Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՄԱՍՇՏԱԲ (գերմ. Masstab), գծագրի, պլանի աերոֆոտոհանույթի կամ քարտեզի վրա հատվածի երկարության հարաբերությունը բնության մեջ իրենց համապատասխան հատվածի երկարությանը: Եթե այդ հարաբերությունը արտահայտվում է վերացական թվով, կոչվում է թվային Մ.: Այն արտահայտվում է կոտորակով, որի համարիչը հավասար է մեծության միավորին, իսկ հայտարարը ցույց է տալիս, թե պատկերվող տարածության գիծը քանի անգամ է փոքրացված: Գծի երկարությունը չափելու համար կազմվում է գծային Մ.: Վերջինը հավասար միավորների (մմ–երի, սմ-երի) բաժանված ուղիղ գիծ է, որի թվերը (մ, կմ) ցույց են տալիս, թե այդ միավորներից յուրաքանչյուրը իրականում քանի կմ–ի կամ մ–ի է հավասար:
ՄԱՍՈՆ Միխայիլ Եվգենևիչ (ծն. 21.11.(3.12).1897, Պետերբուրգ), սովետական հնագետ և պատմաբան–արևելագետ: Թուրքմենական ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1951): Պրոֆեսոր, Միջինասիական պետ. համալսարանի (Տաշքենդ) հնագիտության ամբիոնի վարիչ: Կատարել է քուշանական և միջնադարյան Թերմեզի պեղումները (1936-38): 1946-ից՝ Թուրքմեն. ՍՍՀ–ում, այդ թվում՝ նաև պարթևական Նիսայում ու Մերվում պեղումներ կատարող Հարավ–Թուրքմենստանյան հնագիտական միացյալ արշավախմբի ղեկավարը: Աշխատությունները վերաբերում են Միջին Ասիայում ստրկատիրության երբեմնի գոյության խնդրին, քաղաքների (Սամարղանդ, Բուխարա ևն) զարգացման օրինաչափություններին, դրամական տնտեսության և լեռնային գործի պատմությանը, ճարտարապետությանը ևն: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:
Գրկ. Овезов Д. М., Академик АН Туркменской ССР М. Е. Массон (Библиография), Ашхабад, 1970.
ՄԱՍՈՆՈՒԹՅՈՒՆ , ֆրանկմասոնություն (ֆրանս. franc-magon — ազատ որմնադիր), կրոնա–բարոյական հոսանք: Առաջացել է XVIII դ. սկզբին, Անգլիայում, տարածվել համարյա բոլոր քրիստոնյա երկրներում: Մ–յան հավատո հանգանակը (շարադրված է անգլիացի քարոզիչ Ջ. Անդերսոնի կազմած «Կանոնադրությունների գրքեր»-ում (1723)) հավատակիցներին կոչ է անում փոխօգնության, եղբայրության, սիրո, հավասարության հիմունքներով միավորվել և ազնվացնել մարդկանց: Մասոնական կազմակերպությունների (օթյակների) բարդ կառուցվածքը (նվիրապետությունը բաղկացած էր 99 աստիճանից) և ծեսերի, խորհրդանշանների առատությունը փոխառնված էր որմնադիրների միջնադարյան համքարություններից: Սկզբնական շրջանում Մ. արտահայտել է ֆեոդ. պետության և եկեղեցու դեմ բուրժուա–ազնվականական խավերում եղած դժգոհությունը և դասակարգային հակասությունները խաղաղ ճանապարհով հարթելու նրանց ձգտումը: XVIII դ. Մ–յանը հարել են բազմաթիվ լուսավորիչներ, փիլիսոփաներ, գրողներ, երաժիշտներ (Վոլտեր, Յո. Վ. Գյոթե, Յո. Գ. Հերդեր, Կ. Մ. Վիլանդ, Գ. Ի. Լեսինգ, Յո. Գ. Ֆիխտն, Վ. Ա. Մոցարտ, Ֆ. Յո. Հայդն, Ա. Ն. Ռադիշչև, Ն. Ի. Նովիկով և ուրիշներ): Մասոնական առաջին օթյակների ազատամտությունը և հակակղերական բնույթը հարուցեց Հռոմի պապի դժգոհությունը, որը 1738-ին բանադրեց Մ.: Սակայն աստիճանաբար Մ–ում գերիշխեց խորհրդապաշտությունը (միստիկա): Այդ պատճառով Ֆրանսիայում յակոբինյան դիկտատուրան փակեց մասոնական կազմակերպությունները, որոնք վերականգնվեցին Նապոլեոն I-ի օրոք: Ռուսաստանում կային ինչպես հետադեմ, այնպես էլ դեմոկրատական մասոնական օթյակներ: Առժամանակ Մ–յանն են հարել նաև դեկաբրիստները: Ռուսաստանում Մ. արգելվեց 1822-ին: XIX դ. կեսին մասոնական օթյակներ են հիմնվել նաև Կ. Պոլսի և Զմյուռնիայի հայկ. գաղթավայրերում: Նշանավոր են եղել Կ. Պոլսի «Հայկ» («Օրիոն») և «Սեր» օթյակները (ղեկավարել են Ս. Թագվորյանը, Հ. Սվաճյանը, Մ. Մամուրյանը), որոնց գործունեությունն ունեցել է ազգային–ազատագրական բնույթ:
Ներկայումս Մ. տարածված է հիմնականում ԱՄՆ–ում և Մեծ Բրիտանիայում, սակայն մասոնական օթյակները որևէ էական դեր չեն խաղում այդ երկրների հասարակական կյանքում:
