Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դրած վրին։ Իրեք օր Ալո-Դինոն հաց չէր կերել, էկավ, տեհավ փլավը, բերնի ջուրը գնաց. չորս բամփաջ[1] տվուց, կուլ տվուց. եզները կերավ, բերանը սրփեց, գնաց օթախը նստեց։ Հ՚իրիկնապահին տեհավ օթախը եռաց, ասեց.— էս ո՛վ ա գալի։

Ասեց.— Դևը գալիս ա, վախտն ա։

Դևը էկավ տուն, իրա ավերը բերուց արուց բակը, ինքը բանցրացավ վիրև. գնաց, տեհավ մի մարթ նստած ա օթախըմը:

Դևը միտք արուց, ասեց.— Էս ո՛վ պըտի ըլի, Ալո-Դինոյից սավայի մարթ չի ըլիլ. գնաց ձեռ բռնեց, ասեց. — Ալո-Դինո՛։

Ասեց. — Դու ի՞նչ հ՚իմացար իմ անըմը Ալո-Դինո ա։

Ասեց. — Ես սարերումը ավ անելուց հ՚իմացա, որ քարերը, սարերը, ծառերը, խոտերը ասացին, «Ալո-Դինոն էլավ մորիցը»։ Դե՛հ, — ասեց, — Ալո-Դինոյից սավայի մարթ կարալ չի գալ իմ ֆողը։

Նոր ետ դառավ կնկանն ասեց. – Կնի՛կ, վե կաց, հաց բե՛ ուտենք:

Կնիկն ասեց. — Քու փայն էտ տղեն կերել ա։

Ասեց. – Վնաս չունի, վե կացեք թազա բերած ավերը մորթեցեք, էփեցեք, բերեք։

Վե կացան, թազա բերած ավերը մորթեցին, էփեցին, բերին դրին հ՚առաչները կերան։ Սև դևը տեհավ, որ Ալո-Դինոն ըսկի օսկոռ չի հանըմ, ինչ դնըմ ա բերանը՝ կուլ ա տալիս։

Դևն ասեց. — Հըմի կռիվ անենք, թե հ՚առավոտը։

Տղեն ասեց. — Դու գիտես։

Դևն ասեց. — Մեր ադաթը էն ա, որ հ՚իրիկունը ղոնաղը կպըհենք, հ՚առավոտը կկռվենք։

Մնաց. հ՚առավոտը վե կացան, գնացին կռվի։ Իրեք օր, իրեք քշեր կռիվ արին, վերչը Ալո-Դինոն դևին ախտեց։ Վեր էկավ ձիուցը, դևի քիթ ու մռութը կտրատեց, լցրուց խուրջինը, ետ դառավ, գնաց դևի օթախը։

Դևի կնիկն էկավ բարովեց, ասեց.— Լավ արիր, որ դևին սըպանեցիր, սրանից ետը դու իմն ես, ես՝ քունը։

Տեղերը քցեցին, քնեցին: Մի էրկու շաբաթ մնաց ըտի, մի օր Հազարան բլբուլը միտն ընկավ, մի «ա՜խ» քաշեց։

  1. Բառ