Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/300

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՍՍՀՄ–ում Մ. կարևոր դեր ունի հանրային անասնապահության կերի կայուն բազայի ստեղծման գործում, խոտհարքներից և արոտավայրերից տարեկան ստացվում է բոլոր կերերի մոտ 1/3-ը, ՀՍՍՀ–ում՝ 1/2-ը: Ռուսաստանում որպես գիտություն ձևավորվել է XIX դ. վերջին և XX դ. սկզբին, զարգացել է Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո: 1917-ին Մոսկվայի մոտ կազմակերպվեց կերաբույսերի և կերհանդակների ուսումնասիրման կայան, որի հիման վրա 1922-ին՝ Մարգագետնաբուծության պետ. ինստ. (այժմ՝ Վ. Ռ. Վիլյամսի անվ. կերերի համամիութենական ԳՀԻ), իսկ հետագայում բնական բոլոր գոտիներում՝ ճյուղային և մասնագիտացված ԳՀԻ-ներ, փորձարարական կայաններ, հենակետեր ևն: ՍՍՀՄ–ում մշակվել են մարգագետինների մակերեսային, արմատական և ռացիոնալ օգտագործման, բարելավման ու արդյունավետության բարձրացման միջոցառումներ, 1956-ին Լենինի անվ. ՀամԳԳԱ–ում ստեղծվել է մարգագետնաբուծության, արոտային տնտեսության և կերային կուլտուրաների բաժանմունք, որը 1966-ից Մարգագետնաբանների եվրոպական ֆեդերացիայի անդամ է: Մ–յան վերաբերող գիտական աշխատանքները լուսաբանվում են «Կորմա» («Корма», 1972-ից) ամսագրում, Լենինի անվ. ՀամԳԳԱ, Կերերի համամիութենական ԳՀԻ–ի և գիտական այլ հաստատությունների աշխատություններում:
Գրկ. Сенокосы и пастбища, под ред. И. В. Ларина, М.-Л., 1969.
ՄԱՐԳԱՀՈՎԻՏ, գյուղ Հայկական ՍՍՀ Գուգարքի շրջանում, շրջկենտրոնից 19 կմ հարավ–արևելք: Մ–ով է անցնում Կիրովական–Դիլիջան խճուղին: Կաթնաանասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ, բանջարաբուծությամբ, պտղաբուծությամբ: Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, 2 գրադարան, 2 մսուր–մանկապարտեզ, կինո, կապի բաժանմունք, հեռախոսակայան, կենցաղսպասարկման տաղավար, տեղամասային հիվանդանոց: Մ–ում գործում են Կիրովականի կաթի գործարանի պանրի արտադրամասը, կարի ֆաբրիկայի մասնաճյուղը, կառուցվում է Մարգահովիտ–Մեղրաձոր երկաթուղային թունելը (երկարությունը՝ 8,5 կմ): Գյուղում կա եկեղեցի (1872): Աղստև գետի ակունքին մոտ, Սարի–սոփ կոչվող բլրի մակերեսին գտնված նյութերը հավաստում են, որ Մ–ի մոտ եղել է վաղ բրոնզի դարաշրջանի բնակատեղի (մ. թ. ա. III հազարամյակ), իսկ ոսկու հանքերի տարածքում գտնված հնագիտական առարկաները հիմք են տալիս ենթադրելու, որ դրանք շահագործվել են դեռևս հնում: Մ–ում է ծնվել Սովետական Միության հերոս Ա. Անտինյանը:
ՄԱՐԳԱՐ, հայկական հեթանոսական տոմարի ամիսների 4-րդ օրվա անունը:
ՄԱՐԳԱՐԱ, գյուղ Հայկական ՍՍՀ Հոկտեմբերյանի շրջանում, Արաքս գետի ձախ ափին, շրջկենտրոնից 18 կմ հարավ–արևելք: Կոլտնտեսությունն զբաղվում է այգեգործությամբ , բանջարաբուծությամբ, խորդենագործությամբ և անասնապահությամբ: Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, գրադարան, կապի բաժանմունք, կինո, մանկապարտեզ, տուրբազա, կենցաղսպասարկման տաղավար, հիվանդանոց: Մ. հայտնի է դեռևս VIII դարից, որպես Վարդանակերտ ավան, որտեղ 703-ին արաբների և հայերի միջև տեղի է ունեցել ճակատամարտ: Բնակիչների նախնիները եկել են Իգդիրից, Մուշից, 1810-ին:
ՄԱՐԳԱՐԵ (ծն. և մահ. թթ. անհտ.), XIII դարի հայ մանրանկարիչ: 1211-ին ծաղկել է «Հաղպատի Ավետարանը» (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. № 6288): Բարձրարվեստ են հատկապես խորանները և «Քրիստոսի մուտքը Երուսաղեմ» տերունական նկարը: Դրանք տոգորված են կենսախնդությամբ և լավատեսությամբ, որին նպաստում են ոչ միայն պատկերված բուսական և կենդանական աշխարհի թավշերանգ ու ծաղկափթիթ գույները, այլև, ասես, ուղղակի իրականությունից վերցված պերսոնաժները: Այդ լավատեսությունն ու կենդանությունը որոշ գծերով շարունակվում են Թորոս Տարոնացու և Գրիգոր Տաթևացու ստեղծագործություններում և այդ ժամանակ ու հետագայում հատուկ էր արլ. արաբական–քրիստոնեական ու մահմեդական արվեստներին: Խորանները կազմված են սյուներին հանգչող ուղղանկյուն գորգաձև գլխազարդերով, որոնց ներքին դաշտում ընդելուզված են բուսազարդ համակենտրոն կամարներ: Քիվերի ու պատվանդանների ծայրերում նկարված են նռնենի, ձիթենի, արմավենի, ականթներ և այլ ծառեր ու թփեր, աքաղաղ, կաքավ, ձկնկուլ՝ կտցին ձուկ, արագիլ, սիրամարգ, ծառին փաթաթված եղջերավոր օձ, հուշկապարիկ ևն, որոնց մի մասը բացակայում է միջնադարյան «խորանների մեկնություններում», բայց գործածվում են հետագայում Կիլիկիայի և Գլաձորի մանրանկարչական դպրոցներում: Խորանների քիվերին և պատվանդաններին նկարված նռնենու տակ նվագող պատանին, մատռվակը, ձուկ բերող Շերանիկը եզակի են հայ մանրանկարչության մեջ: Մ–ի մանրանկարներում միաժամանակ հանդես են գալիս սիմվոլիկը և աշխարհիկը: Լուսամուտից նայող կինը, պատշգամբի աղջիկները և ծառի վրայից նրանց հետ սիրաբանող պատանին ու մյուսները թերևս վերարտադրում են Անիի նիստուկացը:
Պատկերազարդումը տես 304-րդ էջից հետո՝ ներդիրում:
Գրկ. Հովսեփյան Գ., Նյութեր և ուսումնասիրություններ հայ արվեստի և մշակույթի պատմության, պրակ 1, Երուսաղեմ, 1935:' ՄԱՐԳԱՐԵ (ծն. և մահ. թթ. անհտ.), XIV դարի հայ մանրանկարիչ: Հավանաբար ապրել և ստեդծագործել է Սյունիքի գրչակենտրոններից մեկում: Հայտնի է Մ–ի նկարազարդած մեկ ձեռագիր (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, № 2930, Ավետարան), որն ընդօրինակվել է 1315-ին: Նրա մանրանկարներին բնորոշ է արխաիզմը՝ թե՛ ոճի, թե՛ պատկերագրության առումներով, որ մասամբ առնչվում է տեղական և ասորա–ղպտական գեղանկարչության ավանդույթներին: Մ–ի ստեղծագործություններում չնայած ներկերի (հիմնականում՝ կարմիր, թավշյա կանաչ, դարչնաշագանակագույն) հյութեղ, հաստ շերտով դրվածքին, կատարումը հիշեցնում է ջրաներկերի թեթև տեխնիկան:
Գրկ. Հայկական մանրանկարչություն. Վասպուրական (ալբոմ), Ե., 1978:Հ. Հակոբյան ՄԱՐԳԱՐԵՆԵՐ, Եհովա աստծո անունից ապագան գուշակողներ, ինչպես նաև կրոնաբարոյական քարոզիչներ ու հասարակական–քաղաքական հռետորներ հին Հրեաստանում; Մ. իբր օժտված էին ժողովրդին ուսուցանելու և գալիք աղետների մասին նրան զգուշացնելու «աստվածային առաքելությամբ»: Մ. թ. ա. IX դ. Եղիա մարգարեն և նրա աշակերտ Եղիշեն, իրենց շուրջ համախմբելով երիտասարդ Մ–ին («մարգարեների որդիներ»), «մարգարեից դպրոցներ» էին հիմնել երկրի տարբեր քաղաքներում (Գաբաա, Նավաթ, Բեթել, Գաղգաղա, Երիքով): Մ. թ. ա. VIII-VI դդ. մարգարեական շարժման նոր վերելքը պայմանավորվել է երկրում հասարակական–քաղաքական հակասությունների ծայրահեղ սրմամբ, ժողովրդի վիճակի ծանրացմամբ, արտաքին (Ասորեստանի, Նոր Բաբելոնիայի, Աքեմենյան Իրանի) միջամտության սաստկացմամբ: Մ. թ. ա. IX դ. նշանավոր Մ. էին Հովնանը և Հովելը, մ. թ. ա. VIII դ.՝ Ամովսը, Ովսեն, Եսայի I, Միքիան, Նավումը, մ. թ. ա. VII դ.՝ Սոփոնիան, Երեմիան, Ամրակումը, Աբդիոնը, մ. թ. ա. VI դ.՝ Եզեկիելը, Դանիելը, Եսայի II, Անգեն, Զաքարիան:
Մ. բողոքել են իշխողների, ունևորների դեմ գյուղացիներին հողազրկելու, ճնշելու և աշխատավորների հանդեպ կամայականություններ ցուցաբերելու համար, ընդդիմացել պատերազմներին, կանխագուշակել