Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/574

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րի ստեղծագործությունները և Լ․ Լինդ– բերգի գեղարվեստական ֆիլմերը («Հրա– ձիգ Վիպֆը», 1935, «Վերջին շանսը», 1945)։ Ֆրանսախոս կինոմատոգրաֆիստ– ներից հայտնի են ռեժիսոր–վավերագրող– ներ՝ Շ․ Դյուվանելը, Ս․ Բրանդը (1950- ական թվականներից)։ Երիտասարդ ռե– ժիսորներ Կ․ Շամպիոնը, Ֆ․ Ռյոսսերը, ժ․ Սանդոսը և Ն․ Երսենը 1967-ին ստեղ– ծել են չորս նովելանոց «Չորս կին» ֆիլմը։ 1968-ին ռեժիսորներ Ա․ Տանները, Կ․ Գո– րետտան, ժ․ Լ․ Ռուան, Մ․ Սուտտերը և ժ․ ժ․ Լագրանժը (հետագայում վերջինիս փոխարինել է Երսենը) միավորվել են «Հինգի խմբում», հանդես գալով իրա– կանության գեղաչափազանցման դեմ, իրենց ֆիլմերում («Սալամանդրա», 1971, «Վերադարձ Աֆրիկայից», 1973, երկուսն էլ ռեժ․ Տաններ, «Հրավերք», 1972, ռեժ․ Գորետտա) պատկերել են հասարակ մարդկանց, իրական կյանքի դժվարու– թյունները։ 1970-ական թթ․ գերմանախոս ռեժիսորներից են4 Ռ․ Լիսսին, Տ․ Կյոր– ֆերը, Դ․ Շմիդը։ Տարեկան թողարկվում է 16–18 գեղարվեստական ֆիլմ։ 1948-ից Ցյուրիխում գործում է Շվեյց․ կինոկենտ– րոնը, Լոգանում՝ Շվեյց․ սինեմատիկան։ Շաուշպիլ ակադեմիային կից աշխատում է կինոամբիոնը։ 1946-ից Լոկառնոյում անց են կացվում միջազգային փառատոներ։ XVIII․ Տայերը Շվեյցարիայում Շ․ եկած առաջին հայերը (XVII – XVIII դդ․) եղել են առևտրականներ։ XIX դ․ կեսից Շ․ են եկել հայ երիտասարդ– ներ բարձրագույն կրթություն ստանալու նպատակով (Շ–ում են սովորել Գ․ Արծրու– նին, Ա․ Իսահակյանը, Դ․ Դեմիրճյանը, Առանձարը և հայ այլ մտավորականներ)։ XIX դ․ վերջին–XX դ․ սկզբին Շ–ում ապաստան էին գտնում քաղ․ վտարան– դիները։ Այստեղ լայն գործունեություն են ծավալել հայ ազգային կուսակցություն– ների գործիչները, հայ բոլշևիկները, հրա– տարակել են մամուլ և քաղ․ գրականու– թյուն։ 1907-ին Շ–ի տարբեր քաղաքներում համերգներով հանդես է եկել Կոմիտասը։ 1904-ին Լոգանում (բարերար Մ․ Նալ– բանդյանի նախաձեռնությամբ) բացվել է գիշերօթիկ դպրոց, որը յուրովի նախա– պատրաստական վարժարան էր Շ–ի հա– մալսարաններն ընդունվող հայ երիտա– սարդների համար, սկսել է հրատարակ– վել (նույն Մ․ Նալբանդյանի միջոցներով) «Գիտություն» պատկերազարդ ամսա– թերթը։ 1907-ին Լոգանի հայ ուսանողնե– րը հիմնել են «Արմենիա» միությունը, իսկ 1914-ին՝ «Տեղեկատու բյուրո»։ Ազ– գային կյանքը համեմատաբար ավելի կազմակերպված էր ժնևում (տես ժնև, Հայերը ժնևում մասը), որտեղ XX դ․ սկզբին կազմավորվել էր հայ հա– մայնք։ Հայերի թիվը Շ–ում սկսել է աճել 1920-ական թթ․ վերջին և, հատկապես, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ ի հաշիվ Ստամբուլից