Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/304

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՄԱՐԳՈԳ ՆԵՐՔԻՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի համանուն գավառում: 1909-ին ուներ 182 (25 ընտանիք) հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Գյուղի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին: Սակավաթիվ փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում:
ՄԱՐԳՍ, Մարքս, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Հայոց ձոր գավառում, Խոշաբ գետի հովտում: 1909-ին ուներ 151 (23 ընտանիք) հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Մ–ի հայերը 1915-ի հուլիսին, ոուս. զորքերի նահանջի ժամանակ, գաղթել և բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում:
ՄԱՐԳՈՒԼՈՎԱ (Մարգուլյանց) Թերեզա Քրիստափորի (ծն. 1912, Բաքու), ատոմային էներգետիկայի բնագավառի սովետական գիտնական: Տեխ. գիտ. դ-ր (1951), պրոֆեսոր (1953): ՍՄԿԿ անդամ 1942-ից: 1934-ին ավարտել է Ադրբեջանի ինդուստրիալ ինստ-ը: 1940-ից աշխատում է Մոսկվայի էներգետիկական ինստ-ում. 1956-70-ին՝ ամբիոնի վարիչ: 1971-ին «Ատոմային էլեկտրակայաններ» դասագրքի համար Մ–ին շնորհվել է ՍՍՀՄ պետ. մրցանակ: Մ. գիտության և տեխնիկայի ՍՍՀՄ պետ. և լենինյան մրցանակներ շնորհող հանձնաժողովի անդամ է: 1976-ից Բուդապեշտի տեխնիկական համալսարանի պատվավոր դոկտոր է: Պարգևատրվել է Լենինի շքանշանով:
Երկ. Применение комплексонов в теплоэнергетике, М., 1973; Атомные электрические станции, 3 изд., перераб. и доп., М., 1978.Լ. Ղուլոյան ՄԱՐԳՈՒՆԻ (Գրիգորյան) Վաղինակ Խաչատուրի (ծն. 18.12.1908 (1.1. 1909), Աշտարակ), հայ սովետական դերասան: ՀՍՍՀ ժող. արտիստ (1965): ՍՄԿԿ անդամ 1940-ից: 1928-ից խաղացել է Ա. Խարազյանի շրջիկ թատրոնում: 1930-ից աշխատում է Սունդուկյանի անվ. թատրոնում: Բնութագրական դերերի կատարող է: Նրա մարմնավորած կերպարները գունեղ և արտահայտիչ են: Լավագույն դերերից են՝ Տանուտեր Սիմոն («Հացի խնդիր», ըստ Պռոշյանի), Ճարտարապետ (Դեմիրճյանի «Երկիր հայրենի»), Երկաթ, Աբիսողոմ աղա (Պարոնյանի «Պաղտասար աղբար», «Մեծապատիվ մուրացկաններ»), Գասպար (Ժ. Հարությունյանի «Խաչմերուկ»), Կարանդիշև (Ա. Օստրովսկու «Անօժիտը»), Ջուլիո (Լոպե դե Վեգայի «Այլոց համար հիմար, իրեն համար խելոք»): 25 տարուց ավելի խաղացել է Փողհարի (Մ. Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները») և Բաղդասար ամու (Վրթ. Փափազյանի «Ժայռը») դերերը: Նկարահանվել է կինոյում: Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով:Բ. Հովակիմյան ՄԱՐԴ, երկրային կենդանի օրգանիզմների բարձրագույն աստիճանը, հասարակական–պատմական գործունեության և մշակույթի սուբյեկտը: Մ. գիտելիքի տարբեր բնագավառների (սոցիոլոգիա, հոգեբանություն, ֆիզիոլոգիա, մանկավարժություն, բժշկություն ևն) հետազոտման առարկան է: Ընդհանրացնելով այդ գիտությունների տվյալները, փիլիսոփայությունը դրանց տալիս է որոշակի մեկնաբանություն և իմաստ: Մարքսիզմը, մերժելով իդեալիստական և նատուրալիստական ըմբռնումները, Մ. դիտում է որպես հասարակության և աշխատանքային գործունեության արգասիք և սուբյեկտ, որպես «…հասարակական բոլոր հարաբերությունների ամբողջություն» (Մարքս Կ. և Էնգելս Ֆ., Ընտ. երկ., հ. 1, 1972, էջ 3): Տես նաև Անհատ, Անձնավորություն:
Մարդու կենսաբանական առանձնահատկությունները: Մ. պատկանում է քորդավորների (Chordata) տիպի, կաթնասունների (Mamalia) դասի, պրիմատների (Primates) կարգի, հոմինիդների (Hominidae) ընտանիքի, մարդ (Homo) սեոի, բանական մարդ (Homo sapiens) տեսակին: Մ-ու օրգանիզմը ողնաշարավորների, հատկապես կաթնասունների հետ ունի բազմաթիվ ընդհանուր հատկանիշներ: Մ–ու, ինչպես և ողնաշարավորների կմախքի առանցքը կազմում է ողնաշարը: Մ. ունի երկու զույգ վերջավորություններ, փակ արյունատար և խողովակաձև նյարդային համակարգեր, զարգացած զգայարաններ, մարմնի կայուն ջերմաստիճան, թոքային շնչառություն: Մաշկում կան քրտնագեղձեր, ճարպագեղձեր, մազեր: Մայրական օրգանիզմում սաղմը գտնվում է հատուկ գոյացության՝ ընկերքի մեջ, երեխան սնվում է կաթով: Մարդկային բոլոր խմբերին հատուկ է սեռական երկձևությունը: Մ–ու անատոմիա–ֆիզիոլոգիական բնորոշ առանձնահատկություններն են՝ ուղղաձիգ կեցվածքն ու քայլվածքը, գործիքների պատրաստման և գործածման համար օգտագործվող ազատ վերին վերջույթները, գլխուղեղի կեղևի և հաղորդակցության միջոցների բարձր զարգացածությունը, ինչպես նաև ատամների, ծնոտների և մարսողության օրգանների կառուցվածքի որոշ գծերը: Մ–ու հաղորդակցության գլխավոր միջոցը հոդաբաշխ խոսքն է, որը նպաստել է դատողության, կամքի, զգացմունքների և հասարակական կապերի զարգացմանը: Մ–ու գլխուղեղը և՛ բացարձակ, և՛ հարաբերական ցուցանիշներով գերազանցում է կապիկների ուղեղին: Օրինակ՝ Մ–ու գլխուղեղի զանգվածը երեք անգամ մեծ է գորիլլայի գլխուղեղի զանգվածից, որի մարմնի զանգվածը երեք անգամ գերազանցում է Մ–ու մարմնի զանգվածին: Նյարդային համակարգի բացառիկ բարձր կազմակերպվածության շնորհիվ Մ. օժտված է ինտնլեկտուալ և էմոցիոնալ զարգացման անսահման հնարավորություններով: Ժամանակակից ողջ մարդկությունը պատկանում է մեկ տեսակի, որի սահմաններում առանձնացնում են կենսբ. միևնույն բարձր աստիճանի վրա կանգնած մի քանի հիմնական ռասաներ, որոնց առաջացման ժամանակի և օջախների թվի վերաբերյալ կան մի քանի հիպոթեզներ: Ըստ որոշ գիտնականների կարծիքի, Մ. և նրա ռասաներն առաջացել են մեկ քիչ թե շատ ընդարձակ տարածքում (մոնոցենտրիզմ), մյուսներն ընդունում են 2-5 այդպիսի կենտրոնների գոյությունը (պոլիցենտրիզմ): Մարդկության միասնությունը պայմանավորված է ծագման ընդհանրությամբ, տարբեր ռասաների հեշտ խաչասերվելիությամբ, ֆիզիկական, մտավոր և հոգեկան զարգացման միատեսակ բարձր աստիճանով:
Մարդու ծագումը: Մ. առաջացել է երկարատև և բարդ պատմա–էվոլյուցիոն զարգացման ընթացքում: Տարածված տեսակետի համաձայն էվոլյուցիայի մարդկային ճյուղն անջատվել է մարդանման կապիկների հետ ընդհանուր բնից միոցենում (12-15 մլն տարի առաջ): Մինչև վերջին ժամանակներս հոմինիդների ընտանիքի առաջին արժանահավատ ներկայացուցիչը համարվում էր անգլ. գիտնականներ Լ. Լիկիի, Ֆ. Թոբայասի և Ջ. Նեյպիրի 1964-ին Օլդովայ կիրճում հայտնաբերած, մոտ 2 մլն տարի առաջ ապրած «հմուտ մարդ» Homo habilis-ը, որն ունեցել է ուղիղ քայլվածք, մարդանման կապիկներից ավելի զարգացած ուղեղ, պատրաստել է պարզունակ քարե գործիքներ: Սակայն 1970-ական թթ. Քենիայում, Եթովպիայում և Տանզանիայում հայտնաբերված բրածո մնացորդները վկայում են հոմինիդների, մասնավորապես Homo սեռի ավելի մեծ հնության մասին (3-3,5 մլն տարի); Մ–ու ժամանակագրական նախորդներ են համարվում նաև արխանթրոպոսները, որոնք ի հայտ են եկել ավելի քան 1,9 մլն տարի առաջ, և պալեոանթրոպոսները (ապրել են 0,3-0,035 մլն տարի առաջ): Ժամանակակից բանական Մ. հանդես է եկել ոչ ուշ, քան 40 հզ. տարի առաջ (կրոմանյոնյան Մ.), իսկ որոշ տվյալների համաձայն՝ ավելի վաղ: Մ–ու էվոլյուցիայի ընդհանուր պատկերը բավականաչափ բարդ է և մինչև վերջ պարզաբանված չէ: Ժամանակակից Մ–ու էվոլյուցիայում կենսբ. գործոնները կորցնում են իրենց առաջատար նշանակությունը՝ զիջելով այն սոցիալականին: Տես նաև Անթրոպոգենեզ:
ՄԱՐԴ ՀՈՎՀԱՆՆԵՍ (Մարգարյան Հովհաննես Սարգսի, 1890, գ. Մուժումբար (Թավրիզի մոտ) — 3.6.1972, Թեհրան), հայ գրող: 1900-ին ծնողների հետ փոխադրվել է Թիֆլիս, սովորել ռուս. գիմնազիայում: Սկսել է գրել 1912-ից, աշխատակցել է «Պատանի» (1912-14) ալմանախին: 1929-ին Մ. Հ. վերադարձել է Իրան, հաստատվել Թավրիզում: 1935-ից հանդես է եկել Հովհաննես Մարդ գրական անունով: Տպագրվել է սփյուռքահայ բազմաթիվ