Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/304

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գարնանային, ամառային, երբեմն նաև աշնանային Վարը պետք է զուգակցվեն տափանումով (գոլորշացման ժամանակ խոնավության կորուստները նվազեցնելու նպատակով)։ Տարածված է Վարագի գործային ձևը․ նախապես դաշտը բաժանում են առանձին շերտերի՝ գործերի (լայնությունը՝ 40– 50-ից մինչե 100–140 t/), ապա վարում են երկու եղանակով, կույտավար, երբ աշխատանքն սկսում են գործի մեջտեղից և շրջադարձ կատարելով դեպի աջ, վարելով մոտենում են գործի եզրին։ Այս դեպքում գործի մեջտեղում երկայնական ուղղությամբ գոյանում է Փոքր թումբ։ նաղարակավարի դեպքում Վարագները սկսում են գործի եզրից և անընդհատ շրջադարձ կատարելով դեպի ձախ, մոտենում են գործի կենտրոնին, որտեղ առաջացող վերջին ակոսը կոչվում է լաղարակ։ Դաշտի մակերեսի համահավասարության պահպանման համար, անհրաժեշտ է տվյալ գործում մեկ տարի կատարել կույտավար, հաջորդ տարին՝ լաղարակավար։

Տձև, անկանոն եզրագիծ ունեցող դաշտերում կիրառվում է ձևավոր կամ շրջանաձև (շրջաձև)Վարագ։ Կիրառվում է նաև հարթ Վարագ, որի դեպքում անհրաժեշտ չեն շրջադարձային շերտերը։ Այս եղանակը կիրառվում է թեք դաշտերում։ Ագրոնոմիական կարևոր նշանակություն ունի Վարագի ուղղությունը։ Եթե անհրաժեշտ է պահել անձրևաջրերի և ձնհալի ջրերի հոսքը կամ կանխել հոդատարումը, նպատակահարմար է վարել լանջի լայնքով։ Թեթև հողերը ուժեղ քամիների առկայության դեպքում վարում են քամիների գերակշռող ուղղությանն ուղղահայաց ուղղությամբ։ Վարագի որակը պայմանավորված է հողի ֆիզիկամեխանիկական, ագրոֆիզիկական ու տեխնոլոգիական հատկություններով՝ կապակցականությամբ, կպչողունակոլթյամբ։ Վարագի որակը կախված է նաև հողի խոնավության աստիճանից։ Ծանր մեխանիկական կազմ ունեցող հողերը լավ են վարվում իրենց խոնավունակության 50–60%-ի, իսկ ավազային թեթև հողերը՝ 40–70%-ի դեպքում։ Լավորակ Վ․ ստանալու համար պետք է այն կատարել հողի ֆիզիկ, հասունության (քեշ) վիճակում։ Ն․ Կարապետյան

Վարագ, հայկական հեթանոսական տոմարի ամիսների 29-րդ օրվա անունը, կապվում է Վարագա լեռան անվան հետ։ Վարագ», պատմ․, ազգագրական, գրական կիսամյա (1953–73-ին՝ եռամսյա) տեղեկատու հանդես։ Տամավասպուրականի հայրենակցական միության հրատարակություն։ Լույս է տեսնում 1953-ից։ Տպագրվել է Բոստոնում, Բեյրութում, Ֆրեգնոյում, 1980-ից՝ Դլենդեյլում (Կալիֆոռնիա)։ Խմբագիրներ՝ Գ․ Ֆրոյան, Ա․ Թերլեմեզյան, Վ․ Փափագյան, Խ․ Թյությունճյան, Վ․ Ավեւոիսյան, Գ․ Դրիգորյան, Շնորհունի (1980-ից)։ Լուսաբանում է հայրենակցական միության և նրա մասնաճյուղերի գործունեությունը։ Պատմում է Վանի 1915-ի հերոսամարտի մասին, անդրադառնում սփյուռքի վասպուրա– կանցիներին հուզող խնդիրներին։ Տպագրում է Վասպուրականի, Մոկքի, Տարոնի տեղագրության, ազգագրության, բանահյուսության վերաբերյալ հոդվածներ։ Դրական–բանասիրական բաժնում ներկայացնում է սփյուռքի և հայ սովետական գրողների ու գրականագետների ստեղծագործությունները։ «Վարագ» որոշակի տեղ է հատկացնում նաև Սովետական Հայաստանի տնտեսական, գիտական, մշակութային կյանքին։ Ունի (1971-ից) անգլերեն բաժին։

