Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/282

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

աան, Աֆրիկա): Ցամաքներում, բուսա– կան աշխարհում տիրապետող են եղել ձարխոտերն ու մերկասերմերի որոշ խըմ– բեր: Ուշ կավճում գերակշռել են ծաղկա– վոր բույսերը: Կ. ժ–ի ծածկասերմ բույսե– րից շատերը (մագնոլիա, դափնի, սոսի, կաղնի) աչքի ընկնող տեղ են գրավում նաե ժամանակակից բուսական .ծածկո– ցում: Ցամաքային ողնաշարավոր ֆաու– նայի կազմում հանդես են գալիս խոտա– կեր և գիշատիչ սողուններն ու թռչող մողեսները: Ծովերում լայնորեն տարած– վել են ամոնիտներն ու բելեմնիտները: Ծովային ողնաշարավորներից բնորոշ են եղել ոսկրային ձկները, խոշոր երկկեն– ցաղները, մողեսները: Կ. ժ–ի վերջում օրգանական աշխարհում արմատական փոփոխություններ են կատարվել: Մա– հացել են մեզոզոյան դարաշրջանին բնո– րոշ ամոնիտները, բելեմնիտները, ինո– ցերամները: Կենդանական աշխարհի կազմում նման փոփոխությունները կա– րևոր փաստարկ են մեզոզոյան և կայնո– զոյան դարաշրջանների սահմանները որոշելիս: ՍՍՀՄ–ում Կ. ժ–ի նստվածքները լայնորեն տարածված են Ռուս, ու Սիբի– րական պլատֆորմներում, հարավի ալ– պիական գոտում (Ղրիմ, Կովկաս), Անդր– բայկալում, Սիխոտե–Ալինում: Կավճի հա– սակի նստվածքները պարունակում են ածխի (Սիբիրական պլատֆորմ, Անդր– բայկալ, Հյուսիսային Ամերիկա), նավթի ու գազի (Արևմտյան Աիբիր, Նախակով– կաս, Միջին Ասիա, ԱՄՆ, Մեքսիկա) խո– շոր հանքավայրեր, աղեր, բոքսիտներ: Արևելյան Ասիայում, Կորդիլիերներում կավճի հասակի ինտրուզիաների հետ կապված են ոսկու, արծաթի, անագի, կապարի և այլ մետաղների օգտակար հանածոներ: Հայկական ՍՍՀ–ում վաղ կավճի նստվածքներ քիչ են տարածված (Իջևանի շրջան, Զանգեզուր), իսկ ուշ կավճի գոյացումները ծածկում են հանրա– պՆաաթյաՆ տարածքի զգալի մասը: Վե– րին կավճի արանսգրեսիան Հայաստա– նում և ընդհանրապես ամբողջ Կովկա– սում եղել է ամենախոշորը բոլոր տրանս– գրեսիաներից: Համեմատաբար հանգիստ տեկտոնական ռեժիմը նպաստել է ցամաք– ներում (կղզիներ, թերակղզիներ) հարթ ռելիեֆի ստեղծմանը, որն իր հերթին պայմանավորել է ծովերում կարբոնատա– յին նստվածքների գերակշռմանը: Հյու– սիսային Հայաստանում ուշ կավճի հրա– բըխանստվածքային գոյացումների հետ գենետիկորեն կապված են ագատի և բեն– թոնիտային կավերի հանքավայրեր: Գրկ .CjpaXOB H. M», OcHOBbI HCTOpH- qecKOH reojiorira, 3 H3fl., դ. 2, M.–JI., 1948; 3K h h b H) M., CTpaTHrpatfriraecKaH reojio- rah, nep. c (Jjpamj., M., 1952; IeoJiorHH ApMe– HHH, t. 2, CTpaTHrpa<|)HH, E., 1964. Կ11ՎՌԱ, Կ ա վ ր ա, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սվազի (Սեբաստիա) վի– լայեթի համանուն սանջակում, Սեբաս– տիա քաղաքից 20 կմ արևելք: 1915-ին ուներ 200 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահու– թյամբ: Գյուղում կար եկեղեցի (ՄՍարգիս) և Մեսրոպյան անունով ազգային վարժա– րան: Բնակիչները բռնությամբ տեղահան– վել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին:

