Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/271

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ, գիտականորեն հիմնավորված միջոցառումների համակարգ, որը երիտասարդությանը նախապատրաստում է մասնագիտություն ընտրելու և աշխատանքի տեղավորվելու գործում, նպաստում անձի բազմակողմանի զարգացմանը, կարողությունների բացահայտմանը: Մ. կ–ման աշխատանքները ղեկավարում են ժողկրթության, պրոֆտեխնիկական կրթության և աշխատանքային ռեսուրսները տնօրինող մարմինները: ՍՍՀՄ հանրապետություններում, երկրամասերում ու մարզերում, շրջաններում ու քաղաքներում գործում են Մ. կ–ման միջգերատեսչական խորհուրդներ: Խոշոր կապիտալիստական երկրներում Մ. կ. բուրժ. պետության գործունեության միջոց է՝ կապիտալիստական արտադրության շահերի տեսանկյունով երիտասարդ կադրերի տեղաբաշխման և նրանց վրա գաղափարական ներգործության բնագավառում:
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ, դասակարգված գիտությունների և գործնական հմտությունների հանրագումար, որն անհրաժեշտ է ըստ մասնագիտության որակավոր աշխատանք կատարելու համար: Տես Պրոֆեսիոնալ–տեխնիկական կրթություն, Հատուկ–միջնակարգ կրթություն, Միջնակարգ մասնագիտական կրթություն, Բարձրագույն կրթություն:
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ՄԵՔԵՆԱ թվանշանային, նախատեսված է որոշակի դասի խնդիրների լուծման համար: Ունիվերսալ թվանշանային հաշվողական մեքենաներից (ԹՀՄ) ավելի պարզ է և էժան, սակայն ունի տրամաբանական և հաշվողական հնարավորությունների ավելի նեղ շրջանակ: Առավել տարածված են կառավարող (տարբեր իրական օբյեկտների և պրոցեսների կառավարման համակարգի մեջ մտնող), որոշակի դասի մաթ. խնդիրների (զույգ արտադրյալների գումարների հաշվում, սովորական դիֆերենցիալ հավասարումների համակարգերի լուծում ևն) լուծման, ինֆորմացիոն–որոնող (տառա–թվանշանային մեծ ծավալի ինֆորմացիայի մեծ զանգվածների մշակման համար) մեքենաներ: Մ. հ. մ–ները կարող են արդյունավետ օգտագործվել նաև ունիվերսալ ԹՀՄ–ների հետ մեկտեղ, օրինակ, ինֆորմացիայի նախապատրաստման և մշակման մասնակի խնդիրների, ինչպես նաև տարբեր պրոցեսների մոդելավորման խնդիրների լուծման համար:
ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, աշխատանքի հասարակական բաժանման ձև. արտահայտվում է արտադրության գործող ճյուղերի տրոհմամբ, նորերի ձևավորմամբ, նաև ճյուղի ներսում աշխատանքի բաժանմամբ: Մ. ա. խորացման կարևորագույն գործոններն են գիտատեխնիկական առաջընթացն ու արտադրության մասշտաբների ընդլայնումը: Այն զարգանում է հատուկ տեխնոլոգիայի ձևավորման, աշխատանքի առարկաների աճող բազմազանության, արուրքների տեսականու ավելացման ու դրանց ստանդարտացման, դետալների միատեսակացման հետ սերտ փոխազդեցության մեջ: Արդյունաբերության մեջ Մ. ա. իրականացվում է մեկ կամ մի քանի միատիպ արտադրատեսակ (առարկայական Մ. ա.), պատրաստի արտադրանքի առանձին մաս թողարկող (դետալային Մ. ա.) ինչպես նաև արտադրության առանձին պրոցեսներ և օպերացիաներ կատարող (տեխնոլոգիական Մ. ա.) առանձին ճյուղերի, միավորումների (կոմբինատների), ձեռնարկությունների ձևավորմամբ: Գյուղատնտեսության մեջ Մ. ա. ընթանում է, ըստ տնտ. նշանակության՝ հիմնական, լրացուցիչ ու օժանդակ ճյուղերի և արտադրությունների, ըստ արտադրական ուղղության՝ հացահատիկային, կաթնային, մսակաթնային և այլ ուղղությունների տնտեսությունների կազմավորմամբ: Տարբերում են միջտնտ., ներտնտ., ներճյուղային, նաև նեղ (միաճյուղ) ու խորը (սահմանափակ թվով ճյուղերով) Մ. ա.: Տրանսպորտում մասնագիտացվում են ավտոմոբիլային, երկաթուղային, ծովային ու գետային տրանսպորտով փոխադրումները: Շինարարության մեջ Մ. ա. արտահայտվում է նրանում, որ իր ֆունկցիաներն ավելի և ավելի սահմանափակում է շենքերի ու կառույցների մոնտաժման աշխատանքներով, իսկ շինարարական դետալների ու կոնստրուկցիաների արտադրությունը կազմակերպվում է գործարաններում: Մ. ա–յան շնորհիվ ամբողջանում է աշխատանքի գործիքների և նյութական ռեսուրսների օգտագործումը, բարձրանում աշխատողների որակավորումն ու աշխատանքի արտադրողականությունը, իջնում արտադրանքի ինքնարժեքը, աճում արտադրության շահութաբերությունը ևն:
Գրկ. Берри Л. Я., Специализация и кооперирование в промышленности СССР, М., 1954; Сельское хозяйство СССР на современном этапе, М., 1972; Газалиев М. В., Никонова Т. П., Планирование и экономическое стимулирование специализации промышленного производства, М., 1974.
ՄԱՍՆԱԿԱՆ ԱԾԱՆՑՅԱԼ, մասնակի ածանցյալ, տես Դիֆերենցիալ հաշիվ:
ՄԱՍՆԱԿԱՆ ԱԾԱՆՑՅԱԼՆԵՐՈՎ ՀԱՎԱՍԱՐՈՒՄՆԵՐ, հավասարումներ, որոնցում անհայտը մի քանի փոփոխականի ֆունկցիա է, ընդ որում՝ այդ հավասարումը, բացի անհայտ ֆունկցիայից, պարունակում է նաև այդ ֆունկցիայի մասնական ածանցյալները, ինչպես նաև՝ անկախ փոփոխականներ: Այսպիսով, եթե -ը տրված ֆունկցիա է, ապա փոփոխականի անհայտ ֆունկցիայի նկատմամբ Մ. ա. հ. ունի հետևյալ տեսքը՝

