Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/672

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

չա տուրի անվանը այլևս չենք հանդիպում: Նրա գործը շարունակում է Հովհաննեսը, որի մեզ հայտնի ամենահին ձեռագիրը 1470-ից է: Հայտնի են նաև Մինաս և Բար– սեղ գրիչները (XV դ. 70–80-ական թթ.): Հաջորդ դարից Կտուցի մասին ոչ մի տե– ղեկություն չկա: Այն նորից աշխուժացել է XVII դ., այնտեղ հավաքել են նաե ձեռագրեր: Գրկ. Ոսկյան Հ., Վասպուրական–Վանի վանքերը, մաս 1, Վնն., 1940: Ա. Մաթևոսյան ԿՐԱԿ, գործածելու հնագույն հետքեր են հայտնաբերվել սինանթրոպների և նեան– դերթալյան մարդկանց կայանները պեղե– լիս: Սկզբում մարդիկ հավանաբար օգտը– վել են կայծակից կամ օրգանական մնա– ցորդների ինքնայրումից առաջացած բնա– կան Կ–ից: Կ. ստանալու ժամանակաշըր– ջանը համարվում է վերին քարի դարի սկիզբը: Հայտնի են փայտի երկու չոր կտորներ միմյանց շփելով, շաղափելով կամ կայծքարե հրահանի միջոցով Կ. ստանալու հնագույն եղանակները: Վեր– ջին միջոցը կիրառվում էր մինչե ֆոսֆորե լուցկու հայտնադործումը (XIX դ.): Կ. սկզբում գործածվել է ցրտից, գազաններից պաշտպանվելու, սննդամթերքը եփելու համար, հետագայում՝ նաև տեխնիկական նպատակներով: Կ. նպաստել է նախնա– դարյան հորդայի ներսում սոցիալական կապերի ձևավորմանն ու ամրապնդմանը: Կ–ի պահպանումը պահանջում էր չընդ– հատվող, խիստ համաձայնեցված կոլեկ– տիվ գործունեություն: Նախնադարյան խմբերի ողջ կենսագործունեությունը տեղի էր ունենում խարույկի կամ օջախի շուրջ: Շատ ժողովուրդների հավատալիքների ու դիցաբանության մեջ Կ. կարևոր տեղ է գրավել (տես Կրակապաշտություն):

ԿՐԱԿԱԱՄՐՈՒԹՅՈՒՆ, բարձր ջերմաս– տիճաններում մեխանիկական բեռնված– քին նյութերի (հիմնականում մետաղների համաձուլվածքների) առանց քայքայման դիմանալու ընդունակություն: Կ. որոշվում է մի շարք հատկություններով, որոնցից են սողքիէև և երկարատև քայքայմանը դիմադրելը, կրակակայունությունը: Կ. բնութագրում են երկարատև ամրության սահմանով (ամենամեծ մեխանիկական լա– րումը, որին նյութն առանց քայքայվելու դիմանում է տրված ջերմաստիճանի, փոր– ձարկման երկարատևության և աշխատան– քային մթնոլորտի դեպքում), սողքի սահ– մանով (լարում, որը տրված ջերմաստի– ճանում որևէ ընդունված ժամանակահատ– վածում առաջացնում է դեֆորմացիայի տրված արագություն), իսկ երբեմն՝ մինչև քայքայումը անցած ժամանակով (տրված լարման, ջերմաստիճանի և աշխատանքա– յին մթնոլորտի դեպքում):