ԿԱՎՌՈՇ», քաղաքական, կենցաղային պատկերազարդ երգիծական օրաթերթ, երկօրյա, այնուհետև՝ շաբաթաթերթ: Լույս է տեսել Կ. Պոլսում՝ 1908–26-ին և Փարիզում՝ 1926–36-ին: խմբագիր–հրա– տարակիչ՝ Ե. Թոլայան, խմբագիրներ՝ Մ. Կապրաշ, Ա. Ալպոյաճյան, Ա. Մուպահ– յաճյան: Արտացոլել էtսփյուռքահայու– թյան առօրյան: Տպագրել է ծաղրանկար– ներ, պամֆլետներ ու ֆելիետոններ, վեր հանել հասարակական, տնտ. և մշակու– թային կյանքի թերությունները: Կարևոր տեղ է հատկացրել թատրոնի (հատկապես ֆրանսահայ) իրադարձություններին, անդ– րադարձել Վ. Փափազյանի, Հ. Զարիֆ– յանի, Սուրաբյանների և ուրիշ դերասան– ների բեմական գործունեությանը: «Կ.»-ին աշխատակցել են Գ. Թորոսյանը, Գ. Համ– բիկյանը, Ս. էքմեքչյանը, Ա. Քեչյանը, Վ. Տատրյանը, նկարիչներ Ե. Քոչարը, Մ. Հովիկյանը և ուրիշներ: Ե, Թոլայանը 1910–33-ին (ընդհատումներով) լույս է ընծայել նաև «Կավռոշին տարեցույցը»: Ր, Հովակիմյան Կ ԱՎՈՒՐ (Cavour) Կամիլլո Բենսո (1810– 1861), կոմս, Պիեմոնտի (Սարդինիայի թագավորության) և Իտալիայի վերամիա– վորման ժամանակաշրջանի պետ. գործիչ և դիվանագետ, բուրժուականացող ազ– նըվականության և չաՓավոր լիբերալ միա– պետական բուրժուազիայի գաղափարա– խոս ու առաջնորդ: 1850–52-ին՝ մինիստր, 1852–61-ին (բացի 1859-ից)՝ Պիեմոնտի վարչապետ, միաժամանակ՝ տարբեր մի– նիստրությունների ղեկավար: Կ–ի նպա– տակն էր Իտալիայի միավորումը Սավո– յական դինաստիայի իշխանության ներքո: 1861-ին Իտալիայի միասնական թագա– վորության հռչակումով դարձավ երկրի վարչապետ:

ԿԱՏԱԴԵՆԵձ (< հուն, xaxct – այստեղ՝ ներքև և Yeveaig– ծագում), երկրակեղե– վում ցածր ջերմության ու ճնշման պայ– մաններում ընթացող քիմիական և ֆիզի– կա–քիմիական պրոցեսների գենետիկա– կան տիպ: Տերմինն առաջարկել է Ա. Ֆերս– մանը՝ 1922-ին: Համապատասխանում է նստվածքային ապարների զարգացման այն փուլին, որն սկսում է դիագենեզից հետո, սակայն նախորդում է մետամոր– ֆիզմին: Կ–ի գլխավոր գործոններն են՝ ջերմությունը (8–12 կմ խորության վրա՝ 300–350°C), ճնշումը (նույն խորության վրա՝ 1800–2900 մթն) և լուծույթները (փոխազդեցության մեջ են մտնում իրենց ներծծող ապարների հետ): Կ–ի օրինա– չափությունների ճանաչումը կարևոր գործնական նշանակություն ունի (օրի– նակ, նստվածքային շերտերի նավթա– բերության հեռանկարների գնահատման, ածուխների, շինանյութերի հատկություն– ների կանխագուշակման համար):

ԿԱՏԱԵՎ Իվան Իվանովիչ (1902–1939), ռուս սովետական գրող: ԱՄԿԿ անդամ 1919-ից: Երկրի կոլեկտիվացմանն ու ին– դուստրացմանը, նոր մարդու դաստիարա– կությանն են նվիրված «Սիրտ» (1928), «Կաթ» (1930), «Հանդիպում» (1934) վիպակ– ները, «Շարժում» (1932), «Մարդը սարի վրա» (1934) ակնարկների ժողովածուները:

