ ու լարված, պոռթկումների մեջ անսպասելի ու ծայ– րահեղ։ Այդպիսին է ամենից առաջ նրա գլուխգործոցը՝ Օթելլոն։ Փ–ի Համլետը հեռու լինելով կենցաղային ու ազգագրա– կան կոնկրետությունից, ներկայանում է որպես մարդկային գերագույն չափանիշ– ների ընդհանրացում, միջավայրից վեր, սևեռված ու խորհրդապաշտ, վեհաշուք, արտաքուստ թեթև, հեգնական ու ժպտա– դեմ, իր տագնապները շրջապատից թաքց– րած մի մարդ, որի ողբերգությունն սկսվել է շատ ավելի վաղ, քան կպարզի իրեն տանջող գաղտնիքը։ Լիր արքայի ողբեր– գությունը Փ․ տեսնում է գահակալի սո– ցիալ․ մենակության մեջ և մեկ այլ ռեգիստ– րի վրա վերապրում մոլորության ու դար– ձի, ֆիզիկ, կործանման ու հոգևոր ծննդի թեման։ Փ․ շեքսպիրյան կերպարների բնավորությունն է հաղորդել նաև իր մյուս դերակատարումներին։ Մոլիերյան Դոն ժուանը նրա մարմնավորմամբ դառնում է Վերածննդի մարդ՝ Րոկաչչոյի նովելնե– րի աշխարհից, մի ներշնչված գայթակղիչ, զվարճախոս ու բանաստեղծական։ Փ–ի Քինը վիրավորված Է, հպարտ ու չարա– խինդ, անհավասարակշիռ, ընդունակ ծայրահեղ վճիռների, ջղաձիգ և՝ ծիծաղի, և՝ արցունքի մեջ։ Արբենինը խռովահույզ է ու հեգնական, հպարտ, լեցան մռայլ նախազգացումներով։ Իր վերջին դերը՝ Մեք Գրեգորը, Փ․ խաղացել է որպես կյպն– քի իրական վիճակ՝ իր հրաժեշտը բեմին։ Գրական գործերում Փ․ պատմել է իր՝ արտիստի կյանքը, որպես յուրահատուկ մի ինքնավեպ, ուր իրականը և երևակա– յականը ներհյուսված են։ Չնայած ակն– հայտ անախրոնիզմներին, նա դիպուկ ու պատկերավոր է ներկայացնում իր տեսած արտիստներին՝ տալով նրանց սրամիտ ու նուրբ բնոէթագրումներ և հետևողական է իր գեղարվեստական աշխարհայացքի բացատրության մեջ։ Օթելլոյի, Լիր արքա– յի, Համլետի դերակատարումներին նվիր– ված գրքերում նա շարունակել է այդ կեր– պարների վերապրումը բեմից դուրս, ավե– լի շատ պատմել է, քան մեկնաբանել, տուրք է տվել ռոմանտիկական դպրոցին, հեռացել իր խաղացածից, հայտնել նոր մտքեր՝ հարստացնելով այդ ամենը իր բազմակողմանի գիտելիքներով, համաշ– խարհային գրականության ու արվեստի իմացությամբ։ Փ․ ՀՍՍՀ VII գումարման Գերագույն սովետի դեպուտատ էր։ Պար– գևատրվել է Լենինի շքանշանով։ Պատկերազարդումը տես 336-րդ էջից հետո՝ ներդիրում, ադ․ IX։ Երկ․ Երկեր, հ․ 1–5, Ե․, 1979–83։ По теат– рам мира, М․–Л․, 1937; Жизнь артиста, пер․ с арм․, М․–Л․, 1965․ Գրկ․ Վահրամ Փափազյան, (ժող․), Ե․, 1959։ Հայ սովետական թատրոնի պատմություն, Ե․, 1967։ Զար յան Ո–․, Վահրամ Փափազ– յան, Ե․, 1972։ Շեքսպիրական, հ․4, Ե․, 1974։ Ստեփանյան Դ․, Ուրվագիծ արևմտա– հայ թատրոնի պատմության, հ․ 3, Ե․, 1975։ Ն ու յ ն ի, Ֆրանսահայ թատրոն։ Ակնարկներ սփյուռքահայ թատրոնի պատմության, հ․ 1, Ե․, 1982։ Հախվերդյան Լ․, Հայ թատ– րոնի պատմություն (1901 – 1920), Ե․, 1980։ Ն ու յ ն ի, էջեր հայկական շեքսպիրա– պատումից, գ․ 2, Ե․, 1981։ Հ․ Հովհաննիսյան

ՓԱՓԱԶՅԱՆ Վրթանես Մեսրոպի (12․4․ 1864, Վան –26․4․1920, Երևան), հայ գրող, հասարակական–քաղ․ և մշակութային գոր– ծիչ, գրաքննադատ, գրկ–յան պատմաբան, խմբագիր, ազգագրագետ, մանկավարժ, թարգմանիչ։ Մ․ Փավււսզրսնի որդին։ 1868-ին Փ․ ծնողների հետ տեղափոխվել է Ագուլիս, որտեղ և ստացել է նախնական կրթությունը։ Ուսումը շարունակել է Թավ– րիզի Արամյան դպրոցում (1875–78), Թիֆլիսի Գևորգյան ճեմարանում (1878– 1879)։ Ավարտել է ժնևի համալսարանի գրականության և հասարակական գի– տությունների բաժանմունքը (1894)։ 15 տարեկանից սկսել է աշխատել, եղել է սևագործ բանվոր, լուսանկարիչ, հե– ռագրիչ ևն։ Երկար տարիներ ղասա– վանդել է տարբեր քաղաքների դպրոցնե– րում (Վան, Կարին, Թիֆլիս, Թեհրան, Շուշի, Բուխարեստ, Բուրսա, Նուխի,վա– ղարշապատ)։ Խմբագրել է հայ բանվոր հեղափոխականների ասոցիացիայի «Կռիվ» (1894, Թիֆլիս) անլեգալ թերթը, «Շավիղ» (1894–96, Թեհրան) շաբաթա– թերթը, 1911 –12-ին եղել է «Ղարաբաղ» (Շուշի) շաբաթաթեր՛թի փաստական խըմ– բագիրը, հանդես եկել հայ, ռուս ու եվրոպ․ մամուլի բազմաթիվ օրգաններում։ Կաբինում ուսուցչության տարիներին (1887–89) Փ․ կապեր է հաստատել տե– ղի ընդհատակյա հայ հայրենասիրական խմբակի հետ, ճանապարհորդել Արմ․ Հայաստանում և 1889-ին հոդվածաշարով հանդես եկել «Մշակ»-ում («Նամակներ թուրքաց Հայաստանից»)։ 1889-ից մամուլում սկսում է տպագրվել Փ–ի՝ արևմտահայության կյանքն արտա– ցոլող պատմվածք–պատկերների շարքլյ, որն ավելի ուշ հրատարակվել է երկու գրքով («Պատկերներ թյուրքահայոց կյան– քից», 1891, «Պատմվածքներ թուրքահա– յերի կյանքից», 1904)։ Այդ գործերում