Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/711

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

ու ծրագրերը որոշվում են կրթության մինիստրության հրահանգներով։ Ֆ–ի տա– րածքը բաժանված է 23 ակադեմիաների (ուս․ օկրուգների), որոնցից յուրաքանչ– յուրում ընդգրկված է մի քանի դեպար– տամենտ։ Ակադեմիան ղեկավարում է ռեկտորը, դեպարտամենտը՝ լուսավորու– թյան գերատեսչության բարձրագույն աստիճանավորը՝ ակադեմիայի տեսուչը։ Պետ․ դպրոցը եկեղեցուց անջատ է, մաս– նավոր դպրոցների մեծ մասը գտնվում է կաթոլիկ եկեղեցու հսկողության ներքո։ Նախադպրոցական դաստիարակությու– նը (2–5 տարեկաններ) իրականացվում է, այսպես կոչված, մայրական դպրոց– ներում և տարրական դպրոցներին կից դասարաններում։ Պարտադիր կրթությու– նը (1967-ից 10-ամյա) 6 տարեկանից է։ Ուսման աոաջին 5 տարին տարրական շրջանն է և համընդհանուր։ Այնուհետև հաջորդում է միջնակարգ կրթության 4- ամյա առաջին շրջանը (ուսման 6–9 տա– րիներ՝ այսպես կոչված, հանրակրթական կոլեժներում և լիցեյներում, դպրոցական կողմնորոշման առաջին փուլ)։ Միջնա– կարգ կրթության երկրորդ շրջանն ունի 2 ուղղություն, կարճատև՝ թերի միջնա– կարգ (երկամյա պրոֆտեխ․ կրթություն, պատրաստում է միջին որակավորման բանվորներ) և երկարատև՝ հանրակրթա– կան լիցեյների բարձր դասարաններ (ուս– ման 10–12 տարիներ) և 3–4-ամյա միջ– նակարգ մասնագիտական ուս․ հաստա– տություններ (մանկավարժ․, առևտր․ և այլ ուսումնարաններ)։ Ֆրանսիայի ազգային կրթության մի– նիստրության 1983-ի որոշմամբ հայոց լե– զուն և հայ մշակույթը աշակերտների ցանկությամբ դասավանդվում է ֆրանս․ մի շարք տարրական և միջնակարգ դըպ– րոցներում։ Բարձրագույն կրթություն են տալիս համալսարանները (ուսանողության 90%–ը) և բարձրագույն դպրոցները։ Ուս– ման տևողությունը բժշկ․ ֆակուլտետնե– րում 6 տարի է, դեղագործականում՝ 5, մյուսներում՝ 3 – 4։ 1960-ական թթ․ կե– սերին համալսարաններին կից ստեղծվել են նեղ մասնագիտությունների գծով կադ– րեր պատրաստող երկամյա տեխնոլոգ, ինստ–ներ։ Ֆ–ում խոշորագույնը Փարիզի համալսարանն է։ Համալսարաններից բացի գործում են նաև մասնագիտացված բարձրագույն դըպ– րոցներ (ինժեներ․, ագրոնոմիական, առևտր․ ևն), ուր ընդունելությունը կա– տարվում է մրցույթային քննություննե– րով՝ մասնագիտական առարկաներից։ Ֆ–ի բարձրագույն դպրոցներից առավել հայտնի և արտոնյալ են, այսպես կոչված, Մեծ դպրոցները (օրինակ՝ Բարձրագույն նորմալ, Բարձրագույն գործնական, Բարձ– րագույն լեռնային, ժամանակակից արլ․ լեզուների ազգային ևն)։ Ակադեմիական մակարդակով և սոցիալ․ հեղինակությամբ սրանք վեր են դասվում համալսարաննե– րից» քանի որ ճանապարհ են հարթում դեպի տնտ․, ֆինանս, կամ քաղ․ կառավա– րող շրջանները։ Ֆ–ի լուսավորության հա– մակարգում առանձնահատուկ տեղ է գրա– վում Կոլեժ դը Ֆրանսը (Ֆ–ի հնագույն ԳՀ և ուս․ կենտրոններից, հիմնվել է XVI դ․)։

