Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/716

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

Ֆ–ի կոմկուսի հրատարակություններն են․ <3ումանիտե>, «Ցումանիտե–դիմանշ» («Ь’Нитапкё Dimanche», 1948-ից), «Ռե– վոլյուսիոն> («Revolution», Փարիզ, 1980-ից, շաբաթաթերթ), «Մարսելյեզ» («La Marseillaise», Սարսել, 1944-ից, օրա– թերթ), «Ավանգարդ» («L’Avant-Guarde», 1968-ից, Փարիզ, երիտասարդական ամսագիր)։
Ռադիո– և հեռուստատեսային հաղոր– դումները մինչև 1975-ը գտնվում էին «Ֆրանս, ռադիոհաղորդումների և հեռուս– տատեսության վարչության» (ՕՐՏՖ, ըս– աեղծվել է 1939-ին) տնօրինության ներքո։ 1975-ին նրա Փոխարեն ստեղծվել են «Ռադիո–ֆրանս», «Ֆրանս, հեռուստատե– սային ընկերություն ՏՖ–1», «Անտեն–2» և «Ֆրանս, ռեգիոնալ հեռուստատեսու– թյուն ՏՖ–3» ազգային ընկերությունները (յուրաքանչյուրն հեռարձակման իր ալի– քով)։ Արտասահմանի համար ռադիոհա– ղորդումներ տրվում են 5 լեզվով։
Հեռագրական գործակալությունները․ Ֆրանս պրես և Յունիոն ֆրանսեզ դ'էնֆորմասիոն (Union Française d'Information, ՖԿԿ–ի ինֆորմացիոն գործակալություն, հիմն, է 1948-ին, գտնվում է Փարիզում)։

XIII. Գրականությունը

ժամանակակից Ֆ–ի տարածքում գոյություն է ունեցել մի քանի գրկ․, որոնք հաճախ Փոխադարձ կապի մեջ են եղել։ Առավել վաղ գրկ․ կելտերինն է (գալլեր), որոնց երգերն ու ասքերը չեն պահպանվել․ դրա ճյուղն է դարձել Բրետոնական գրականությունը։ Հվ–ում, X դարից սկսած, զարգացել է պրովանսական գրականությունը։ Կատալոնական գրկ․ (Ռուսիլիոնում) ռեգիոնալ շրջանակներից դուրս չի եկել։ Ընդհուպ մինչև XVIII դ․ Ֆ–ում զգալի գրկ․ է եղել լատ–ով։ Միջնադարյան բանահյուսությունը սկզբնավորվել է IX դ․, գրկ–յան առա– ջին գրավոր հուշարձանները պատկա– նում են IX դ․ 2-րդ կեսին։ X–XI դդ․ առաջացել են առաջին էպիկական պոեմ– ները՝ ժեստերը։ Կառլոս Մեծի և նրա զի– նակիցների անվան հետ է կապված <Երգ Ռոչանդի մասին» շարքը։ ժող․ ավան– դությունների առաջին չաՓածո մշակում– ները պատկանում են Վասին (մոտ 1100– 1174-ից հետո), բայց «բրետոնական» շար– քի ասպետական չափածո վեպի ստեղծո– ղը եղել է Կրետիեն դը Տրուան (մոտ 1130 –մոտ 1191)։ XII դ․ վերջին քառոր– դում երևան են եկել Տրիստանի և Իզոլդա– յի ավանդազրույցները և երկու պատանի հերոսների անձնուրաց սիրո մասին պատ– մող վեպերը՝ «Ֆլուարը և Բլանշեֆլորը», «Օկասենը և Նիկոլետը»։ Միջնադարյան պալատական նովելի առավել նշանակա– լի նմուշներ են Մարիա Ֆրանսիացու ստեղծագործությունները (XII դ․ վերջ)։ Պալատական–ասպետական իդեալները XIII դ․ այլաբանական մեկնություն գտան Գիյոմ դը Լորիսի «Վարդի սիրավեպ»-ում։ Նրա պոեմը մոտ 1270-ին շարունակել է ժան դը Մյոնը։ XII դ․ ծնունդ է առել պատմագրությու– նը։ Նույն դարում