և Եվրոպայի հայ գաղութներից եկած ընտանիքների։ 1920-ական թթ․ Լոգանի և ժնևի միջև գտնվող Բենիեն գյուղում տեղավորվել է Կ․ Պոլսից Փոխադրված հայկ․ որբա– նոցը, որին կից գործել է նախակրթարան։ 1982-ին Շ–ում հաշվվում էր ավելի քան 2 հզ․ հայ, որոնք բնակվում են ժնևում, Լոգանում, Ցյուրիխում։ Շվեյցարահայերը հիմնականում առևտրականներ, բարձրո– րակ մասնագետներ, ձեռնարկատերեր, բանկերի պաշտոնյաներ են։ Զգալի թիվ են կազմում ուսանողները։ Գաղութի ազգա– յին կյանքը կազմակերպում է «Շվեյցա– րիայի հայոց միությունը» (կենտրոնը գտնվում է ժնևում), որի վարչությունն ընտրվում է 4 տարին մեկ անգամ, հրա– տարակում է «Ցոլք» պարբերականը (հա– յերեն և ֆրանսերեն)։ Գործում են նաև «Շվեյցարիայի հայ երիտասարդական միությունը», հայկ․ Ս․ Հակոբ եկեղեցին (կառուցվել է 1970-ին, ժնևում), որին կից՝ մեկօրյա դպրոց և կանանց միությունը, ՀԲԸՄ Շ–ի մասնաճյուղը (1910-ից)։ 1924-ին Կահիրեից Լոզան փոխադրվեց ՀԲԸՄ կենտրոնը։ Եվրոպայում ստեղծված ծանր քաղ․ իրադրության պատճառով 1940-ին ՀԲԸՄ կենտրոնը փոխադրվեց Նյու Ցորք։ Սակայն 1970-ին, ՀԲԸՄ ընդհանուր ժո– ղովի որոշմամբ, Լոգանում ստեղծվեց Նյու Ցորքի կենտրոնին զուգահեռ նոր կենտրոն, որը կենտրոնացնում է Եվրոպա– յի» Միջին Արևելքի, Աֆրիկայի երկրնե– րում ՀԲԸՄ–ին վերաբերող գործերը։ ժնևի համալսարանում գործում է հա– յագիտական ամբիոն։ Նույն համալսա– րանում երկար տարիներ դասավանդել է հայագետ Ռ․ Գողեչը, որի որդին՝ բա– նաստեղծ Վ․ Գոդեչը, հայերենից ֆրասե– րեն է թարգմանել հայ գրողների երկեր։ Շ–ի հայ համայնքը սերտ կապ է պահ– պանում Սովետական Հայաստանի հետ։ Պ․ Մւսրաիրոսյան^ Պատկերազարդումը տես 576–577-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ XII։ Գրկ․ Энгельс Փ․, Гражданская война в Швейцарии, Маркс К․ иЭнгельсФ․, Соч․, 2 изд․, т․ 4; Ն ու յ ն ի, Политическое положение Швейцарской республики, նույն տեղում, т․ 9; Լ և ն ի ն Վ․ Ի․ք Շվեյցարիա– յում, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 22։ Материалы X съезда Швейцарской партии труда, М․, 1975; В а н-М ю й д е н, История швейцар– ского народа, пер․ с франц․, т․ 1–3, СПБ, 1898–1902; Мазохин В․ А․, Очерки новейшей истории Швейцарии (1917–1975 гг․), М․, 1976; Могутин В․ Б․, Швей– цария։ большой бизнес маленькой страны, М․, 1975; Сабельников Л․ В․, Швей– цария․ Экономика и внешняя торговля, М․, 1962; Ю д а н о в Ю- И․, Международные монополии Швейцарии, М․, 1961; Литерату– ра Швейцарии, М․, 1969; Refardt Е․, Musik in der Schweiz, Bern, 1952; H a s- s 1 e г A․ A․, Knie․ Die Geschichte einer Cir– cus– Dynastie, Bern, 1968․

ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԱՇՒԱՏԱՆՀԻ ԿՈՒՍԱԿ–

ՑՈՒԹՏՈՒՆ (ՇԱԿ), հիմնադրվել է 1944-ի հոկտ․ 14–15-ին՝ Ցյուրիխում կայացած հիմնադիր համագումարում, Շվեյցարիա– յի կոմունիստական կուսակցության հետ– նորդն է։ Կուսակցության տեսական հիմ– քը մարքսիզմ–լենինիզմն է։ ՇԱԿ կանգ– նած է աշխատավորության շահերի պաշտ– պանության դիրքերում։ «Սառը պատերազ– մի» տարիներին ՇԱԿ մի շարք կանտոննե– րում փաստորեն կիսալեգալ դրության մեջ էր, նրա անդամներին արգելված էր ծառայել պետ․ ապարատում։ Այս շրջա– նում կուսակցությունը պայքարել է իր շարքերում եղած աջ և ձախ օպորտունիս– տական թեքումների դեմ։ 1950-ական թթ․ վերջին հաղթահարելով այդ դժվարու– թյունները՝ ՇԱԿ–ի ազգային կոնֆերանսը (1971) ընդունել է նոր ծրագիր (սկզբուն– քային դրույթներով համընկնում է առա– ջինին, ընդունված 1959-ին), որով հիմ– նական նպատակ է հռչակվել Շվեյցարիա– յում խաղաղ ճանապարհով սոցիալիս– տական, ապա կոմունիստական հասարա– կարգի կառուցումը։ ՇԱԿ պայքարում է թանկության և ինֆսացիայի դեմ, աշխա– տավորների աշխատավարձի և թոշակնե– րի բարձրացման համար ևն, պահանջում վերահսկողություն սահմանել գների, կա– պիտալ ներդրումների, շահույթների նը– կատմամբ, սահմանափակել մոնոպոլիա– ների գերիշխանությունը (ընդհուպ նրանց ա զգայնացումը)։ Արտաքին քաղաքակա– նության բնագավառում ՇԱԿ կանգնած է խաղաղության, սպառազինությունների սահմանափակման, Շվեյցարիայի իսկա– կան չեզոքության, սոցիալիստական եր– կըրների հետ կապերի զարգացման դիր– քերում։ 1979-ի պառլամենտական ընտ– րությունների ժամանակ ՇԱԿ Ազգային խորհրդում ստացավ 3 մանդատ։ ՇԱԿ–ի պատվիրակությունները մասնակցել են կոմունիստական և բանվորական կուսակ– ցությունների միջազգային խորհրդակցու– թյուններին (1957, 1960 և 1969, Մոսկվա) և հավանություն տվել նրանցում ընդուն– ված փաստաթղթերին։ ՇԱԿ կառուցված է տերիտորիալ–արտադրական սկզբուն– քով։ Կուսակցության բարձրագույն մար– մինը համագումարն է, համագումարների միջև ընկած ժամանակահատվածում՝ Կենտկոմը, որն ընտրում է քաղբյուրո, քարտուղարություն և գլխ․ քարտուղար (1978-ի մայիսից՝ Ա․ Մանյեն)։ Հրատա– րակում է «Վուա ուվրիեր» («Уощ ouvrie- ге») ամենօրյա թերթը, «Ֆորվերտս» («Vor- warts») և«Լավորատորե» («II Lavor^itore») շաբաթաթերթերը։ 1944–78-ին տեղի է ունեցել ՇԱԿ–ի 11 համագումար։

ՇՎԵՅՏԱՐԻԱՅԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒ–

ՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (СЧЧ), հիմնադրվել է 1921-ին, Ցյուրիխի համագումարում՝ կո– մունիստական խմբերի և Շվեյցարիայի ս–դ․ կուսակցությունից անջատված ձախ ս– դ–ների միավորումով։ Մտել է Կոմինտեր– նի մեջ։ Երկրորդ համագումարում (1922) ընդունված ծրագրում ՇԿԿ իր գլխավոր խնդիրն էր համարում սոցիալիզմի կառու– ցումը Շվեյցարիայում։ Սովետական Ռու– սաստանը ճանաչելու և նրա հետ դիվանա– գիտական կապեր հաստատելու կողմնա– կից էր։ ՇԿԿ III համագումարը (1924) կո– մունիստներին նպատակամղեց պայքարի՝ հանուն աշխատավորության միասնական ճակատի։ Երկրորդ համաշխարհային պա– տերազմի (1939–1945) նախօրեին ՇԿԿ պայքարել է ֆաշիզմի և պատերազմի վտանգի դեմ։ 1936–39-ին կոմկուսի կո– չով մոտ 700 շվեյցարացիներ պայքարե– ցին Իսպանիայում՝ ինտերնացիոնալ բրի– գադներում։ Պատերազմն սկսվելուց հետո Շվեյցարիայի կառավարությունն արգելեց (1940-ի նոյեմբ․ 27) ՇԿԿ–ի գործունեու– թյունը։ Անլեգալ պայմաններում կոմկու– սը շարունակեց պայքարել ֆաշիզմի դեմ։ 1940–44-ին Բեռնում, Բազելում և այլ քաղաքներում ՇԿԿ կազմակերպեց բողո– քի մի շարք միտինգներ՝ կառավարության