Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էլի խոսաց ոչ։

Մնացին մտածմունքի մեչ. բախչեն կանանչեց ոչ։

Մենք խաբարը Ալո-Դինոյից տանք։

Ալո-Դինոն ֆորըմը մնաց, շատն ու քիչը աստված գիտեր, մի բազըրկյան էկավ ֆորի կուշտը, հրամայեց հ՚իրա նոքարներին, որ ջուր քաշեն ֆորիցը։ Ալո-Դինոն ֆորըմը հասկացավ, որ մարթ ա էկել ֆորի ղրաղը, ուզում են ջուր քաշեն, ձեն տվուց, ասեց. ― Հ՚իմանում չեմ՝ հայ եք, թուրք եք, ինձ էս ֆորից հանեցեք, իժդար ջուր ուզեք, ես կտամ։

Մարթիկը կախկալը[1] կախ արին ֆորի մեչ, իժդար ջուր հարկավոր էր՝ հանեցին, ետո մըն էլ Ալո-Դինոն ձեն տվուց՝ թե. — Ինձ էլ հանեցեք։

Չվանը կախ տվին, Ալո-Դինոն կապեց մեշկը. տասը, տասնըհինգ ֆոքով քաշեցին, հանեցին ֆորի միչից:

Դուս էկավ, հարցրուց բազրկյանը, ասեց. — Ի՞նչ մարթ ես։

Ասեց. — Աղա, ես ճամփորթ ի, քշերը մութն էր, էկա, ընկա էս ֆորը։

— Բա, — ասեց, — հ՚ո՞ւր ես էթըմ։

Ասեց.— Պըտի էթամ ֆլան քաղաքը։

Հ՚իրիկունը մնաց բազրկյանի կշտին, հաց կերան, առավոտը վե կացան, բեռները բարցեցին, ընկան ճամփա, էկան էտ թաքավորի քաղաքը։

Ալո-Դինոն դուս էկավ էտ բազրկյանի քարվանից, գնաց հ՚իրանց քաղաքը, մի հալիվորի տղա դառավ։

Հալիվորը օրվա մի օրը լսեց, որ թաքավորի մարթը ձեն ա տալի, թե. «Թաքավորը տղին պսակըմ ա, ըսենց մի հատ թաթման կա, էս թաթմանից ո՞վ կարա կարիլ»։ Էկավ, Ալո-Դինոյին նաղլն արեց, ասեց. — Մի հատ թաթման են ման ածըմ, ու հարցնըմ, թե. «Ով կարա էս թաթմանիցը կարի, թաքավորի հարսն ուզըմ ա»։

Ալո-Դինոն ասեց. — Ես էլ քու կշտին մնալ չեմ, էթըմ եմ հ՚աշկերտ ըլնելու։

Գնաց մի դերձկի կշտի ընչար հ՚իրիկուն կաննեց։

Ուստեն ասեց. — Ա՜յ տղա, ի՞նչ տղա ես։

  1. Վեդրոյի նման աման (ծանոթ, բանանավաքի):