ՄԱՍՉՅԱՆ Անահիտ Հակոբի (ծն. 9(22). 11.1900, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Լենինական)), հայ սովետական դերասանուհի: ՀՍՍՀ ժող. արտիստուհի (1950): 1919-1924-ին սովորել է Մոսկվայի հայկ. դրամատիկական ստուդիայում: 1928-29-ին աշխատել է Լենինականի դրամատիկական, 1930-45-ին՝ Երևանի պատանի հանդիսատեսի, 1945-58-ին՝ Սունդուկյանի անվ. թատրոններում: Լավագույն դերերից են՝ Սոֆի (Հ. Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան»), Կուկուշկինա (Ա. Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն»), Ուստիան (Դեմիրճյանի «Քաջ Նազար»), Էփեմիա (Սունդուկյանի «Պեպո»), Աննա (Գուլակյանի «Արշալույսին»), Աննա Դմիտրևնա («Կենդանի դիակ», ըստ Լ. Տոլստոյի): Նկարահանվել է «Սարոյան եղբայրներ» կինոնկարում:Ա. Խաչիկյան ՄԱՍՊԵՐՈ (Maspero) Գաստոն (1846-1916), ֆրանսիացի եգիպտագետ: Վիմագրությունների ֆրանս. ակադեմիայի անդամ (1883): 1881-ին Կահիրեում հիմնել է Արևելյան հնագիտության ֆրանս. ինստ–ը: 1881-86-ին և 1899-1914-ին եղել է «Հնությունների ծառայության» և Եգիպտական թանգարանի դիրեկտոր: Դեյր էլ Բահարիում հայտնաբերել է XVII-XXII դինաստիաների փարավոնների մումիաներով գաղտնարանը և այլ նյութեր: Սկզբնավորել է Կահիրեի թանգարանի Գլխավոր կատալոգի հրապարակումը: Մ–ի աշխատություններն ընդգրկում են եգիպտագիտության բոլոր բնագավառները: «Դասական Արևելքի ժողովուրդների հին պատմություն» (հ. 1-3, 1895-99) երկում (որ գրել է իր ժամանակին հայտնի փաստերի հիման վրա) հանրագումարի է բերել Մերձավոր Արևելքի հին ժողովուրդների ամբողջ պատմությունը: «Արևելքի պատմություն» (1894) աշխատության մեջ խոսում է նաև Հայաստանի, հայ–ասուրական, հայ–պարսկ. հարաբերությունների մասին: Մ. հին արլ. հասարակությունը բնորոշել է որպես ֆեոդալական, թեն ընդունել է ստրուկների աշխատանքի լայն օգտագործումը:
Երկ. Египет, М., 1915.
ՄԱՍՍԱ (< լատ. massa — մեծաբեկոր, զանգված), տես Զանգված:
ՄԱՍՍԱՅԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, արտադրության կազմակերպման եղանակ: Բնորոշվում է թողարկվող արտադրանքի բազմաքանակությամբ, համասեռությամբ, սահմանափակ տեսականիով: Արտադրության մասնագիտացման բարձրագույն ձևն է, հնարավորություն է տալիս ձեռնարկությունում կենtրոնացնել մեկ կամ մի քանի տիպաչափի համասեռ արուրքների կամ դրանց դետալների թողարկումը: Կիրառվում է մեքենաշինության, սարքաշինության, թեթև ու սննդի արդյունաբերության մեջ ևն: Կիսաֆաբրիկատների ստանդարտացման, նորմալացման, տեխնոլոգիական պրոցեսների տիպավորման ուղիով կազմակերպվում է և՛ առանձին արտադրամասի ու տեղամասի, և՛ ամբողջ ձեռնարկության մասշտաբով: Տեխնոլոգիական պրոցեսը գերազանցապես առաջադիմական է, համեմատաբար կայուն, աշխատողների որակավորումը՝ բարձր: Օպերացիաները համաչափ են, աշխատանքի առարկաների շարժն ըստ աշխատատեղերի՝ անընդհատ (հաճախ կոնվեյերների կիրառմամբ): Մ. ա–յան շնորհիվ աճում է արտադրանքի ծավալը, բարելավվում որակը, բարձրանում աշխատանքի արտադրողականությունն ու իջնում ինքնարժեքը:
ՄԱՍՍԱՅԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ, մաթեմատիկայի բաժին, որն ուսումնասիրում է պատահական բնույթ ունեցող պահանջների զանգվածային հոսքն սպասարկող համակարգեր: Սպասարկման համակարգ է կոչվում ամեն մի ձեռնարկություն, ուր ժամանակի պատահական պահերին ստացվում են որոշակի ծառայություն կատարելու պատվերներ (օրինակ, ավտոմատ հեռախոսային կայան), ընդ որում, պատահական կարող է լինել նաև պատվերի կատարման տևողությունը: Սպասարկման համակարգը բաղկացած է որոշակի թվով սպասարկող հարմարանքներից՝ գծերից: Եթե հերթական պահանջը ստացվելու պահին կա սպասարկման ազատ գիծ, ապա վերջինս անմիջապես անցնում է պահանջի կատարմանը, իսկ եթե բոլոր գծերն զբաղված են, ապա տվյալ պահանջը կամ մերժվում է (կորուստներով համակարգ), կամ հերթի դրվում (առանց կորուստների համակարգ): Պահանջների հոսքը պատահական պրոցես է, որը պարզագույն դեպքում բնորոշվում է ժամանակամիջոցում պահանջներ ստացվելու հավանականությունով: Մեկ պահանջի կատարման պատահական ժամանակը բնորոշվում է իր բաշխման ֆունկցիայով: Սպասարկման համակարգի աշխատանքը բնութագրող պարզագույն պարամետրերն են. ժամանակի պահին գիծ զբաղված լինելու հավանականությունը, մերժման հավանականությունը (կորուստներով համակարգի համար), հերթի տևողությունը (առանց կորուստների