ԿՐԱԿԱԱԱՈՒՐ ԵՎ ԿՐԱԿ ԱԿ ՍԼՏ ՈՒՆ ՀԱ–

ՄԱՁՈՒԼՎԱԾՔՆԵՐ, բարձր ջերմաստի– ճաններում սողքի ու քայքայման (կրա– կաամուր) և գազերի քիմիական ներ– գործության (կրակակայուն) նկատմամբ դիմադրողականությամբ օժտված մետա– ղական նյութեր: Առավել տարածված են երկաթի, նիկելի, կոբալտի, տիտանի, մոլիբդենի, նիոբիումի, բերիլիումի հիմ– ք ով կրակաամուր համաձուլվածքները: Դ րանք կիրառվում են շոգե– և գազային տուրբինների աշխատանքային և ուղղոր– դիչ թիակների, հրախողովակների ու շար– ժիչների այլ դետալների, ինչպես նաև գերձայնային թռչող ապարատների երե– սապատման ու– արտաքին դետալների պատրաստման համար: Կրակակայուն համաձուլվածքներից շատերը պարունա– կում են քրոմ, ալյումին և սիլիցիում, որոնք հիմքի մետաղի հետ միասին հա– մաձուլվածքի մակերևույթին առաջացնում են պաշտպանական օքսիդաթաղանթ: Տես նաև Կրակաամրություն, Կրակակայունու– թյուն;

ԿՐԱԿԱԹ, հանգած կրի՝ Ca(OH)2 կախույ– թը կրաջրում: Կիրառվում է որպես շինա– նյութ և ախտահանիչ: Տես Կաչցիումի հիդրօքսիդ:

ԿՐԱԿԱԿԱՅՈՒՆ ԲԵՏՈՆ, բետոն, որն ըն– դունակ է բարձր ջերմաստիճանների եր– կարատև ներգործության դեպքում տրված սահմաններում պահպանելու անհրաժեշտ ֆիզիկա–մեխանիկւմկան հատկություննե– րը: Կ. բ–ի համար որպես կապակցանյութ օգտագործում են պորտչանդցեմենտ, խա– րամապորտլանդցեմենտ, կավահողային ցեմենտներ, հեղուկ ապակի, ֆոսֆատա– յին և այլ կապակցանյութեր, իսկ որպես 1ցանյութՀ հրակայուն կամ դժվարահալ նյութեր՝ շամոտ, քրոմիտ, դոմնային խա– րամ ևն: Օգտագործվում է ջերմային ագրե– գատներ, արդյունաբերական վառարան– ների հիմնատակեր և բարձր ջերմաստի– ճանների երկարատև ներգործությանը են– թարկվող այլ կոնստրուկցիաներ կառու– ցելիս:

ԿՐԱԿԱԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ, մետաղների և համաձուլվածքների՝ բարձր ջերմաստի– ճաններում օդի կամ գազային այլ միջա– վայրերի ներգործությամբ մակերևույթի քիմ. քայքայմանը դիմադրելու ընդունա– կություն: Օքսիդացնող մթնոլորտում մե– տաղի (համաձուլվածքի) Կ. որոշվում է մետաղի մակերևույթին առաջացող օք– սիդների շերտի (օքսիդաթաղանթ) հատ– կություններով: Օքսիդաթաղանթը դժվա– րացնում է գազի դիֆուզիան դեպի մետա– ղի խորքը և դրանով խոչընդոտում գազա– յին կոէւոզիայի զարգացմանը: Կ–յան քա– նակական բնութագրերն են. թթվածին կլանելու հաշվին փորձարկվող նմուշի զանգվածի մեծացումը կամ նմուշի մա– կերևույթից օքսիդաթաղանթը հեռացնե– լու պատճառով զանգվածի փոքրացումը: Այդ բնութագրերը տրվում են մետաղի միավոր մակերևույթի համար փորձարկ– ման ժամանակի միավորի ընթացքում: Միաժամանակ հաշվի է առնվում նմուշի (շինվածքի) մակերևույթի վիճակը, որը միևնույն քանակական բնութագրերի դեպ– քում կարող է լինել որակապես տարբեր: Կ., ինչպես նաև կրակաամրությունը, տըվ– յալ նյութի՝ բարձր ջերմաստիճանային ծառայության համար պիտանի լինելու հիմնպկան հայտանիշներն են:

ԿՐԱԿԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ, կրակի՝ իբրև «գերբնական» տարերքի երկրպագում, աստվածացում: Ծագել է հնագույն ժամա– նակներում՝ կրակի, երկնային շանթի, հրաբուխների, հրդեհների հանդեպ նախ՝ նադարյան մարդու երկյուղի, նրա կյան– քում կրակի ունեցած վիթխարի նշանա– կության, ինչպես նաև կրակի ստացման ու պահպանման դժվարությունների ազդե– ցությամբ: Այստեղից էլ առաջացել են տան օջախի պաշտամունքը, կրակն ապա– կանելու արգելքները: Կ. սերտորեն խարսխվել է արևի (որպես հրո և լույսի գերագույն աղբյուր) պաշտամունքին: Կ. և արևապաշտությունը անհիշելի ժա– մանակներից տարածված ու արմատա– վորված են եղել Հայաստանում: Ըստ Մովսես Խորենացու, սրբազան «արամազ– դական հուրը» («արեգակնային կրակը») անշեջ պահվում էր Հայոց ւսմենադից մեհ– յանում՝ Բագավտնում: Հին հայերը հուրն ու ջուրը, երկնային շանթն ու անձրևը պաշտել են համատեղ՝ որպես «քույր ու եղբայր»՝ դրանց վերագրելով մաքրա– գործող սրբազան նշանակություն (մաք– րագործական ծես է Տյառնընդառաջի տո– նին խարույկի շուրջը պտտվելը, կրակի վրայով թռչելը ևն): Պլինիոսը վկայում է, որ Հայոց Տրդատ Ա արքան, մ. թ. 65-ին Հռոմ մեկնելիս, հրապաշտ և ջրապաշտ մոգերի օրենքով հրաժարվեց նավարկե– լուց և անթույլատրելի համարելով ջրում թքելն ու ծովն ապականելը՝ նախընտրեց ցամաքային ուղին: Հին պատմագիրներից ոմանք Եդեսիա քաղաքի Ուր կամ Ուրհա անվանումները մեկնաբանում են որպես հուր: Հին հրեաները Թալմուդում գրում են, որ իրենց ավանդական նախահայր Աբրահամին Նեբրովթը ողջակիզել է այդ քաղաքում, որն այնուհետ կոչվել է Ուր կամ Հուր (եբր. նշանակում է հուր, կրակ): Հին հուն, դիցաբանության մեջ կրակի հովանի աստվածը համարվում է Հեփեստոսը, հռոմեականում՝ Վեստան: Պլուտարքոսը վկայում է, որ Վեստայի գըլ– խավոր մեհյանը կառուցված էր Հռոմում՝ երկրագնդի նմանությամբ (բոլորակաձև), որի մեջ զետեղված էր «մշտավառ հուրը»՝ ի նշան «արեգակնային հրո»: Վեստայի մեհյանը սպասարկել և կրակն անշեջ պահել են կույս քրմուհիները՝ վեսէոաչու– հիները: Կ. հատուկ նշանակություն Հ ստացել զրադաշտականության մեջ: Քրիս– տոնեության մեջ Կ. պահպանվել է ծիսա– կան մոմերի ձևով, ինչպես նաև դժոխքի «գեհենի կրակի» մասին հավատքում: Գրկ. Ալիշան Ղ–, Հին հավատք կամ հեթանոսական կրոնք Հայոց, Վնտ., 1895: Մ. Կատվալյան

ԿՐԱԿԱՏԱՈՒ (Krakatau), կղզի և գործող հրաբուխ Ինդոնեզիայում, Զոնդյան նե– ղուցում, ճավա և Մումաւորա կղզիների միջև: Տարածությունը 10,5 կմ2 է, բարձ– րությունը՝ 813 մ: Հայտնի է 1883-ի օգոս– տոսի ուժեղ ժայթքմամբ (դուրս են նետ– վել մոտ 19 կմ3 հրաբխային մոխիր և այլ նյութեր): 1927–29-ի ստորջրյա ժայթքման ժամանակ առաջացել է Անակ Կրակա– տաու հրաբխային կղզին: Վերջին անգամ ժայթքել է 1950–52-ին:

ԿՐԱԿԻ ՏԱՐԻ», Նախճավանի 1ւ խրամի կոտորածի փոխաբերական անվանոսքը: Այլ ազգերի նման հայ ժողովուրդն էլ իր կյանքի բնական–տնտեսական ու հասա– րակական–քաղաքական երևույթների և իրադարձությունների հետ կապված շատ տարիների ավել է բնորոշ անվանումներ՝ «Հաջող տարի», «Բարի տարի», «Անձրևա– յին տարի», «Երաշտ տարի», ^Մորեխի տարի», «Սովի տարի», «Գաղթի տարի»,