Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/382

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

խասովետական (Ս. Ներսիսյան, Վ. Սու– րենյանց, Հ. Արծաթպանյան, Ե. Թադե– վոսյան, է. Շահին, Ս. Խաչատուր յան), այնպես էլ հայ սովետական արվեստում (Վ. Ախիկյան, Ս. Առաքելյան, Հ. Կոջո– յան, Գ. Գյուրջյան, Հ. Կարալյան, Գ. Խանջյան): Կ. ժ–ում արտահայտվել են մեր հայրենիքի վերափոխման թափն ու առօրյա կյանքի ողջ բազմազանությունը: Գրկ* HHKHՓopoB B.M., ^KaHpoBaa JKHBOIIHCb, M., 1961.

ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԽԱՂԵՐ ժողովրդա– կան, մարդկանց հասարակական կեն– սագործունեությունը վերարտադրող խա– ղեր: Ներկայացնում են հիմնականում զբաղմունքը (անասնապահություն, որ– սորդություն, ձկնորսություն, երկրագոր– ծություն, արհեստներ են), ամուսնա–ըն– տանեկան հարաբերությունները, սովո– րությունները: Պարունակում են ծիսա– պաշտամունքային արարողությունների տարրեր: Խաղերի բազմազանությունը պայմանավորված է * բնակլիմայական, զբաղմունքային, սովորութային և այլ առանձնահատկություններով: Խաղում են հիմնականում մանուկները: Շինարարա– կան բնույթի Կ. խ. յուրովի վերարտադրել են ժող. ճարտարապետությունը: Երեխա– ները հիմնականում քարից, փայտից, ցե– խից խաղային չափերով կառուցել են բերդեր, տներ և օժանդակ տնտ. հարմա– րություններ (գոմ, թոնիր, փուռ են)՝ ներկայացնելով համապատասխան կեն– սագործունեություն: Որսորդություն պատ– կերող խաղերը ներկայացրել են զանա– զան միջոցներով (օղապարան, թակարդ, ծուղակ են) կենդանիներ, թռչուններ, ձըկ– ներ որսալու տեսարաններ: Անասնա– պահության հետ առնչվող խաղերում ար– տացոլվել են հատկապես խաշնարածու– թյան և դրա հետ կապված մյուս տնտ. բնագավառները (կաթը փոխարինաբար տալը են): Համեմատաբար շատ են եղել հ Ր 1լբ Աւ գոծ ուր յ (դաշոււքշււկոՆթյ ուՆ, այգեգործություն, ոռոգում, կալսում են) վերաբերող Կ. խ.: Կ. խ–ի մի մասն ար– տացոլում է արհեստներ, զբաղմունք, առևտուր և առտնին կենցաղ: Աղջիկները ներկայացրել են տնայնագործական և տնտ. զբաղմունքը (մանել, գզել, գործել, կաբել, եփել, թխել են), տղաները՝ տղա– մարդկանց հատուկ արհեստներն ու ըզ– բաղմունքը (սայլվոր, վաճառական, խա– նութպան, վարպետ են): Որոշ խաղերով ներկայացվել են նախաամուսնական սո– վորություններն ու ընտանեկան կենցաղը (տունտունիկ, ճլորթի են): Հարսանիքն ե– րըն ուղեկցվել են սպորտային և զվարճա– լի տեսարաններ ներկայացնող խաղերով, որոնք որոշ դեպքերում արտահայտել են հարսի ու փեսայի ազգական–բարեկամ– ների հակամարտությունները (մկնդախաղ, մենամարտեր): Կ. խ–ում հաճախ դատա– պարտվել են անազնվությունն ու խաբեու– թյունը: Կ. խ. կազմել են հայ մանուկնե– րի հիմնական խաղերի մեծ մասը և նպաս– տել նրանց հասարակական կենսագործու– նեությունը նախապատրաստելուն: Այժմ նախկին Կ. խ–ի մեծ մասը վերացել է կեն– ցաղային ու տեխնիկական նորամուծու– թյունների հետևանքով (տես նաև Խաղեր ժողովրդական): Գրկ. P դ ո յ ա ն Վ., Հայ ժողովրդական խաղեր, հ. 1, Ե., 1963: Վ. Աչեքսանյան


ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՄԵՏԱՂԱԻՐԵՐԻ ԿՈՄԲԻՆԱՏ էջմիածնի, ՀԱԱՀ տեղական արդյունաբերության մինիստրության ձեռ– նարկությունների համախումբ: Կազմա– կերպվել է 1977-ին: Ներառում է էջմիածնի (գլխամասային, հիմնադրվել է 1968-ին) և Լենինականի մետաղաիրերի (1956-ին) գործարանները: Ոսկուց, արծաթից, մել– քիորից, չժանգոտվող պողպատից և պլաստմասսայից արտադրում է ճաշա– սպասք, խոհանոցային հավաքածու, ոս– կերչական և կենցաղային այլ իրեր: 1977-ին թողարկել է 4,6 մլն ռ. արտա– դրանք: Արտադրանքն իրացվում է ՍՍՀՄ–ում, ինչպես նաև առաքվում Չե– խոսլովակիա և Լեհաստան:


ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ բնակ– չության, սպասարկման ոլորտի մաս. բնակչությանը մատուցում է ոչ արտադրա– կան և արտադրական ծառայություններ: Արտադրական ծառայություններն իրա– կանացնում են բնակչության անհատա– կան պատվերներով անձնական սպառման առարկաներ, կահույք պատրաստող և նորոգող, տնային գործածության մետաղե իրեր, կենցաղային մեքենաներ և սարքեր, անձնական տրանսպորտային միջոցներ նորոգող, կոշիկ, կարի արտադրանք, մոր– թե և կաշվե իրեր, տեքստիլ ու կաշվի գա– լանտերեային իրեր կարող և նորոգող, քիմ. մաքրման, ներկման ձեռնարկություն– ները, լվացքատները են: Ոչ արտադրա– կան ձեռնարկություններն են՝ բաղնիք– ները, վարսավիրանոցները, բնակչու– թյանը վարձով ապրանքներ տվող ձեռ– նարկությունները, տեղեկատու ու տար– բեր ծառայությունների բյուրոները: Կապիտալիզմի պայմաններում Կ. ս–ման զարգացումը հետապնդում է առևտրա– կան նպատակներ և ընթանում անհամա– չափ: Արտասահմանյան մի շարք երկըր– ներում եաակապԾս արագ են ընդլայնվում ավտոմոբիլների սպասարկման և նորոգ– ման, հագուստի քիմ. մաքրման, ինչպես նաև կենցաղային տեխնիկայի ու կոշիկի շտապ նորոգման ձեռնարկությունները: 1970-ական թթ. ԱՄՆ–ում կար Կ. ս–ման 770 հզ. ձեռնարկություն (մոտ 1,9 մլն աշխատողով), որոնց դրամամուտքը կազմում էր 17,5 մլրդ դոլլար: Սոցիալիզմի ժամանակ Կ. ս–ման ոլոր– տի ընդլայնումը ժողտնտեսության զար– գացման և բնակչության բարեկեցության բարձրացման ցուցանիշներից է: Նպատա– կը տնային տնտեսությունն աստիճանա– բար Կ. ս–ման հասարակական ձևերով վերափոխելն է և, այդ հիմքի վրա, կեն– ցաղում կնոջ փաստացի անհավասարու– թյան մնացորդների, քաղաքի և գյուղի սոցիալ–տնտեսական և կուլտուրական տարբերությունների վերացումն է, երկրի կենտրոնական և հեռավոր շրջանների բնակչության կյանքի կենցաղային պայ– մանների հավասարեցումը, կենցաղում կոլեկտիվիզմի դաստիարակումը: Կ. ս–ման ընդլայնումը նպաստում է աշխատավոր– ների ազատ ժամանակի օգտագործման բարելավմանը, կուլտուրական մակար– դակի բարձրացմանը: ՍՍՀՄ միութենա– կան հանրապետություններում 1965-ին կազմակերպվել են Կ. ս–ման մինիստրու– թյուններ (տես Բնակչության կենցաղային սպասարկման մինիստրություն ՀՍՍՀ), երկրամասերում և մարզերում՝ վարչու– թյուններ: 1977-ին Կ. ս–ման 263,5 հզ. ձեռնարկությունները բնակչությանը մա– տուցել են 6,3 մլրդ ռ. կենցաղային ծառա– յություն: Կ. ս–ման ոլորտի համար բարձ– րորակ կադրեր պատրաստելու նպատա– կով ստեղծվել են բուհեր, բնակչության Կ. ս–ման բարելավման հարցերն ուսում– նասիրող հետազոտական և նախագծային– տեխնոլոգիական ինստ–ներ: 1977-ին ՀՍԱՀ–ում կար Կ. ս–ման 3956 ձեռնարկություն՝ մոտ 24 հզ. աշխատողով, որոնք բնակչությանը մատուցել են 57,5 մլն ռ. կենցաղային ծառայություն: Արտա– դրական ծառայությունների ընդհանուր ծավալում կարի, մորթե և կաշվե, տեքս– տիլ, գալանտերեային իրերի անհատական պատրաստման ծառայությունները կազ– մում էին 12,6, կենցաղային մեքենաների– նը և սարքերինը՝ 7,0%: Ոչ արտադրա– կան ծառայությունների մեջ առաջինը վարսավիրանոցների ծառայություններն էին (9,6%), ապա՝ բնակարանների նորո– գումն ու շինարարությունը (8,9%):


ԿԵՇՈԿՈՎ Ալիմ Պշեմախովիչ [ծն. 9(22).7. 1914], կաբարդին սովետական գրող, Կա– բարդինա–Բալկարական ԻՍԱՀ ժողովըր– դական բանաստեղծ (1964): ՍՄԿԿ անդամ 1941-ից: 1959-ից՝ ՌՍՖՍՀ ԳՄ քարտուղար, 1971-ից՝ ՍՍՀՄ ԳՄ վարչության քարտու– ղար և ՍՍՀՄ գրական ֆոնդի վարչության նախագահ: «Հեծյալի ճամփան» (1946), «Երիտասարդության երկիրը» (1948), «Բանաստեղծություններ» (1951, ռուս.) ժո– ղովածուներն արտացոլում են Հայրենա– կան պատերազմում սովետական մարդու հերոսությունը, ետպատերազմյան սոցիա– լիստական շինարարությունը: Լայն տա– րածում է գտել «Գագաթները չեն քնում» երկերգությունը («Հրաշալի ակնթարթ», գիրք 1–2, 1960, «Կանաչ կիսալուսին», 1966, ՌՍՖՍՀ Գորկու անվ. պետ. մրցա– նակ, 1968): Գրել է նաև «Ալխո» (1950), «Վերջին վերստը» (1967) պիեսները, «Կոտրված պայտը» (1973, հայերեն հրտ. 1977) վեպը:


ԿԵՉԱՌԻՍԻ ՎԱՆՔ, XI–XIII դդ. հայկական ճարտարապետական հուշարձանախումբ, միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական ու մշակութային կենտրոն: Կեչառիսում ապրել և գործել