Գրադարաններ։ խոշորագույններն են․ Ազգային, Ֆրանսիայի ինստ–ի, Մորբոնի, Սենա–ժենեվևի, Արսենալի ևն՝ բոլորը Փարիզում։ Նշանավոր է նաև Ազգային և համալսարանական գրադարանը Ստրասբուրում։ Խոշոր թանգարանները գտնվում են Փարիզում (տես Փարիզ հոդվածում)։

XI. Գիտությունը և գիտական հիմնարկները

1․ Բնական և տեխնիկական գիտությունները։

Բնագիտությունը և տեխնիկան մինչև XVII դ․։ Միջին դարերում անտիկ գիտ․ ժառանգության, արաբ, և հնդ․ աղբյուրների ուսումնասիրության կենտրոնը Կառլոս Մեծի պալատին կից «ակադեմիան» էր։ X–XII դդ․ Ֆ–ում զարգացան լեռնային գործը, շինարարությունը (տես Գոթական ոճ), տարբեր արհեստներ։

XII – XV դդ․ Ֆ–ում գիտության հետագա զարգացոււքը կապված էր համալսարաննե– րի (Փարիզ՝ 1215, Թուլուզ՝ 1229, Գրենոբլ՝ 1339, Մարսել՝ 1409, Դոլ՝ 1422, Պուատիե՝ 1432, Կան՝ 1432 են) գործունեության հետ։ 1530-ին կազմակերպվեց թագավոր, կո– լեգիան (հետագայում՝ Կոլեժ դը Ֆրանս)։ Բնական և տեխնիկական գիտություն– ները XVII դարից մինչե XVIII դ․ վերջը; XVII դ․ ֆրանս․ և եվրոպ․ գիտության զար– գացման համար կարևոր նշանակություն է ունեցել Ռ․ Դեկարտի, Պ․ Գասենդիի, Բ․ Պասկալի բազմակողմանի գործունեու– թյունը։ Դեկարտի առաջարկած փոփոխա– կան մեծություն հասկացությունը Ֆ․ էն– գելսը գնահատել է որպես շրջադարձա– յին կետ մաթեմատիկայում (է ն գ և լ ս Ֆ․, Բնության դիալեկտիկա, 1969, էջ 266)։ Պասկալի և Պ․ Ֆերմայի աշխատություն– ներում դրվել է հավանականությունների տեսության, դիֆերենցիալ և ինտեգրալ հաշիվների հիմքը։ ժ․ Դեզարգը և Պաս– կալը մշակեցին պրոյեկտիվ և գծագրա– կան երկրաչափության հիմունքները։ 1642-ին Պասկալը ստեղծել է գումարող առաջին մեքենան։ Ֆիզիկայի բնագավառում Դեկարտը բացահայտել է ոչ առաձգական մարմիննե– րի հարվածի դեպքում շարժման քանակի պահպանման օրենքը, մատնանշել շարժ– ման ու հանգստի հարաբերականությու– նը, ձևակերպել ազդեցության ու հակազ– դեցության ընդհանուր օրենքը, հիմնա– վորել լուսային ճառագայթների բեկման օրենքը։ Տիեզերածնության մեջ նա մշա– կել է ուսմունք արեգակնային համակար– գի զարգացման բնական ընթացքի մասին ևն։ ՜ Պասկալը փորձով ապացուցել է մթնո– լորտային ճնշման գոյությունը (1648), հայտնագործել հիդրոստատիկայի օրենք– ները։ Ֆերման հաստատել է (մոտ 1660) երկրաչափական օպտիկայի հիմնական սկզբունքները։ Գէսսենդին պրոպագան– դել է ատոմիստական տեսությունը և կա– տարել աստղագիտական դիտումներ։ XVII դ․ 30-ական թթ․ Մ․ Մերսենը և Գա– սենդին կատարել են օդում ձայնի տարած– ման արագությունը չափելու առաջին փոր– ձերը։ 1609-ին Ս․ Շամպլենը Հս․ Ամերիկա– յում հայտնաբերել է Հս․ Ապալաչները, իսկ 1615–1648-ին՝ Է․ Բրյուլեի և ուրիշ– ների հետ հայտնաբերել և հետազոտեւ են Մեծ լճերը։ ժ․ Տավերնիեի ղեկավարու– թյամբ կատարվել են գիտարշավներ (1636–1663) դեպի Մերձավոր Արևելք և Հնդկաստան, Արմ․ Ասիա ևն։ 1665-ին լույս է տեսել առաջին գիտ․ ամսագիրը։ 1666-ին հիմնադրվել է Փարիզի ԳԱ, որի առաջին նախագահն էր նիդերլանդներից հրավիրված Ք․ Հյուգենսը։ 1675-ին 0․ Ռյոմերը աստղագիտ․ դի– տումների հիման վրա որոշել է լույսի տա– րածման արագությունը, Է․ Մարիոտը Ռ․ Բոյլից անկախ բացահայտել է գազա– յին օրենքներից մեկը, իրականացրել հիդրոդինամիկայի վերաբերյալ բազմա– թիվ փորձեր։ Փարիզի ԳԱ օրինակով ակադեմիաներ են ստեղծվել Նիմում (1682), Լիոնում (1700), Բորդոյում (1712), Դիժոնում (1740), Թուլուղում (1729) և այլ քաղաք– ներում։ Ֆրանսիայի լավագույն գիտ․ ուժե– րի համագործակցման արդյունք էր «Գի– տությունների, արվեստների և արհեստ– ների հանրագիտարան կամ բացատրա– կան բառարան»–ը։ XVIII դ․ մաթեմատիկայի զարգացմանը մեծապես նպաստել են ժ․ Լ․ ղ Արսմբերի, ժ․ Լագրանժի, Պ․ Լապլասի, Ա․ Լեժանդ– րի և այլոց աշխատանքները։ ժ․ Լ․ դ’Ալամ– բերը սահմանների տեսության միջոցով հիմնավորել է անվերջ փոքրերի հաշիվը։ Լագրանժը և Լապլասը զարգացրել են ցանկացած կարգի գծային դիֆերենցիալ հավասարումների ընդհանուր տեսությու– նը։ 1743-ին դ’Ալամբերը ձևակերպել Է դինամիկայի սկզբնական դրույթները։ Շ․ Դյուֆեն 1733–34-ին հայտնաբերել է եր– կու տեսակի Էլեկտրական լիցքերի գոյու– թյունը։ Շ․ Կուլոնը հաստատել է Էլեկ– տրաստատիկական փոխազդեցության ու– ժի որոշման օրենքը։ է․ ժոֆրուան կազմել է քիմ, խնամա– կցության աոաջին աղյուսակը (1718)։ Նոլեն նկարագրել է հեղուկների դիֆու– զիան (1748)։ Քիմիայի վերափոխման մեջ կարևոր գործոն էր Լավուազիեի, Կ․ Բեր– թոլեի, Լ․ Գիթոն դը Մորվոյի և Ա․ Ֆուր– կրուայի 1782–87-ի քիմ․ անվանակարգի (նոմենկլատուրա) ռեֆորմը։ Երկրաբանության, հանքաբանության և բյուրեղագիտության բնագավառում էա– կան նշանակություն ունեցավ Ալպերի միներալների և ապարների հետազոտու– մը (1776-ին սկսել էր Դ․ Դոլոմյոն՝ դոլո– միտ հայտնաբերողը)։ 1778-ին ժ․ Բ․ Լամարկը կազմել է «Ֆրանսիայի ֆլորան»։ XVIII դ․ ձևավոր– վել են բժշկության տարբեր բնագավառ– ների դպրոցներ (վիրաբուժության, ման– կաբարձության, դեղաբանության, ստո– մատոլոգիայի ևն)։ Տեխնիկայի բնագա– վառում կատարվել են կարևոր հայտնա– գործություններ․ ստեղծվել են Ն․ Կյունյո– յի շոգեշարժիչով առաջին սայլակառքը (1769), գետային անվային շոգենավերը։ Ստեղծվել են տարբեր ավտոմատներ և մեխ․ հարմարանքներ։ ժ․ և է․ Մոնգոլ– ֆիեի 1783-ին օդապարիկով կատա–