Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դիմադրություն, որն առաջանում է, երբ գազում շարժվող մարմնի արագությունը մեծ է լինում ձայնի արագությունից։ Շարժվող մարմնի առաջացրած հարվածային ալիքները մեծացնում են մարմնի շարժման դիմադրությունը։ 4. Ծանր հեղուկներում, շարժվող մարմնի վրա ազդող լրացուցիչ դիմադրություն, որն առաջանում է ծանր հեղուկի ազատ մակերևույթի մոտով մարմնի շարժման ժամանակ։ Շարժման պատճառով հեղուկի մակերևույթի վրա գոյանում են ալիքներ, որոնք առաջացնում են ալիքային դիմադրություն՝ կախված շարժվող մարմնի ձևից և հեղուկի ազատ մակերևույթից ունեցած հեռավորությունից։ Է. Մելիքյան

ԱԼԻՔԱՅԻՆ ԹԻՎ, ալիքի տարածման ուղղությամբ միավոր երկարության հատվածի վրա տեղավորվող ալիքների քանակ՝ ։ Սպեկտրոսկոպիայում ալիքային թիվ հաճախ անվանում են ալիքի երկարության հակադարձ մեծությունը՝ ։


ԱԼԻՔԱՅԻՆ ՀԱՎԱՍԱՐՈՒՄ, վերջավոր արագությամբ տարածվող տատանողական տարբեր պրոցեսներ նկարագրող մասնակի ածանցյալներով դիֆերենցիալ հավասարում։ Օրինակ, լարի տատանումը նկարագրվում է՝

ալիքային հավասարումով ( հաստատուն է և կախված է լարի ձգվածությունից և խտությունից)։ Ալիքային հավասարումը երկչափ և եռաչափ միջավայրերի համար համապատասխանաբար կլինի՝

և

Ալիքային հավասարման լուծումը կախված է սկգբնական պայմաններից (–ի և –ի արժեքներից, երբ ) և եզրային պայմաններից (ալիքային հավասարման ուսումնասիրման տիրույթի եզրում ֆունկցիայի կամ նրա ածանցյալների արժեքից)։


ԱԼԻՔԱՅԻՆ ՄԵԽԱՆԻԿԱ, տես Քվանտային մեխանիկա։


ԱԼԻՔԱՅԻՆ ՓԱԹԵԹ քվանտային մեխանիկայում, տարածության սահմանափակ տիրույթում տեղափակված ալիքային դաշտ։ Իրական ալիքային դաշտերը սահմանափակ են թե՛ տարածության, թե՛ ժամանակի մեջ։ Բնության մեջ պատահում են նաև համեմատաբար փոքր տարածական չափերի ալիքային դաշտեր, որոնք կոչվում են ալիքային փաթեթներ։ Ալիքային փաթեթը կարելի է ներկայացնել որպես նույն ուղղությամբ տարածվող անթիվ մոնոքրոմատիկ ալիքների վերադրում։ Ալիքային փաթեթը բնորոշվում է այնպիսի ալիքային ֆունկցիայով, որին համապատասխանող վիճակում (մասնիկը տեղափակված է ծավալի որոշակի տարրում) մասնիկի թե կոորդինատները և թե իմպուլսները չունեն ճշգրիտ արժեքներ (տես Անորոշությունների առնչություններ)։ Ալիքային փաթեթի կենտրոնը շարժվում է այնպես, ինչպես համապատասխան դասական մասնիկը։ Վակուումում մասնիկի վիճակը պատկերող փաթեթը կազմող աոանձին մոնոքրոմատիկ ալիքները տարածվում են տարբեր փուլային արագությամբ, որի հետևանքով ալիքային փաթեթը ժամանակի ընթացքում ճապաղվում է տարածության մեջ։ Էլեկտրամագնիսական ալիքներից կազմված փաթեթը ճապաղվում է միայն անհամասեռ միջավայրում։

Գրկ. Բլոխինցև Դ. Ի., Քվանտային մեխանիկայի հիմունքները, Ե., 1968։ Սահակյան Գ. Ս., Չուբարյան Է. Վ., Քվանտային մեխանիկա, Ե., 1972։ Գ. Սահակյան


ԱԼԻՔԱՅԻՆ ՖՈՒՆԿՑԻԱ քվանտային մեխանիկայում, միկրոաշխարհում համակարգերի վիճակը նկարագրող ֆունկցիա։ Սովորաբար նշանակվում է տառով։ Պարզագույն համակարգը միկրոմասնիկն է, որի վիճակը դասական մեխանիկայում տրվում է կոորդիատներով և իմպուլսներով։ Միկրոաշխարհում մասնիկն օժտված է կորպուսկուլ–ալիքային հատկություններով, հետևաբար չի կարող միաժամանակ ունենալ ճշգրիտ կոորդինատներ և իմպուլսներ։ Այդպիսով հետագծի գաղափարը կորցնում է իր իմաստը (տես Անորոշությունների առնչություններ