ձևավորվել է նաև թատրոնը, առանձնանալով պատարագի դրամայից։ Առաջին պիեսները (տես Մի– րաքւ) առավելապես նվիրված էին կրոն, թեմաներին։ Կատակերգական թատրոնը ստեղծել է Ադամ դը լա Ալեմը (մոտ 1240 – մոտ 1286)։ Կրոնաէթիկական խնդիրները լուծվում էին մորաւիտեում և XV դ․ միս– տերիաներում։ Ֆրանս, գրկ–յան երգիծական գիծը ներ– կայացված է չափածո վիպակներով (XII դ․ վերջ) և կենդանական վեպով («Աղվեսա– գիրք», XII դ․ կես –XIII դ․ կես)։ XIV– XV դդ․ անցումային շրջան են Ֆ–ի գրկ–յան համար։ XV դ․ վերջին Ֆ․ թևակոխում է Վերա– ծննդի շրջանը։ Ֆ–ում Վերածննդի գրկ–յան առավել ցայտուն ներկայացուցիչն է Ֆ․ Ռաբլեն (մոտ 1494–1553)։ Ռաբլեին մոտ է երգիծաբան բանաստեղծ Կ․ Մարոյի (1496–1544) ստեղծագործությունը։ Պլա– տոնիզմով է հատկանշված Մարգարիտ Նտվարացու (1492–1549) քնարերգությու– նը։ XVI դ․ կեսերին ֆրանս․ պոեզիայի ու դրամայի ռեֆորմ ձեռնարկեցին վՊչեադա– յի> բանաստեղծներ Պ․ դը Ռոնսարը (1524-85), Ժ․ Գյու Բելլեն (1522-60), Ռ․ Բելլոն (1528–77), է․ ժոդելը (1532– 1573) և ուրիշներ։ «Պլեադան» խորացրեց պոեզիայի հումանիստ, բովանդակությու– նը, այն հարստացրեց նոր ձևերով, նպաս– տեց ազգային գրական լեզվի ձևավոր– մանը։ Վերածննդի ավանդույթները շարունա– կում է Մ․ դը Մոնտենը (1533–92)։ Կլա– սիցիստ․ պոեզիայի ձևավորումը կապված է Ֆ․ Մալերբի (1555–1628) և Մ․ Ռենիեի (1573–1613) գործունեության հետ։ Գրկ–յան մեջ ռեալիստ, միտումները շատ բանով հիմնվում էին Պ․ Գասենդիի (1592–1655) ռեալիստ, և էպիկուրյան ուս– մունքի վրա։ Նրա փիլ–յան հետ է կապված այսպես կոչված լիբերտիններ (այսինքն՝ «ազատախոհներ») Տ․ դը Վիոյի (1590– 1626), Մ․ Ա․ Սենտ–Ամանի (1594–1661) և Ս․ Սիրանո դը Բերժըրակի (1619–55) գործունեությունը, որոնց հարում էր նաև Շ․ Սորելը։ Կլասիցիստ, կատակերգության հիմնա– դիրն ու ամենանշանավոր ներկայացու– ցիչն է Մոլիերը (1622–73), որն իր «Տար– տյուֆ» (1664), «Միզանթրոպ» (1666), «ժլատը» (1668) գործերում ստեղծել է ընդհանրացնող մեծ ուժի հոգեբանական ու սոցիալ․ տիպեր։ Ազնվականության արատները նույնպես հանձին նրա գտել են սուր քննադատին («Դոն ժուան», 1665)։ Մարդու բնավորության ու հոգեբանու– թյան և բարքերի երգիծական պատկերի նկատմամբ հետաքրքրությունը հատուկ է բարոյախոս արձակագիրներ Ֆ․ դը Լա– րոշֆուկոյին (1613–80), Բ, Պասկալին (1623–62) և ժ․ դը Լաբրյույերին (1645– 1696), վիպասանուհի Մ․ Լաֆայեթին (1634–93), բանաստեղծ Ն․ Բուալոյին (1636–1711) և առակագիր ժ․ Լաֆոնթե– նին (1621–95)։ XVII դ․ 2-րդ կեսին կլասիցիզմը մնում է առաջատար ուղղություն, թափանցելով նամակաձև արձակի, հուշագրության, եկեղեց․ պերճախոսության մեջ։ Բայց դրան զուգընթաց գոյություն ունեն նաև կենցաղային վեպեր։ XVII դ․ 2-րդ կեսին կլասիցիզմը նոր