Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նկ. 1. հաստատուն հոսանքի գեներատոր թյունը 30–40 տոկոսով բարձր է նորմայից։ Գ, մեծ դեր ունի մարդու ժառանգականության հարցերի ուսումնասիրման, ժառանգական հիվանդությունների կանխարգելման և բուժման համար։ Գ. մեծ դեր խաղաց աշխարհի դիալեկտիկա–մատերիալիստական ճանաչման գործում։ Այն ցույց տվեց, որ կյանքի հիմնական հատկանիշը' ժառանգականությունը, հենվում է բարդ ֆիզիկա–քիմիակսւն կազմություն ունեցող քրոմոսոմային ապարատի վրա, որը ձևավորվել է էվոլյուցիայի ընթացքում։ Այսպիսով, Գ. հաստատեց, որ ժառանգականության և ժառանգական փոփոխականության մեջ գոյություն ունեցող հակասությունները, որոնք հնարավոր են մուտացիայի, ռեկոմբինացիայի, հիբրիդացման և ընտրության պրոցեսներում, հանդիսանում են էվոլյուցիայի շարժիչ ուժը։ Զարգացնելով ժառանգականության և փոփոխականության տեսությունը' սովետական գենետիկներն ամուր կանգնած են դիալեկտիկական մատերիալիզմի, մարքս–լենինյան փիլիսոփայության դիրքերում: Տայկ. ՍՍՏ–ում Գ–ի հարցերով զբաղվում են Երևանի պետական համալսարանի գենետիկայի ամբիոնում, Տայկ. ՍՍՏ ԳԱ փորձառական կենսաբանության ինստիտուտում և Գենետիկայի համամիութենական գիտա՜հետազոտական ինստիտուտի Չարենցսւվսւնի մասնաճյուղում: Գբկ. Молекулярная генетика, пер. с англ,, ч. 1, М., 1964; Мендель Г., Опыты над растительными гибридами, М., 1965; Вавилов Н. И., Избр. соч., Генетика и селекция, М., 1966; Дубинин Н. П., Глембоцкий Я. JI.Генетика популяций и селекция, М., 1967; Алиханян С. И., Современная генетика, М., 1967; Дубинин Н. П., Общая генетика, М., 1970.

ԳԵՆԵՏԻԿԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ (հուն, veveoig – ծագում), գիտություն կենդանիների վարքի զարգացման և մարդու հոգեկան կաոուցվածքի մասին։ Ուսումնասիրում է տեսակների կենսաբանական Էվոլյուցիայի (ֆիլոգենեզի) ընթացքում կենդանիների վարքի փոփոխությունները, ինչպես նաև մարդու ծագման պատմության (օնտոգենեզի) ընթացքում հոգեկանի զարգացման օրենքները։ Գ. հ––յան հիմնական բնագավառներն են մարդու և կենդանիների հոգեկան երևույթների համեմատական ուսումնասիրությունը (տես Համեմատական հոգեբանություն) և մանկան բարձր նյարդային համակարգության, վարքի և հոգեկան երևույթների օրինաչափությունների ուսումնասիրությունը (տես Մանկան հոգեբանություն)։ Գ. հ. բացատրում է ճանաչողական հոգեկան պրոցեսների (զգայություն, ըմբռնում, հիշողություն, մտածողություն, երևակայություն) ծագումն ու զարգացումը։ Նա հնարավորություն է տալիս հոգեբանական գիտությունը կառուցել գիտաբնագիտական հիմքի վրա: Գբկ« Պ ա վ լ ո վ Ի. Պ., Տատընաիր երկ., Ե., 1951։ Флейвем Дж., Генетическая психология Жана Плаже, М., 1967. Շ. Սիմոն յան

ԳԵՆԵՐԱԼ (լատ. generalis – ընդհանուր, գլխավոր), բանակի բարձր հրամկազմի զինվորական կոչում կամ աստիճան։ Գ–ի աստիճանն առաջին անգամ ընդունվել է Ֆրանսիայում XYI դ.։ ՍՍՏՄ Գերագույն սովետի նախագահության 1940-ի մայիսի 7-ի հրամանագրով սովետական բանակում սահմանվել են Գ–ի հետևյալ կոչումները. Գ–մայոր, Գ–լեյտենանտ, Գ–գնդապետ և բանակի Գ. (համազորային հրամանատարների համար)։ Զորքի բոլոր տեսակների համար գոյություն ունեն նաև Գ–մայորից մինչև Գ–գնդապետի կոչումներ, որոնք ավելացվում ևն ևամապատասխան զորատեսակների անվանը (օրիևակ' ավիացիայի Գ–մայոր)։ Տես նաև Կոչումներ զինվորական:

ԳԵՆԵՐԱԼ–ԲԱՍ (գերմ. Generalba|3< լատ. generalis – գլխավոր և բաս), հոմոֆոն–ակորդային կերտվսւծք ունեցող ստեղծագործության նոտագրված ստորին ձայնը, որին կցված են նվագակցության ակորդները նշող թվանշաններ, այստեղից Էլ երկրորդ' թվագրված բաս (իտսւլ. basso continuo) աևվանումը։ Գործածվել է XVI դ. վերջից, Իտալիայում, կլավեսինի, երգեհոնի, վինի, կիթառի և այլ նվագարանների համար։ XVIII դ. կեսերից, նվագարանային երաժշտության զարգացման, մասնավորապևս նվագակցության գեղարվեստական ինքնուրույնացման հետ իր նշանակությունը կորցրել Է, բայց մինչև այժմ էլ օգտագործվում է բայանի, ակորդեոնի և կիթառի կամ դրանց նվագակցության համար գրված պարզ, մասսայական տիպի ստեղծագործություններում, ինչպես նաև հարմոնիայի ուսուցման բնագավառում (Գ–բ–ի սկզբունքով է կազմված Ա. Արենսկու ևարմոնիայի խնդրագիրքը)։ Տնում Գ–բ. կոչվել է նաև հարմոնիայի ուսմունքն ընդհանրապես: Ռ. Աթսւյան

