Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/367

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Պյառնու քաղաքի միութենական սիմֆո– նիկ երաժշտության փառատոնի բացման պատիվը տրվել է նրան: Ելույթներ է ունե– ցել Մոսկվայում, Թբիլիսիում, Բաքվում, Ռիզայում, Տալլինում և այլուր:

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ, գիտության, տեխնիկայի U մշակույթի բնագավառ, որը կապված է ռադիոէլեկտրոնային միջոց– ներով հեռավորության վրա տեսողական ինֆորմացիայի (շարժվող պատկերների) հաղորդման հետ. նեղ իմաստով՝ այդպիսի հաղորդման եղանակ: հեռուստատեսային համակարգը կառուցվում է մարդու աչքի առանձնահատկությունների հաշվառ– մամբ, քանի որ աչքն է տեսողական ին– ֆորմացիայի ընդունիչը: Իրական աշ– խարհն ընկալվում է իբրև գույների, ծա– վալայնության և շարժման միասնություն: ՝+ամանակակից Հ. սկզբունքորեն լուծել է այդ երեք հատկությունների վերարտա– դըրման խնդիրը, թեև ծավալայնության վերարտադրումը դեռևս գործնականում ներդրված չէ: Տ. միաժամանակ ընդլայ– նում է տեսողական հնարավորություննե– րը՝ տեսանելի դարձնելով ինֆրակարմիր, ուլտրամանուշակագույն, ռենտգենյան կամ ուլտրաձայնային ալիքներով ճառա– գայթվող առարկաները: Պատկերի հեռուս– տատեսային հաղորդման հիմքում ընկած է 3 հաջորդական ֆիզիկական պրոցես, ա. լուսային էներգիայի փոխակերպումը էլեկտրական ազդանշանների, բ. էլեկ– տրական ազդանշանների հաղորդումը և ընդունումը, գ. էլեկտրական ազդանշան– ների փոխակերպումը լուսային իմպուլս– ների: Այդ պրոցեսների արդյունավետ իրագործումը հնարավոր դարձավ ֆոտո– էֆեկտի (Հ. Հերց, 1887), ռադիոյի (Ա. Պո– պով, 1895), «կաթոդային տելեսկոպիայի» (P. Ռոզինգ, 1907) հայտնագործումով, ինչպես նաև բազմաթիվ գիտնականների և ինժեներների (Վ. Զվորիկին, Ֆ. Ֆարն– սուորտ, Տ. Ադամյան, Ա. Կատան, Ա. Կոնս– տանտինով, Պ. Շմակով և ուրիշներ) ջան– քերով: Հայտնի է, որ աչքը միաժամանակ է ընկալում պատկերի առանձին տարրերի պայծառությունը: Հետևաբար, պատկերի ընկալման համար պետք է միաժամանակ հաղորդել նրա յուրաքանչյուր տարրի պայծառության ինֆորմացիան: Այդպիսի բազմանցուղի կապի գիծը տեխնիկապես անիրագործելի էր: Աակայն, քանի որ աչքը իներցիոն է (ազդանշաններն ընկա– լում է իբրև միաժամանակյա, եթե դրանք հաջորդում են միմյանց 0,1 վրկ պարբե– րությամբ), ուստի հնարավոր եղավ միա– ժամանակյա հաղորդման սկզբունքը փո– խարինել հաջորդականով: Այս դեպքում ֆոտոփոխակերպիչը տողագծային սկըզ– բունքով զննում (փռում) է պատկերի յու– րաքանչյուր տարրի պայծառությունը և առաջացնում էլեկտրական ազդանշաննե– րի հաջորդականություն: Ընդունիչում նույն Ժամանակամիջոցում կատարվում է պատկերի վերականգնումը: Փորձը ցույց է տալիս, որ շարժումն ընկալվում է իբրև անընդհատ, եթե կադրերի հաջորդման հաճախականությունը վրկ–ում 20– 25-ից պակաս չէ: Ներկայումս ընդունված է տողընդմեջ Փռումը՝ յուրաքանչյուր կադր փռվում է նախ կենտ տողերով, հետո՝ զույգ, մինչդեռ կադրերի հաջորդման հա– ճախականությունը դարձյալ 25 է (ԱՄՆ–ում՝ 30): Այսպիսով, 2 անգամ կըր– ճատվում է անհրաժեշտ հաճախականու– թյունների շերտը (~6 Մհց) և ապահով– վում բարձրորակ «անընդհատություն»: Տողընդմեջ Փռման դեպքում հաղորդվում են պատկերի (կադրի) ոչ բոլոր կետերը, այլ որոշակի թվով կետեր, որոնց երկրա– չափական տեղը անվանում են ռ ա ս տ ր: Ընդունված է հեռուստատեսային համա– կարգերը դասակարգել ըստ որակական հատկանիշի՝ սև–սպիտակ, գունավոր (տես Գունավոր հեռուստատեսություն), ստե– րեո, հաղորդման եղանակի՝ անալոգային, ընդհատ և հաճախային սպեկտրի՝ նեղ– շերտ, լայնաշերտ: Նկ. 1, ա–ում պապկերված է ժամանա– կակից սև–սպիտակ Հ–յան էլեկտրոնային հաղորդիչ սարքի կառուցվածքային սխե– ման: 7 առարկայի պատկերը 2 օբյեկտի– վով պրոյեկտվում է 3 հաղորդիչ էլեկտրո– նաճառագայթային