ԿԱՏԱԵՎ Վալենտին Պետրովիչ [ծն. 16(28). 1.1897, Օդեսա], ռուս սովետական գրող: ՍՄԿԿ անդամ 1958-ից: Հոկտեմբեր– յան հեղափոխության և 1918–20-ի քա– ղաքացիական կռիվների մասնակից: «Պաշարված քաղաքում» (հրտ. 1922) և «Գրառումներ քաղաքացիական պատե– րազմից» (1924) պատմվածքներում ձևա– վորվել են Կ–ի ստեղծագործության հերո– սական պաթոսը և երգիծանքը: 20-ական թթ. սատիրական գործերի հիմնական թե– ման քաղքենիության դեմ պայքարն է («Վատնիչները», 1926, վիպակ): Սկսած 30-ական թթ. ստեղծագործության մեջ հնչել է հեղափոխական և հայրենասիրա– կան թեման («ժամանակ, առա՝ջ», 1932, վեպ, «Ես՝ աշխատավոր ժողովրդի զա– վակս…», 1937, վիպակ, հայերեն հրտ. 1939, «Գնդի որդին», 1945, վիպակ, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1946, համանուն կինո– նկար, 1946, հայերեն հրտ. 1947): Նրան համաշխարհային ճանաչում է բերել «Սպի– տակին է տալիս առագաստը մենավոր» (1936, հայերեն հրտ. 1948) վիպակը՝ «Սև ծովի ալիքները» քառերգության առաջին մասը: Հեղինակ է Լենինին նվիրված «Եր– կաթե դռնակ պատի մեջ» (1964) հրապա– րակախոսական, «Սուրբ ջրհոր» (1967), «Մոռացության խոտ» (1967), «Խորանար– դիկ» (1969) քնարա–փիլ. և հուշագրական վիպակների: 1955–61-ին եղել է «6ու– նոստ» («IOhoctb») ամսագրի խմբագիրը: Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով:

ԿԱՏԱԼԱ& (< հուն. xataXtjcD– քայքա– յել), հիդրոպերօքսիդազ խմբի ֆերմենտ, կատալիզում է երկու մոլեկուլ ջրածնի պերօքսիդից ջրի և մոլեկուլային թթվածնի առաջացման օքսիդավերականգնման ռեակցիան. կաւոալազ 2H202tX2H20+02: Կ. ստացվել է բյուրեղային վիճակում, մոլ. զանգվածը՝ 250.000: Տարածված է կենդանական և բուսական բջիջներում, միկրոօրգանիզմներում: ԿԱՏԱ ԼԱՆ ԵՐԵՆ, տես Ռոմանական ւեզու– ներ:

ԿԱՏԱԼԱՈհՆՅԱՆ ԴԱՇՏԵՐ (լատ. Campi Catalaunici), դաշտավայր Հս–Արլ. Ֆրան– սիայում: Այստեղ 451-ի հունիսի 15-ին տեղի է ունեցել «ժողովուրդների ճակա– տամարտը», որտեղ հռոմ. զորքերն ու նրանց գերմ. դաշնակիցները (վեստգո– թեր, ֆրանկներ, ալաններ և ուրիշներ) ջախջախել են Աթիլլայի գլխավորած հո– նական հորդան: ճակատամարտը կա– սեցրել է հոների առաջխաղացումը Եվրո– պայում և հանգեցրել նրանց «պետության» անկմանը:

ԿԱՏԱԼԵՊՍԻԱ (< հուն. *օւէծ^դփւ£ – կարկամում, բռնում), «մոմի ճկունության» երևույթ, որը նկատվում է կատատոնիայի կամ հիպնոտիկ քնի ժամանակ: Բնորոշ– վում է մկանային տոնուսի բարձրացմամբ և հետագա փայտացմամբ. մկանների ուժեղ կծկումների շնորհիվ հիվանդի վեր– ջույթները, ամբողջ մարմինը ընդունում են, կամ դրանց կարելի է տալ ցանկացած դիրք, որը կարող է պահպանվել ժամերով:

ԿԱՏԱԼԻձ (< հուն. xaxaXuaie–տրոհում), քիմիական ռեակցիայի արագության փո–