ԳԵՆԵՐԱԼԻՍԻՄՈՒՍ (լատ. generalissimusամենագլխավոր), զինվորական բարձրագույն կոչում։ Շնորհվում էր պատերազմի ժամանակ մի քանի բանակներ, հաճախ դաշնակից բանակներ ղեկավարող զորավարներին, երբեմն նաև թագավորական ընտանիքի անդամներին և պետ. գործիչներին' որպես պատվավոր կոչում։ Առաջին անգամ, 1569-ին ֆրանս. թագավոր Կառլոս IX-ը Գ–ի կոչում է շնորհել իր 18-ամյա եղբորը (հետագայում' Տայնրիխ III թագավոր)։ Ռուսաստանում առաջին Գ. եղել է զորապետ Ա. Շեյնը (1696)։ Գ–ի կոչման է արժանացել ռուս մեծ զորավար Ա. Սուվորովը (1799)։ ՍՍՏՄ–ում Սովետական Միության Գ–ի կոչումը մտցվել է ՍՍՏՄ Գերագույն սովետի Նախագահության 1945-ի հունիսի 26-ի հրամանագրով և շնորհվել է Ի. Ստալինին (1945-ի հունիսի 27):

ԳԵՆԵՐԱՏՈՐ (<լատ. generator– արտադրող), սարք, ապարատ կամ մեքենա, որն արտադրում է որևէ նյութ (ացետիլենային Գ., սառցագեևերատոր, շոգեգեներատոր, գազագեներատոր), էլեկտրաէներգիա (գեներատոր էլեկտրական, շոգետուրբինային, հիդրոտուրբինային, ռադիոազդանշանային Գ., լամպային գեներատոր, իմպուլսային գեներատոր) կամ էներգիայի մի տեսակը փոխակերպում է մի այլ տևսակի (ուլտրաձայնային տատանումների Գ.):

ԳԵՆԵՐԱՏՈՐ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ (էլեկտրամեքենայական), մեխանիկական էներգիան հաստատուն կամ փոփոխական հոսանքի էլեկտրական էներգիայի փոխակերպող մեքենա։ Աշխատում է էլեկտրամագնիսական ինդուկցիայի (ինդուկտիվ Գ. է.) և էչեկտրաստատիկ ինդուկցիայի (ունակային կամ էլեկտրաֆոր Գ. է.) սկզբունքով։ Շարժման մեջ է դրվում հիդրավլիկական շարժիչներից (հիդրոգեներատոր), արագընթաց շոգե– կամ գազատուրբիններից (տուրբագեներատոր), ներքին այրման շարժիչներից (դիզել–գեներատոր), էլեկտրական շարժիչներից (շարժիչ–գեներա– տոր, էլեկտրական փոխակերպիչ, տես Փոխակերպիչ էլեկտրական)։ Գ. է–ի հիմնական տեխ. ցուցանիշներն են' հզորությունը (կվտ), լարումը (վ), ռոտորի պտույտների թիվը (պտխ)։ Փոփոխական հոսանքի Գ. է–ի համար լրացուցիչ նշվում են ֆազերի թիվը և հաճախականությունը (հց): Առաջին Գ. է–ները XVII–XVIII դդ. ստեղծված ունակային գեներատորներն էին։ Առաջին ինդուկտիվ Գ. է–ները ստեղծվեցին Ֆարադեյի աշխատանքների հիման վրա (1831–32), բայց արդյունաբերական նշանակություն ստացան միայն XIX դ. վերջերին (հատկապես Մ. 0. Դոլիվո Դոբրովոլսկու կողմից եռաֆազ հոսանքի համակարգի մշակումից հետո)։ Գ. է–ի աշխատանքի սկզբունքը հետևյալն է. եթե պտտական կամ հետադարձ համընթաց շարժման միջոցով ստեղծվի մագնիսական ուժային դաշտի և էլեկտրական հաղորղչի հարաբերական տեղաշարժ (երբ տեղի ունենա մագնիսական ուժային դաշտի հատում), ապա էլեկտրամագնիսական ինդուկցիայի օրենքի ևամաձայն հաղորդչում կառաջանա էլշու։ Մագնիսական ուժային դաշտ ստեղծվում է հաջորդաբար փոփոխվող բևեռականությամբ էլեկտրամագնիսների կամ ևաստատուն մագնիսների (փոքր հզորության մագնիսաէլեկտրական Գ. է.) միջոցով։ Տաղորդիչները տեղավորվում են ֆեռոմագնիսական համաձուլվածքի բարակ թիթեղներից հավաքված միջուկի Փորակնևրում ե հաջորդաբար միացվում այնպևս, որ նրանցում ինդուկցված վւոփոխական էլշու–ները գումարվում են։ Ֆեռոմագնիսական միջուկը, փոքրացնելով մագնիսական հոսքի ճանապարհի դիմադրությունը, մեծացնում է հոսքը, դրանով իսկ' էներգիայի փոխակերպման ինտենսիվությունը։ Եռաֆազ փոփոխական հոսանքի Գ. է–ներում հաղորդիչները միավորվում են 3 հավասար խմբերում (ֆազերում) և տեղաբաշխվում միմյանց նկատմամբ 120 էլեկտրական աստիճան շեղումով։ Տաստատուն հոսանքի Գ. է–ների (նկ. 1) էլեկտրամագնիսների կամ հաստատուն մագնիսների ևամակարգը (1, ին–