Այս յուրահատուկ իրադրությունը կատարյալ ձևով իր մեջ ամփոփում է ֆունկցիան ( ժամանակն է), որը տալիս է միկրոաշխարհի երևույթների նկարագրությունը։ ֆիզիկական մեծություն չէ. կոմպլեքս ֆունկցիա է, իսկ ՝ ծավալի տարրում մասնիկի գտնվելու հավանականությունն է։ Գոյություն ունեն որոշակի դիֆերենցիալ հավասարումներ (օրինակ՝ Շրեդինգերի հավասարումը), որոնցով –ն է որոշվում։ Տես նաև Քվանտային մեխանիկա։

Գրկ. Տես Ալիքային փաթեթ հոդվածի գրականությունը։ Գ. Սահակյան


ԱԼԻՔԱՉԱՓ, ռադիոալիքների երկարությունը կամ հաճախականությունը չափելու սարք։ Բաժանվում են ռեզոնանսային և հետերոդինային ալիքաչափերի։ Ռեզոնանսային ալիքաչափի աշխատանքի սկզբունքը հիմնված է չափման ենթակա աղբյուրի հետ կապված տատանողական համակարգում ռեզոնանսի պահը սևեռելու վրա։ Հիմնական մասերն են՝ լարքի օրգան ունեցող տատանողական համակարգը, կապի տարրը և ռեզոնանսի ինդիկատորը։ Ռեզոնանսային ալիքաչափի ճշգրտությունը կախված է արտաքին պայմաններից (ջերմաստիճան, խոնավություն), սանդղակի աստիճանավորման ճշտությունից և, գլխավորապես, ինդիկատորային սարքի զգայնությունից ու տատանողական համակարգի ռեզոնանսային կորի թեքությունից։ Ռեզոնանսային ալիքաչափով կարելի է չափել 0,005–11200 Մհց հաճախականության ալիքներ, ընդ որում չափման ճշգրտությունը կազմում է 0,1–0,01%։ Հետերոդինային ալիքաչափի աշխատանքի սկզբունքը հիմնված է չափվող և նմուշային (բարձր կայունության) հաճախականությունների տատանումների համեմատության վրա։ Կազմված է հաճախականության աստիճանավորված գեներատորից, խառնիչից և ինդիկատորից։ Չափման ճշգրտությունը կախված է հետերոդինից և կազմում է 0,01–0,0001%։ Կարելի է չափել 0,125–11500 Մհց հաճախականության ալիքներ (տես նաև ՀաճախաչափՎ. Սանամյան


ԱԼԻՔԱՏԱՐ, ռադիոալիքատար, սնամեջ կամ դիէլեկտրիկով լցված հաղորդիչ խողովակ (սովորաբար ուղղանկյուն կամ կլոր կտրվածքով), ծառայում է գերբարձր հաճախականության էլեկտրամագնիսական ալիքների ուղղորդված հաղորդման համար։ Ալիքատարը կոաքսիալ մալուխից ավելի կիրառական է, ներքին հաղորդիչ չունի, նույն արտաքին չափերի և ալիքի երկարության դեպքում կորուստներն ավելի քիչ են։ Ալիքաչափի պարագիծը պետք է մեծ լինի հաղորդվող ալիքի երկարությունից, այդ պատճառով ալիքաչափը օգտագործվում է բավական կարճ (10 սմ–ից կարճ) ալիքների համար։ Եթե ազատ տարածությունում էլեկտրամագնիսական ալիքները միայն լայնական են, ապա ալիքաչափում կարող են առաջանալ մագնիսական կամ էլեկտրական դաշտի երկայնական բաղադրիչներ ևս, որոնք պայմանավորում են տվյալ ալիքաչափի մեջ տարածվող ալիքների տիպերը։ Այդ իմաստով տարբերվում են լայնական–մագնիսական կամ ալիքներ (որտեղ էլեկտրական դաշտի բաղադրիչը երկայնական է) և լայնական–էլեկտրական կամ ալիքներ (որտեղ մագնիսական դաշտի բաղադրիչը երկայնական է)։ Ալիքի յուրաքանչյուր տիպին համապատասխանում է էլեկտրական և մագնիսական դաշտերի ուրույն բաշխմամբ բնորոշվող տատանումների «տեսակների» մեծ բազմազանություն։ Ի տարբերություն ձայնային ալիքների, որոնց տարածման համար խողովակի կտրվածքի ձևը և չափերն էական նշանակություն չունեն, ալիքաչափում էլեկտրամագնիսական ալիքների հաղորդման դեպքում տրված ձևի և չափերի կտրվածքի համար գոյություն ունի որոշակի «սահմանային» կամ «կրիտիկական» ալիք, որից ավելի երկար ալիքները տվյալ ալիքաչափում տարածվել չեն կարող։

Գրկ. Харкевич А. А., Основы радиотехники, М., 1963. Ռ. Ղազարյան


ԱԼԻՔԻ ԵՐԿԱՐՈՒԹՅՈՒՆ, ալիքի միատեսակ փուլերում տատանվող 2 հարևան կետերի (օրինակ՝ 2 հարևան «ցցվածքների») միջև եղած հեռավորությունը։ Ալիքի երկարությունը տատանման հաճախականության () և ալիքի տարածման արագության () հետ կապված է առնչությամբ։