գծեր է ձեռք բերում․ այն դարձյալ շաղկապվում է ճշգրտության հետ (Ֆ․ Կինո), դրսևորում է նախալուսա– վորական գծեր։ ժ․ Ռասինի (1639–99) դրամատուրգիան մարմնավորեց մարդու և պետության կոնֆլիկտի ողբերգական անլուծելիությունը («Անդրոմաքե», 1668, «Բրիտաննիկ», 1670), առաջին պլանի վրա մղեց հերոսի հոգեբանությունը («Ֆեդրա», 1677)։ Արդեն XVII դ․ վերջերին ֆրանս․ մշա– կույթում աճում են լուսավորական մի– տումները (Բ․ Ֆոնտենելի «Պատգամա– խոսների պատմությունը» և այլ երկեր), բայց XVIII դ․ առաջին երեք տասնամյակ– ների էպիգոնական կլասիցիզմը արգելա– կում է Լուսավորականության զարգացու– մը։ Առաջանում է ռոկոկոյի գրկ․։ Ռոկոկո– յի խաղացկուն թեթևությունը կլասիցիզմի նորմաների հետ ձգտել է միացնել ժ․ P․ Ռուսոն (1670 կամ 1671 – 1741)։ Արձա– կի ասպարեզում (Կ․ Ա․ Վուազնոն, Ս․ Բուֆլեր և ուրիշներ) ռոկոկոյի գրկ․ միտում էր դեպի կարճ նովելն ու էրոտիկ «հեքիաթը»։ Ռոկոկոյի ձևերից լայնորեն օգտվեցին լուսավորականները (Մոնտես– քյո, Վոլտեր, Դիդրո)։ XVIII դ․ 1-ին կեսին ուժգին զարգանում են կատակերգությունն ու վեպը։ Կատա– կերգությունը հետևում է Մոլիերի ավան– դույթներին (Շ․ Դյուֆրենի, ժ․ Ֆ․ Ռեն– յար, Ֆ․ Ն․ Դետուշ, 1680–1754, Պ․ Կ․ Նիվել դը Լաշոսե, 1692–1754)։ Վեպում գերիշխում են կենցաղագրական ռեա– լիստ․ միտումները (Ա․ Ռ․ Լեսաժ, 1668– 1747, Պ․ Կ․ Մարիվո, 1688–1763, և Ա․ Ֆ․ Պրևո, 1697–1763)։ Ֆրանս, կյանքի գրո– տեսկային–երգիծական պատկերն ստեղ– ծեց Շ․ Լ․ Մոնտեսքյոն (1689–1755)։ XVIII դ․ 1-ին կեսին գրկ–յան մեջ առաջա– տար դեր է խաղում խոշորագույն երգի– ծաբան–բանաստեղծ Վոլտերը (1694– 1778)։ 1751-ից սկսում է լույս տեսնել «Հանրա– գիւոարանը>, որ հրատարակում էին Դ․ Դիդրոն (1713–1784), ժ․ Լ․ դ’Ալամ– բերը և այլ լուսավորիչներ։ Դիդրոն ստեղծեց «քաղքենիական դրամայի» ժան– րը, որտեղ նրա հետևորդներն էին Մ․ ժ․ Սեդենը (1719–97), Լ․ Ս․Մերսիեն (1740– 1814), վաղ շրջանի՝ Օ․ Կ․ Բոմարշեն (1732–99)։ Լուսավորական ռացիոնալիզմից հեռա– նալը հատկանշվեց սենտիմենտաչիզմի գրկ–յան մեջ (Ժ․-Ժ․ Ռուսոյի «Նոր էլոիզ», 1761, «էմիլ», 1762, «Խոստովանություն», 1766–69, վեպերը)։ Նախահեղավւոիւ․ տարիներին ֆրանս․ գրկ–յան մեջ սենտիմենտալիզմի կողքին առաջանում է նախառոմանտիզմը (ժ․ Կա– զոտ, 1719-92, է․ Պէսրնի, 1753-1814)։ Հեղավւոխ․ կլասիցիզմը առաջատար մեթոդն է Ֆրանս, մեծ հեղափոխության շրջանում։ Լայնորեն տարածվում են մասսայական հեղափոխ․ երգը [Կ․ ժ․ Ռուժե դը Լիլի (1760–1836) «Մար– սելյեզ»^], հրապարակախոսությունը (Ռոբեսպիեո, 1758–98, Մարաա, 1743– 1793), ակնարկը (Մերսիե, 1740-1814)։ XIX դ․ սկզբից ֆրանս․ գրկ–յան մեջ տի– րապետող ուղղություն է դառնում ռոման– տիզմը։ «Քրիստոնեության հանճարը» (1802) տրակտատում եկեղեցու հեղինա–