խողովակի 4 ֆոտո– թիրախի վրա: Լույսի ազդեցությամբ ֆո– տոթիրախից դուրս են թռչում իր առան– ձին մասերի լուսավորվածությանը համե– մատական թվով էլեկտրոններ, որոնք թիրախի մակերևույթի վրա թողնում են տարբեր մեծության դրական պոտեն– ցիալներ, այսինքն՝ առաջացնում են «պո– տենցիալ ռելիեֆ»: 5 ջերմային կաթոդից ելնող 6 կիզակետված էլեկտրոնային փունջը 7 շեղող կոճերի դաշտի ազդեցու– թյամբ տարր առ տարր, տող առ տող, կադր առ կադր «շոշափում» է թիրախի վրայի պատկերը: էլեկտրոնային ճառա– գայթով փռվող պոտենցիալ ռելիեֆի խո– րությանը համապատասխան Rp բեռնա– դիմադրությունով անցնում է տեսազդա– նշանի փոփոխական հոսանքը, որի ակըն– թարթային արժեքը համեմատական է թի– րախի առանձին տարրերի լուսավորվա– ծությանը: Տեսազդանշանն ուժեղացվում է 8 և 9 հանգույցներում, տրվում է 10 հաղորդչին և // անտենայի միջոցով առաքվում: 12 հանգույցը շեղող համա– կարգի համար ստեղծում է տողային և կադրային հաճախականությունների սղո– ցաձև հոսանքները: 13 սինխրոգեներա– տորը կառավարում է 12 հանգույցի տա– տանումների հաճախականությունը և փուլը, բացի այդ, նրանից 9 ուժեղա– ցուցչին են տրվում և հեռուստատեսային ազդանշանի հետ խառնվում իմպուլսներ, որոնք նախատեսված են տարբեր հե– ռուստատեսային ընդունիչների շեղող հա– մակարգերի հոսանքի գեներատորների համաժամանակացման համար: Նկ. 1, /?-ում բերված է ընդունված ազ– դանշանները օպտիկական պատկերի փո– խակերպող ընդունիչ սարքի կառուցված– քային սխեման: 14 անտենան և 15 ռադիո– ընդունիչը սովորական ռադիոհանգույց– ներ են, որոնք ընդունված էլեկտրամագ– նիսական ազդանշանի էներգիան փոխա– կերպում են էլեկտրական լարման: 16 տեսաուժեղացուցչի մի ելքից ազդանշանը տրվում է ընդունիչ էլեկտրոնաճառագայ– թային խողովակի կառավարող էլեկտրո– դին, իսկ մյուս ելքից՝ 17 հանգույցին, որտեղ հեռուստատեսային լրիվ ազդա– նշանից առանձնացվում են սինխրոիմ– պուլսները, որոնք հետո տրվում են շեղող Հեռուստատեսային հաղորդիչ սարքի (ա) և ընդունիչ սարքի (/») կառուցվածքային սխե– ման համակարգի տողային և կադրային Փռման սղոցաձև հոսանքի 18 գեներատորներին և ստիպում դրանց աշխատել համաժամա– նակ և համաՓուլ հաղորդչի 12 փռման գեներատորների հետ: 21 շեղող համա– կարգը իր կոճերի դաշտով 20 կինեսկոպի էլեկտրոնային ճառագայթը շարժում է տողերով և կադրով: էլեկտրոնային ճա– ռագայթի ազդեցությամբ սկսում է լուսար– ձակել կինեսկոպի էկրանի ներսի մակերե– վույթին քսված 19 նյութը (լյումինաֆոր): Մակերևույթի տարբեր տարրերի պայծա– ռությունը համեմատական է էլեկտրոնա– յին ճառագայթի ինտենսիվությանը: Այս– պիսով, ստեղծվում է հեռուստատեսային պատկերը, որի 1 երկարության և հ բարձ– րության ընդունված հարաբերությունը՝ 1 4 ~–r~= Եթե կադրը պարունակում է ո ճ z տող, ապա տարրերի (տարրը տողի լայնությանը հավասար կողմով քառակու– սի է) ընդհանուր թիվը կադրում՝ W= = kz2: Եվրոպական երկրներում (բացի Ֆրանսիայից և Անգլիայից) z=625, N= = 4,5.104: Հ. անսպառ հնարավորությունների շնորհիվ արմատապես մուտք է գործել կենցաղի մեջ: Հեռուստատեսային հա– ղորդումներից բացի, այն լայնորեն կի– րառվում է գիտության ու տեխնիկայի տարբեր բնագավառներում, բժշկության և ժողտնտեսության մեջ՝ ամենաբազմա– զան խնդիրների լուծման համար: Հ. առանձնահատուկ տեղ է գրավել տիեզեր– քի ուսումնասիրման (Լուսնի և մոլորակ– ների լուսահեռուստանկարահանում) և տիեզերական արհեստական օբյեկտների հեռուստակառավարման ու սպասարկ– ման բնագավառում: Հ–յան զարգացման մոտակա փուլերն են՝ կասետային Հ., ստերեոհեռուստատեսություն, ինչպես նաև հոլոգրաֆիայի կիրառման շնորհիվ բազմառակուրսային Հ–յան իրականա– ցումը: Ռ.Ղազարյանէ Ս.Գասպարյան Հեռուստատեսային հաղորդումները ինֆորմացիայի, ս/րոպագանդայի և լու– սավորության ամենամասսայական մի– ջոցներից են, արվեստի նոր բնագավառ;