Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դևի կնիկը բեզարեց քառսուն փիլաքյանը նի'լլելով՝ վե գալով, ասեց.— Համեցե՛ք, էթանք, դևի կիրակրի վրին կաննի կեր, իժդար սիրտդ ուզըմ ա։

Գնաց տեհավ, որ մի քսան ունկանի պղինձ, մեչը քսան լիդրը բրինձ փլավ քցած, իրեք հատ էլ եզ մորթած՝ վրին դրած։ Կաննեց, էրկու չանչուլ տվուց, էտ փլավը մի դրբի կուլ տվուց, ամեն եզը էրկու կտոր արուց ու կուլ տվուց։ Գնաց հ'իրա տեղը նստեց։

Մի քիչ կացավ՝ տեհավ, որ օթախը ժաժ էկավ, դևի կնկանը հարցրեց թե.— Օթախը խի՞ ժաժ էկավ.

Ասեց.— Ա՜յ տղա, դևը գալիս ա, հ'արի ես քեզ պըհեմ։

Ասեց.— Ի՛նչ պըհես, ես դևի հըմար եմ էկել։

Մի քիչ կացավ, տեհավ դևն էկավ։ Դևն էկավ՝ հ'ամենան մի անասուն՝ ասլան, հ'առչ, գել թոփ արուց բերուց հ'իրանց բակը։ Նի էլավ հ'իրա օթախը, տեհավ մի մարթ նստած ա, ձեռ բռնեց, ասեց.— Բարո՛վ, Ալո-Դինո։

Ալո-Դինոն ասեց.— Դու ի՞նչ հ'իմացար՝ ես Ալո-Դինոն եմ։

Ասեց.— Քու էլած օրը սարերը, քարափները, ծառերը, խոտերը ձեն տվին, բիրադի միհետից գոռացին թե. «Ալո-Դինոն մորիցն էլավ»։ Դու Ալո-Դինոն պըտի ըլնես, որ էկել ես ըստի, թե չէ հ'ուրիշ մարթ իմ ահիցն ըստեղ կարալ չի գալ։

Կանչեց կնկանը թե.— Հաց բե՛ ուտենք։

Կնիկն ասեց.— էտ տղեն քու բաժինը բիրադի կերել ա։

Ասեց.— Վնաս չո՛ւնի, թազա բերած ավերը մորթենք։

Բերած ավերը մորթեցին, էփեցին, նստեցին էրկըսով կերան։

Էտ դևը տեհավ, որ էս մարթը ոչ օսկոռ ա հանըմ, ոչ բան, ձեռն ընկածը կուլ ա տալիս։

Կերան պրծան, դևն ասեց.— Հը՞մի կռիվ անենք, թե հ'առավոտը։

Ալո-Դինոն ասեց.— Դու գիտես։

Դևն ասեց թե.— Մեր մեչ ադաթ կա, որ հ'իրիկունը ղոնաղին պըհենք, պատվենք, հ'առավոտը կռվենք։

Հ'առավոտը լիսը բացվեց, Ալո-Դինոն ձեն տվուց դևին, ասեց.– Վե՛ կաց տեղիցդ, կռվի վախտն ա։

Դևը վե կացավ տեղիցը, հ'իրան գուրզը վե կալավ, դուս էկավ մեյդան։

Ալո-Դինոն հ'իրա ձին նի էլավ, գնաց մեյդանը կտրեց։