Վարագա լեռ, գմբեթաձև լեռնազանգված Վասպուրականի բարձրավանդակում, Վանա լճից 10 կմ արևելք․։ Բարձրությունը 3250 մ է, լանջերը զառիթափ են, աստիճանաձև։ Կազմված է վերին կավճի նստվածքային ապարներից։ Արտահայտված է բարձունքային գոտիականությունը։ Բնորոշ են լեռնատափաստանները և ալպյան մարգագետինները։ Վարագա լեռան վրա կան պատմական հուշարձաններ, որոնցից նշանավոր է եղել Վարագա վանքը (IX–X դդ․)4 իր կից դպրոցով ու մատենադարանով։

Վարագավան, գյուղ Հայկ․ ՍՍՀ Շամշադինի շրջանում, Հախում գետի ափին, շրջկենտրոնից 11 կս հս–արմ․։ Ծխախոտագործական–անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև պտղաբուծությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների և բանջարեղենի մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, կինո, մսուր–մանկապարտեզ, բուժկայան։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են եկեղեցիներ (Նոր Վարագավանք– Ս․ Աստվածածին, 1237 և Անապատ, 1198), Դավիթ իշխանի մատուռ–դամբարանը (XIII դ․), գյուղատեղի, գերեզմանոցներ։

Վարագավանք, Վարագա վանք, միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոն, և մշակութային կենտրոն, Վան քաղաքից հարավ–արևելք, Վարագ լեռան արևմտյան լանջին։ Հիմնադրվել է VII դ․։ Վանական համալիրը բաղկացած է վեց եկեղեցուց, գավթից, նախասրահից, օժանդակ շինություններից։ Պահպանված ամենահին շենքը հուշարձանախմբի հվ․ կողմում գտնվող Ս․ Սովփա եկեղեցին է (ճդ․), որը կոչվում է նաև Բերդավոր (ուշ միջնադարում վերակառուցվել է ամրոցի)։ Նրա արմ․ պատին կա Վասպուրականի Սենեքերիմ թագավորի կնոջ, Գագիկ Բագրատունու դուստր Խուշուշի 981 թ․ արձանագրությունը։ Եկեղեցին շինված է սրբատաշ ավազաքարից և ունի գմբեթավոր դահլիճի հորինվածք՝ մեկ զույգ որմնամույթերով, արլ․ կիսաշրջանաձև խորանով, որի երկու կողմում ուղղանկյուն ավանդատներ են։ Բեմը լուսավորվում է արևելյան ճակատի զույգ լուսամուտներով։ Այժմ պահպանվել է շինության միայն արլ․ հատվածը։ Հյուսիսիցից կից է Ս․ Հովհաննես կամ Քառասուն աբեղա եկեղեցին (X դ․), որը եռախորան է, զույգ լուսամուտով, բեմի աբսիդի երկու կողմում ավանդատներով։ Արևմտյան․ խաչաթևը երկայնական պատերում ունի բավական խոր խորշեր։ Դմբեթատակ քառակուսուց անցումը դեպի գմբեթի գլանաձև թմբուկը իրականացված է տրոմպների միջոցով։ Պատերը շարված են սրբատաշ քարից, իսկ ծածկը և գմբեթը՝ աղյուսից։ 2,5 մ դեպի հս․ կանգուն է վանքի գլխավոր՝ Ս․ Աստվածածին եկեղեցին (XI դ․), որը հիմնականում կրկնում է Ավանի տաճարի հորինվածքը՝ քառախորան, 3/4 շրջանի հատակագծով խորշերով, անկյուններում ավանդատներով՝ ներառված արտաքին պատերի ուղղանկյուն պարագծի մեջ։ Արևմտյան․ ավանդատները, ի տարբերություն նմանատիպ մյուս հուշարձանների, մուտք ունեն ոչ թե անկյունաձև տեղավորված խորշերից, այլ արմ․ խորանից։ Եկեղեցու պատերը քարից են, իսկ ծածկը և գմբեթը՝ աղյուսից (այժմ՝ քանդված)։ Դմբեթատակ քառակուսու կամարները եռակենտրոն են (հավանաբար գմբեթի հետ միասին 1648-ի վերանորոգման արդյունք են)։ Ս․ Աստվածածին եկեղեցուն հյուսիսից կից է գմբեթավոր դահլիճի հորինվածքով Ս․ Նշան եկեղեցին (XI դ․), իսկ արևմուտքից՝ գավիթը, որն ըստ արձանագրության 1648-ին կառուցել է ճարտարապետ Տիրաաուրը։ Գավիթը XIX դ․ օգտագործվել է որպես եկեղեցի, որի պատճառով կոչվել է Ս․ Գևորգ։ Շինված․ է սրբատաշ քարից, ունի քառակուսի հատակագծով, չորս սյուներով կենտրոնակազմ հորինվածք, որոնց և ութ որմնամույթերի միջև ձգվող սլաքաձև կամարները ինտերիերը բաժանում են ինը հավասար հատվածի։