(1) հավասարման մեջ –ի մասնական ածանցյալների ամենաբարձր կարգը կոչվում է (1) հավասարման կարգ: Եթե ֆունկցիան ըստ յուրաքանչյուր արգումենտի (բացառությամբ գուցե երի) գծային է, ապա (1)-ը կոչվում է գծային հավասարում:
Այսպես՝

++

տեսքի հավասարումը (, -ն, -ն, -ը) փոփոխականների հայտնի ֆունկցիաներ են, իսկ –ն՝ նույն փոփոխականների անհայտ ֆունկցիա) գծային, երկրորդ կարգի Մ. ա. հ. է:
Մտցվում է Մ. ա. հ–ի դասակարգում, այն առավել պարզ է (2) տեսքի հավասարումների համար, եթե

-ի նկատմամբ հանրահաշվական հավասարման բոլոր արմատներն ունեն նույն նշանը, ապա (2) հավասարումը անվանում են էլիպսական տիպի, եթե արմատներից մեկն ունի մյուս -ին հակադիր նշան, ապա՝ հիպերբոլական, և եթե մեկ արմատը է, իսկ մյուսները նույն նշանի՝ պարաբոլական:
Մ. ա. հ–ին բերվող խնդիրների համար մտցվում է կոռեկտության հասկացություն, խնդիրը կոչվում է կոռեկտ, եթե համապատասխան Մ. ա. հ–ման լուծումը գոյություն ունի, միակն է և կայուն՝ խնդրի պայմանների փոքր փոփոխությունները առաջ են բերում լուծման փոքր փոփոխություն:
Մ. ա. հ. մաթեմատիկական ֆիզիկայի հավասարումների մասն են կազմում:
Գրկ. Берс Л., Джон Ф., Шexтер М., Уравнения с частными производными, пер. с англ., М., 1966.Ն. Թովմասյան ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ, մի բաժնետիրական ընկերության վերահսկողությունը (երբեմն փոխադարձ) մյուսների նկատմամբ՝ նրանց արժեթղթերը գնելու միջոցով: Կապիտալների սերտաճման ձև է, զարգացման բարձր մակարդակի է հասնում իմպերիալիզմի փուլում: Կայանում է նրանում, որ գլխադաս՝ «մայր» ընկերությունը ձեռք է բերում մյուս՝ «դուստր» ընկերության բաժնետոմսերի հսկիչ ծրարը (տես Հսկիչ ծրար բաժնետոմսերի), իսկ վերջինն իրեն է ենթարկում «թոռ» ընկերությունները: Մ. հ. կազմավորվում է հիմնականում երեք ձևով, խոշոր ձեռնարկատերերն ու բանկատերերը տիրում են առևտրաարդյունաբերական կորպորացիաների և ֆինանսա–վարկային հիմնարկությունների բաժնետոմսերը, վերջինները գնում են առևտրաարդյունաբերական կորպորացիաների բաժնետոմսերը, և հակառակը: Այսպիսով, մեծաթիվ ձեռնարկություններ բազմաստիճան կախվածության մեջ են ընկնում ֆինանսական խմբերից կամ առանձին ֆինանսական մագնատներից, որոնք հնարավորություն են ստանում տնօրինել օտար կապիտալը (նույնիսկ բաժնետոմսերի 10-20%-ի դեպքում) և վերահսկվող ձեռնարկություններից մենաշնորհային բարձր շահույթ կորզել: Մ. հ. ամրապնդվում է անձնական ունիայով և ֆինանսական երկարաժամկետ կապերով: Պետական մոնոպոլիստական կապիտալիզմի պայմաններում պետությունը